բնապահպան
Ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման հերթական դեպքը
Բնապահպանական ոլորտի հանցագործությունները և իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով Թումանյանի ոստիկանների հերթական միջոցառումը դեկտեմբերի 17-ին էր: Ժամը 18.30-ի սահմաններում Շնողի անտառպետության Շևուտ հանդամասում ոստիկանները նկատել են բենզասղոցով ծառ հատող անձանց, մոտեցել և պարզել են, որ երկուսն էլ Շնող գյուղի բնակիչ են: Մոտակայքում կայանված «ՈՒԱԶ»-ն արդեն բարձված էր շուրջ 1,5 խորանարդ մետր հաճարենու փայտանյութով, մոտ 3…
Կառավարություն տեղեկությունները հասնում են փչացած հեռախոս խաղի սխեմայով․ Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի էջում 2 հարց էի գրել նախարար Սուրեն Պապիկյանին։ Իր պատասխանը միայն այսօր կարողացա դիտել և հասկացա 2 բան․ – առաջինն այն էր, որ ՀՀ կառավարություն տեղեկությունները հասնում են մանկությունից բոլորիս լավ հայտնի փչացած հեռախոս խաղի սխեմայով (ովքեր խաղացել են՝ կհասկանան ինչի մասին է…
Ինձ համար Արցախը և Ամուլսարը հայրենիք են նույն չափ․ Շիրակ Բունիաթյան
Բնապահպան Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Լինելով ծնունդով Ջերմուկից, 10 տարուց ավել ապրել եմ Արցախում։ Արցախը ինձ համար մոլորակի այն կարևորագույն կետն է, որտեղ ես ինձ վերագտնում եմ։ Այնտեղ է իմ մանկությունը, իմ դպրոցը, իմ ծնողների երիտասարդ և առողջ տարիները, այնտեղ է իմ տունը, որի պատերազմի ծխից սևացած պատերը ինձ ամեն օր կանչում…
Բնապահպանները դատի են տվել Տիգրան Ավինյանին
Բնապահպանները դատի են տվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգի: Նրանք պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին զրպարտություն համարվող տվյալները հերքել։ Ավինյանին դատի տված բնապահպաններն են ՝ Թեհմինե Ենոքյանը, Անի Խաչատրյանը, Արթուր Գրիգորյանը, Լևոն Գալստյանը, Արկադի Գրիգորյանը, Միհրդատ Ներսիսյանը, Գագիկ Գրիգորյանը, Թեհմինե Հունանյանը, Սուսաննա Մարգարյանը, Հենրի Հարությունյանը, Ասքանազ Հովհաննիսյանը, Բորիս Խաչատրյանը, Գոռ…
Ամեն ամիս ձեզնից ուզում են պահել 12-18 հազար դրամ նոր հարկատեսակ․ Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է. «Օրենքների և որոշումների նախագծերի մասին իբր թե կարծիք հայտնելու համար նախատեսված այս կայքում լցոնում անողը` վաղը նույն բանն անելու է նաև ընտրությունների ժամանակ։ Եթե սա ճիշտ է, ուրեմն հազար ամոթ: Շատերը չգիտեն երևի, դրա համար գրեմ, որ Առողջապահության նախարարությունը որոշել է, որ 4-6% հարկատեսակ պետք է դնել…
Ջերմուկ բնակիչներին տարբեր եղանակներով փորձում են հետ պահել Ամուլսարի փրկության համար հետագա պայքարից․ Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսուքյան իր էջում գրել է. «Համառ լուրեր են պտտվում, որ Ջերմուկ համայնքի ակտիվ բնակիչներին տարբեր եղանակներով փորձում են հետ պահել Ամուլսարի փրկության համար հետագա պայքարից։ Եղանակները չնշեմ, բայց դրանք կիրառվել են նաև մերժվածների ժամանակ ու միշտ եղել են տեղական իշխանիկներ, գործարարներ և այլ շերտեր, որոնք կատարել են այդ սև գործերը։ Բայց դե…
Վերջին մի քանի տարում 3 պոչամբարի պատվար է փլվել. Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է. «Վերջին մի քանի տարում 3 պոչամբարի պատվար է փլվել՝ 1-ը Կանադայում, 2-ն էլ Բրազիլիայում։ Բայց օ՛հ զարմանք, դրանք փլվել են ոչ թե երկրաշարժի հետևանքով, այլ սխալ եղանակով կառուցված լինելու և ոչ ճիշտ շահագործելու հետևանքով։ Հարյուրավոր մարդիկ են զոհվել, հսկայական տարածքներ և գետեր աղտոտվել են թունահարույց նյութերով և…
Ջերմուկցիներն իրականացնում են իրենց հիմնարար իրավունքները. Նազենի Վարդանյան
Բնապահպան-իրավաբան Նազենի Վարդանյանը այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցին, նշեց. «Ջերմուկցիներն իրականացնում են իրենց հիմնարար իրավունքները, պաշտպանում են իրենց հիմնարար իրավունքները։ Սա նախատեսված է Սահմանադրութամբ, որ յուրաքանչյուր ոք պատրաստ է պահպանել շրջակա միջավայրը»: Բնապահպանը հավելեց. «Ես սա ասում եմ, որ իրավապահ մարմիններն իմանան՝ եթե որևէ գործողություն ցանկանան անել, դա կլինի, որ խոչընդոտում…
