Իկեր Կասիլյաս
Տպավորություն է, թե նրանք պարում են․ Կասիլյասը՝ Ուիլ Սմիթի ապտակի մասին (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Աշխարհում լայն քննարկման առարկա է դարձել «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցող միջադեպը, որի ժամանակ հայտնի դերասան Ուիլ Սմիթը բարձրացավ բե ու ապտակեց հաղորդավար Քրիս Ռոքին, ով «անհամ» կատակ արեց դերասանի կնոջ մասին։ Այս դեպքին անդրադարձել է նաև իսպանացի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը՝ Facebook-ի իր էջում։ Նա տեղադրել է լուսանկար, որին կից գրել է․ «Այնպիսի տպավորություն…
Ռոնալդուն գերազանցել է Ռեալում իր նախկին թիմակցի ցուցանիշը
Կրիշտիանու Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով Մադրիդի «Ռեալում» իր նախկին թիմակից Իկեր Կասիլյասի ցուցանիշը։ Այս մասհին հայտնել է Gracenote Live-ը։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Այաքսի» հետ պատասխան հանդիպման 47-րդ րոպեին 37-ամյա պորտուգալացին այս մրցաշարում իր խաղային ժամանակը հասցրեց 15909 րոպեի։ Նա 1 րոպեով գերազանցեց Կասիլյասի արդյունքը։
Կասիլյասը բաժանվել է կնոջից
Իսպանացի լեգենդար դարպասապահ Իկել Կասիլյասը բաժանվել է իր կնոջից՝ հեռուստալրագրող Սառա Կարբոներոից։ Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է հենց Կարբոներոն։ Նա գրել է, որ իրենց որոշումը եղել է մտածված, կշռադատված ու փոխադարձ համաձայնությամբ։ «Հարգանքը, կապվածությունն ու ընկերությունը կմնան ընդմիշտ», – գրել է լրագրողը։ Նա նշել է, որ իր գրառումը միակ հրապարակային խոսքն է, որը…
Կասիլյասը ընդմիշտ կմնա մադրիդիստ․ Ռեալը երախտագիտություն է հայտնում դարպասապահին
Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական էջում հատարարություն է տարածել, որում շնորհակալություն է հայտնել թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին։ Կասիլյասը հայտնել է, որ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան։ Ակումբում Կասիլյասը անցկացրել է 510 հանդիպում, 2015-ին տեղափոխվել է պորտուգալական «Պորտու»։ «Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը, հիացմունքն ու սերը հայտնել մեր ակումբի և համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկին։…
Կասիլյասը ավարտեց կարիերան
«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ավագ Իկեր Կասիլյասը գրառում է կատարել Facebook-ում: Ֆուտբոլիստը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: «Կարևորը այն ճանապարհն է, որ դու անցել ես ու այն մարդիկ, ովքեր ուղեկցել են քեզ: Կարևոը այն նպատակը չէ, որը դու վերցնում ես, որովհետև աշխատանքով ու նվիրվածությամբ դրանք գալու են անպայման»,-գրել է նա: Կասիլիասը հավելել է, որ…
Ռաֆա Նադալը՝ Իսպանիայի պատմության լավագույն մարզիկ
Ըստ Marca պարբերականի հարցման արդյունքերի՝ Իսպանիայի բոլոր ժամանակների լավագույն մարզիկ է ճանաչվել հռչկավոր թենիսիստ, նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը։ Նա եզրափակիչ փուլում պայքարել է բասկետբոլիստ Պաու Գազոլիի դեմ ու, ի վերջո, հավաքել է ձայների 82 տոկոսը։ Հավելենք, որ հարցմանը որպես թեկնածու մասնակցել են նաև մի շարք աշխարհահռչակ ֆուտբոլիստներ, օրինակ՝ Ռաուլը, Անդրես Ինյեստան, Իկեր Կասիլյասը և…
Ես գիտեի, որ եզակի խաղացողի կողքին եմ. Կլատենբուրգը Ռոնալդուի մասին
Մրցավար Մարկ Կլատենբուրգը հիշեց հանդիպումները «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ, որոնք նա սպասարկել է: «Միակ բանը, որն ինձ ամենաշատն էր գրավում, դա նրա խաղը սկսելու և կատարելագործելու ունակությունն էր, և դա այն ժամանակ երբ թիմը թուլանում է խաղում: Ես վերլուծում էի նրա խաղերը, երբ նա երիտասարդ ֆուտբոլիստ էր և խաղում էր Պրեմիեր լիգայում, իսկ հետո՝…
Իկեր Կասիլյասը ցանկանում է վերադառնալ Ռեալ
«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսելով «արքայական» ակումբի մասին հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ: «Վերադառնալ «Ռեալ Մադրիդ» այլ դերո՞վ։ Իհարկե, ես ուզում եմ վերադառնալ։ Այն իմ տունն է՝ չնայած ես այնտեղ չեմ եղել վերջին հինգ տարիներին։ Ցանկությունը տեսանելի է։ Ես վստահ եմ, որ մի օր նորից ունենալու եմ մոտ կապեր «Ռեալի» հետ»,- հայտնել է…
