աշխարհ
Ռուսաստանը սկսել է մարտերը Դոնբասի համար, որին պատրաստվում էին երկար ժամանակ։ Այս մասին գիշերվա իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ըստ Ուկրաինայի զինվորականների տվյալների՝ ռուսական ԶՈւ-ն փորձում է ճեղքել ուկրաինական պաշտպանությունը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, որպեսզի լիակատար վերահսկողություն սահմանի տարածաշրջանում։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ, եթե Իսրայելը «ագրեսիվ գործողություն» իրականացնի, ապա Իրանը կդիմի պատասխան գործողությունների։ Այս մասին Ռաիսին հայտարարել է ապրիլի 18-ին՝ բանակի օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ։ Նրա խոսքով՝ ամենափոքր շարժն անգամ չի վրիպի Իրանի հետախուզության, անվտանգության ուժերի և բանակի ուշադրությունից։ Ռաիսին նշել է, որ Իրանի ժողովրդի դեմ ամենափոքր քայլի…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական ուղերձում խոսել է ռուսական կողմի ծրագրերի մասին։ Նա նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի վճռորոշ ճակատամարտը տեղի է ունենալու Դոնբասում ու մեկնարկելու է մոտ ապագայում։ Զելենսկիի խոսքով՝ ռուսական կողմը ցանկանում է վերջնականապես քանդել Դոնբասը։ Նա շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի այն գործընկերներին, որոնք իրական աջակցություն են ցուցաբերում իրենց, բայց քննադատել է…
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը ապրիլի 8-ին Կիև այցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին էր հանձնել Եվրոպական Միությանն անդամակցելու հայտը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, Ուկրաինան արդեն լրացրել է այն և այս պահին սպասում է Եվրահանձնաժողովի հանձնարարականին՝ կապված ԵՄ-ին անդամակցելու չափանիշների համապատասխանության հետ։ Ուկրաինայում ակնկալում են, որ հանձնարարականը կլինի դրական։…
Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլու-Նատալ նահանգին պատուհասած ջրհեղեղը ողբերգական հետևանքներ է ունեցել։ Ջրհեղեղը հետևանքներ է թողել շուրջ 40 հազար մարդու վրա, որոնցից մոտ 13 600-ը մնացել են առանց օթևանի։ Այս մասին տեղեկացնում է Interfax-ը։ Նշվում է, որ տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի։ Ըստ աղբյուրի՝ ջրհեղեղը հանգեցրել է հոսանքազրկումների, ջրամատակարարման դադարեցումների, ինչպես նաև Դուրբան նավահանգստի…
Ռուսաստանի Դաշնությունը կարող է շուտով դեֆոլտի մեջ հայտնվել, քանի որ իր դոլարային պարտատոմսերը սպասարկում է ռուբլիով։ Այս մասին հայտնում է Moody’s գործակալությունը։ Նշվում է, որ Ռուսաստանը 2022 և 2042 թվականներին մարման ժամեկտներով իր 2 սուվերեն պարտատոմսերի գծով վճարել է ոչ թե դոլարով, այլ ռուբլիով, սակայն դոլարային պարտատոմսերը դոլարից բացի, այլ արտարժույթով մարում չեն նախատեսում։ Այսպիսով,…
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Միչիգանի համալսարանի կազմակերպած տեսակոնֆերանսի ժամանակ խոսել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումից։ Նա նշել է, որ Չինաստանն ի վերջո պետք է ներկայիս հակամարտությունում, քանի որ դա ազդում է Չինաստանի հեղինակության վրա աշխարհում։ Բլինքենը նաև հիշեցրել է Ուկրաինա ներխոումից առաջ Ռուսաստանի ու Չինաստանի համատեղ հայտարարությունը, որտեղ ասվում է, որ…
ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չհանշուն հեռավար հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Հանդիպման ընթացքում Չհանշուն խոսել է նաև Հավաքական անվտնագության պայմանագրի կազմակերպության մասին։ Չինաստանի ներկայացուցչի խոսքով՝ իրենք ՀԱՊԿ-ը համարում են ԱՊՀ-ի տարածքում ռազմական անվտանգության առաջատար մեխանիզմ, որը տարածաշրջանային կայնության և անվտանգության խթանման ու ապահովման հարցում…
Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։ Նա նշել է, որ վերջերս Բուչայի դեպքերից հետո հայտարարություններ հնչեցին, որոնք բարդացնում են բանակցային գործընթացը։ Չավուշօղլուն ասել է, որ իրենք բանակցությունների ներկա ընթացքին մոտենում են ոչ լավատեսորեն, ոչ էլ…
Ավստրալիան հայտարարել է հերթական պատժամիջոցների մասին, որոնք վերաբերվում են ռուսական 13 ընկերությունների։ Այդ ընկերությունների ցանկում են հայտնվել նաև «Գազպրոմն» ու «Տրանսնեֆտը»։ Նշվում է, որ այս պահի դրությամբ ավստրալական պատժամիջոցների տակ է հայտնվել արդեն 38 ռուսական ընկերություն։ Նշենք, որ Ավստրալիան այն երկրներից է, որոնք հրաժարվել են օգտվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից։
Հնդկաստանի Էլուրու քաղաքում գտնվող պոլիմերային հիմքով քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին տեղեկանում ենք ANI գործակալության տարածած հաղորդագրությունից։ Նշվում է, որ հրդեհին զոհ է դարձել 6 մարդ, ևս 12-ը տուժել են ու տեղափոխվել հիվանդանոց։ Հրդեհի բռնկման պահին գործարանում եղել է 18 մարդ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը տեղի է ունեցել…
Ֆիլիպիններում օրերս պատուհասած Ագատոն փոթորիկը աղետալի հետևանքներ է ունեցել ու ունենում․ կան զոհեր, վիրավորներ, տուժածներ ու ավերածություններ։ Այս մասին հայտնում է երկրի Աղետների հետևանքների վերացման և ռիսկերի նվազեցման ազգային խորհուրդը։ Նշվում է, որ զոհերի թիվն արդեն հասել է 43-ի։ Տուժած է համարվում 8 մարդ, իսկ անհետ կորած՝ 7-ը։ Ըստ աղբյուրի՝ փոթորիկը հարված է հասցրել 26…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է՝ մինչև 2053 թվականը երկիրը լոգիստիկ գերտուրություն դարձնելու ծրագրի մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Sabah-ը։ Նա նշել է, որ Թուրքիան գնում լոգիստիկ գերտերություն դառնալու ուղիով, որը պետք է ձգվի Լոնդոնից մինչև Պեկին, Սիբիրից մինչև Հարավային Աֆրիկա։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան նպատակն է մինչև 2053 թվականը երկրի երկաթուղային ցանցի երկարությունը հասցնել…
Ամերիկայի Միացյալ Նահանգները ևս 750 միլիոն դոլարի սպառազինություն կտրամադրի Ուկրաինային։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան իր անանուն աղբյուրներին։ Նշվում է, որ Բայդենը զենքի տրամադրման ֆինանսավորումը հաստատելու է իրեն վերապահված հատուկ իրավասությունների շրջանակում, որով ԱՄՆ նախագահն իրավունք ունի առանց Կոնգրեսի հավանության ապրանքներ կամ ծառայություններ փոխանցել, եթե իրավիճակն արտակարգ է։
Ֆրանսիայի գործող նախագահ, ընտրություններում նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը ծրագրում է կրկին հեռախոսազրույցներ ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին նա ասել է նա ասել է իր կուսակցության անդամներին ու նաև ընտրողներին։ Մակրոնի խոսքով՝ ինքը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցվի և այնտեղ վերականգնվի խաղաղությունը։