Հայաստանում կրկին ընտրովի արդարադատությո՞ւն է․ Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատապարտում եմ ցանկացած բռնություն, բայց երբ ծեծկռտուք արած և մի մարդու ոտը կոտրած մեղադրյալ քոչի աջակցին բաց են թողնում, իսկ Գնդեվազում տեղի ունեցած նմանատիպ դեպքի 3 մասնակիցների ձերբակալում են, քանի որ իրենք Ամուլսարի պահապան էին՝ դա արդեն անհասկանալի է և լուրջ մտորումների տեղիք է տալիս։ Հարգելի Նիկոլ…
Իրավապաշտպանը հիշեցնում է՝ ինչպես են դիմավորել արքայազն Չարլզին Հայաստանում
Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ ոք չփորձի բնապահպաններին ասել, թե ո՞ւր էիք մի քանի տարի առաջ։ Դեռևս 2013 թվականին, բնապահպանները՝ Հայաստան ժամանած արքայազն Չարլզին ակցիայով դիմավորեցին, ներկայացնելով Ամուլսարի հանքի շահագործման հետևանքով առաջացող վտանգներն ու ռիսկերը. «Մասնավորապես, իսպառ կվերացնի առողջարանային տուրիզմը Ջերմուկում, ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա ջրային պաշարների…
Կոչ ենք անում հարցը որպես «բնապահպանների ու գնդեվազցիների միջև ծեծկտտուք» չլուսաբանել․ բնապահպան
Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպը մեր բնակավայրերում վերջին շրջանում սերմանված ատելության ցավալի հետևանքն է։ Երբ պետական մակարդակով հայտարարվում է, թե Ամուլսարի պահապանները անձնական շահերով առաջնորդվող, ինչ-որ մեկի կողմից հովանավորվող մարդիկ են` բնական է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունում աշխատող մեր քույրերն ու եղբայրները ատելությամբ…
Լիբանանյան փորձաքննություն կոչվածը բացարձակ ֆիկցիա էր․ Արթուր Գրիգորյան
Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին ես գիտեի դեռ 8 ամիս առաջ, երբ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էի: Այս ողջ ընթացքում ամենամոտ մարդկանց ներկայացնում էի փաստեր ու բացատրում, որ ներկայիս իշխանության անտրամաբանական գործողությունների միակ մեկանաբանությունն այն է, որ նրանք պահում են կոռումպացված համակարգը՝ իր բոլոր…
Ամուլսարի թեմայով որոշ գրառումներ ուղղակի զարմանք են առաջացնում․ Գոռ Առաքելյան
Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Գոռ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ես չգիտեմ, թե վարչապետի հետ հանդիպումը ինչ արդյունք կտա, չգիտեմ, թե վերջնական ինչ որոշում կկայացվի Ամուլսարի հարցով, բայց փաստացի էդ թեմայով որոշ գրառումներ ու մեկնաբանություններն ուղղակի զարմանք են առաջացնում: «Սաղ բնապահպան են դարձել… ես ոլորտի մասնագետ չեմ…դու ոլորտի մասնագե՞տ ես, որ խոսում ես…» ու…
Բնապահպանը բոյկոտել է վարչապետի հետ հանդիպումն ու դուրս եկել․ նա նշել է, թե ինչու
Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասնակիցներից բնապահպան Աննա Շահնազարյանի խոսքով՝ ինքը բոյկոտել է վարչապետի հետ հանդիպում ու դուրս եկել, քանի որ այն արդյունավետ չի համարում։ «Փաշինյանն անընդհատ խոսում էր փաստերի մասին, որևէ ռացիոնալ, տրամաբանված մտահանգում ես չտեսա, ես տեսա միայն միմյանց կողքի շարված մանիպուլյացիոն նախադասություններ, որոնցով իրավիճակը այլ կերպ էր ներկայացվում», – ասել է…
Վարչապետի խոսնակը հանդիպեց Ամուլսարի հարցով Բաղրամյան 26-ի առջև հավաքված քաղաքացիներին
ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մոտեցել է Ամուլսարի հանքը չշահագործելու պահանջով Բաղրամյան 26-ի առջև հավաքված քաղաքացիներին: Վերջիններս Կարապետյանին փոխանցել են իրենց դժգոհությունը, որ ոստիկանները պահանջում են՝ ակցիա անել դիմացի մայթին: Կարապետյանը նշեց, որ ինքը հստակ չի կարող ասել, թե քանի բնապահպան է մասնակցելու ՀՀ վարչապետի հետ հանիդպմանը։ «Ես դժվարանում եմ ասել, բայց կարծեմ մոտ 10…