Կասիլյասը Պորտուի նախագահին հայտնել է, որ որոշել է ավարտել կարիերան
«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասն հայտնել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու որոշման մասին: Այս մասին ասել է ակումբի նախագահ Պինտու դա Կոշտան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Կասիլյասն իր թեկնածությունն առաջադրել է Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում (RFEF): «Նախքան ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկության մասին հայտնելը, Կասիլյասը եկել էր Պորտու, որ ճաշի ինձ հետ ու հայտնի…
Պաշտոնական․ Կասիլյասը կպայքարի Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար
Իսպանացի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասն առաջադրվել է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահի պաշտոնում։ Նրա հետ միասին իր թեկնածությունն է առաջադրել նաև Լուիս Ռուբիալեսը, ով ներկայումս ղեկավարում է ֆեդերացիան։ «Այո, ես կառաջադրեմ իմ թեկնածությունը RFEF-ի նախագահի պաշտոնում, երբ նշանակվեն ընտրությունները», – գրել է Կասիլյասը Twitter-ի իր էջում։ Sí, me presentaré a la Presidencia de la…
Հաջողություն եմ մաղթում Ճապոնիայում. Կասիլյասը հանդիպել է Ինիեստայի հետ
Իսպանիայի հավաքականի և «Ռեալ»-ի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը և «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստայն հանդիպում են ունեցել: «4 տարի անց մենք նորից հանդիպեցինք: Հույս ունեմ, որ դեռ շատ անգամներ կտեսնվենք: Հաջողություն եմ մաղթում Ճապոնիայում: Գրկում եմ, Անդրես Ինիեստա»,- գրել է ֆուտբոլիստը Facebook-ի իր էջում։ https://www.facebook.com/Iker.Casillas/posts/2986667554696783 Հիշեցնենք, որ ավելի վաղ Կասիլյասը հանդիպել էր նաև «Բարսելոնա»-ի մեկ…
Կասիլյասը՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
Իսպանական Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը։ Այս մասին հաղորդում է Cope-ը: Ինչպես փոխանցում է աղբյուրը, այս պահին RFEF-ի ասամբլեայում, որը կազմված է 141 անդամից, աշխատում են 13 պրոֆեսիոնալ և 18 ոչ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ: Իկերի թեկնածությունը կարող է աջակցություն ստանալ նաև պրոֆեսիոնալ ակումբներից, որոնց Ասամբլեայում 20…
Կասիլյասը՝ Պորտուգալիայի առաջնության լավագույն դարպասապահ. Ինձ համար պատիվ է ստանալ այս մրցանակը
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասն իր շնորհակալությունն է հայտնել այն բանի համար, որ ճանաչվել է Պորտուգալիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն դարպասապահ: «Ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով ճանաչվել եմ Պորտուգալիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն դարպասապահ: Ես անսահման երախտապարտ եմ նրանց բոլորին՝ հաշվի առնելով իմ վիճակը (մայիսին Կասիլյասը սրտի կաթված էր ստացել): Ինձ համար պատիվ է ստանալ այս մրցանակը: Հուսով…
Ոսկե գնդակի հանձնման ձևաչափը պետք է փոխվի. Կասիլյաս
Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը ասել է, որ «Ոսկե գնդակ»-ի հանձնման այժմյան ձևափաչը իդեալական չէ: «Դժվար է ասել՝ ով է արժանի «Ոսկե գնդակ»-ին: Նախորդ մրցաշրջանում լավագույն պաշտպանը Վիրջիլ վան Դեյկն էր: Կարծում եմ՝ այն պետք է շնորհվի յուրաքանչյուր խաղային դիրքի համար՝ դարպսապահի, պաշտպանի, կիսապաշտպանի ու հարձակվողի»,- իր թվիթերյան էջում գրել է…
Կասիլյասը իմ կուռքերից մեկն է, նրա շնորհիվ եմ ես ցանկացել դառնալ դարպասապահ. Արեոլա
Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ դարպասապահ Ալֆոնս Արեոլան ասել է, որ «արքայական ակումբ»-ի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասն իր կուռքերից մեկն է: «Այս խաղահամարը մեծ նշանակություն ունի ակումբի համար: Նրանով խաղացել է Կասիլյասը: Նա իմ կուռքերից մեկն է, ում շնորհիվ ես ցանկացել եմ դառնալ դարպասապահ: Հիմա ես խաղալու եմ նրա մարզաշապիկով: Պետք է ապացուցեմ, որ արժանի եմ դրան»,-…