ինքնաթիռ
Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի մեջ ՀՀ քաղաքացիների առկայությունը ճշտվում է
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման դեպքին։ «Շատ ցավալի լուր է Ուկրաինայի միջազգային ավիաուղիների Boeing 737 ինքնաթիռի կործանումը Թեհրան-Կիև թռիչքի ժամանակ։ Հայտնաբերվել է Իրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի սև արկղը Իմ խորը համերաշխությունն եմ հայտնում զոհերի հարազատներին և ընկերներին»,-գրել է Մնացականյանը։ Գրառումը Facebook-ի իր էջում տարածել է…
Ճապոնիան էսկադրային ականակիր կուղարկի Օմանի ծոց
Ճապոնիայի կառավարությունն Օմանի ծոցի գոտի կուղարկի Ինքնապաշտպանության ուժերի էսկադրային ականակիր: Այդ մասին հաղորդել է տեղի հեռուստատեսությունը: Համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 27-ին նախարարների կաբինետի նիստում: Բացի էսկադրային ականակրից՝ ծոց կուղարկեն պարեկային ինքնաթիռ՝ տարածաշրջանում նավարկության անվտանգության ապահովման համար: Պարեկման գոտին սահմանափակված է Արաբական ծովի հյուսիսային մասով և Ադենի ծոցով: Նշվում է, որ նավն ու ինքնաթիռը չեն…
Ղազախստանում ինքնաթիռի կործանման պատճառը հայտնի է
Ղազախստանի վարչապետի տեղակալ Ռոման Սկլյարը հայտնել է Ալմաթիում տեղի ունեցած ավիաաղետի նախնական պատճառները։ Այս մասին հաղորդում է Tengrinews.kz-ը: «Վարկածները նախնական են…Ինքնաթիռը երկու անգամ պոչային հատվածով դիպել է թռիչքուղուն: Կամ դա օդաչուի սխալն է կամ տեխնիկական խնդիր է»,- ասել է նա: Նա նշել է, որ պատճառները կպարզի հատուկ տեխնիկական փորձաքննությունը: Այսօր առավոտյան տեղեկություն է ստացվել, որ…
Ալմաթիում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է նաև գեներալների խորհրդի նախագահը
Ալմաթիում Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է նաև օդաչուն: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ավելի վաղ Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ կործանված օդանավի օդաչուն 1961 թվականին ծնված Մարատ Մուրատբաևն է: Ղազախստանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների և տուժածների մեջ նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ չկան Հայտնի է, որ ինքնաթիռի…
Ղազախստանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների և տուժածների մեջ նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ չկան
Bek Air ավիաընկերության № Z2100 չվերթն (Ալմաթի-Նուր-Սուլթան) իրականացնող մարդատար ինքնաթիռի 27.12.2019 վթարի առնչությամբ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է իր ցավակցությունները զոհվածների բարեկամներին և հարազատներին: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը: ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ իր ունեցած նախնական տվյալներով տուժածների և զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Ալմաթիի օդանավակայանից թռիչքից հետո…
Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Իրանում ռուսական արտադրության ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը: Գործակալության աղբուրները տեղեկացնում են, որ ավիաաղետը տեղի է ունեցել Իրանի հյուսիս-արեւելքի Արդեբիլի նահանգում: Կործանիչն ընկել է Սաբալան լեռան մոտ: Տեղի բնակիչները պատմում են, որ ուժգին պայթյուն են լսել: Նշվում է, որ այժմ իրանական ինքնաթիռները պարեկում են վթարի վայրը: Կործանիչի անձնակազմի ճակատագիրն առայժմ…
Վենեսուելայում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի մոտակայքում կործանվել է Beechcraft 100 King Air մասնավոր ինքնաթիռը, ինչի հետևանքով նվազագույնը 9 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով El Nacional-ին: Աղբյուրը հայտնում է, որ մահացածները տեղի գործարարներ էին: Դատախազությունը հետաքննություն է սկսել, պարզվում են ավիավթարի պատճառները: Ներկա պահին տեղի ունեցածի վերաբերյալ վարկածներ չկան:
Առաջին առևտրային էլեկտրական ինքնաթիը թռիչք է իրականացրել
Աշխարհում առաջին առևտրային ինքնաթիռը, որն ամբողջությամբ աշխատում է էլեկտրականությամբ, դեկտեմբերի 10-ին թռիչք է կատարել Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում: Այս մասին նշված է Harbour Air Seaplanes ընկերության հաղորդագրության մեջ։ Թռիչքը իրականություն է դարձել երկու ընկերությունների՝ Harbour Air-ի՝ Հյուսիսային Ամերիկայում հիդրոինքնաթիռներ արտադրող խոշորագույն ավիաընկերության, ինչպես նաև magniX ընկերության համատեղ ջանքերի շնորհիվ, որը հեղափոխություն է իրականացնում էլեկտրական ավիացիայի…
Չիլիի ռազմատրանսպորտային ինքնաթիռը կործանված է ճանաչվել․ նրանում 38 մարդ է եղել
Չիլիի՝ ռադարների էկրանից անհետացած C-130 «Հերկուլես» ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որում 38 մարդ է եղել, կործանված են ճանաչել: Այս մասին Twitter-ի էջում գրել է երկրի ռազմաօդային ուժերը։ Այս որոշումը կայացվել է անձնակազմի հետ կապը կորցնելուց 7 ժամ անց: Չիլիի ՌՕՈՒ-ն, ինչպես նաև ազգային ու օտարերկրյա ինքնաթիռները վթարի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ հնարավոր ողջ մնացածներին փրկելու նպատակով:…
Կարիճն ինքնաթիռում խայթել է ուղևորին
United Airlines ավիաընկերության ինքնաթիռում կարիճը ուղևորին խայթել է: Այդ մասին հաղորդում է USA Today-ը: Չվերթը Սան Ֆրանցիսկոյից Ատլանտա ուղղությամբ է իրականացվել: Թռիչքի ժամանակ ուղևորներից մեկին ինչ-որ միջատ մի քանի անգամ ուժգին խայթել է: Որոշ ժամանակ անց նրա տաբատի միջից կարիճ է ընկել: Ինչպե՞ս է այն հայտնվել ինքնաթիռում, այդպես էլ գաղտնիք է մնացել: Ավիաընկերության ներկայացուցիչները նշել…
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում
«Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս․թ․ դեկտեմբերի 6-ին «NORD WIND» ընկերության A-321 ինքնաթիռը Մոսկվա- Երևան- NWS 377 չվերթն իրականացնելիս ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»,- այս մասին տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայից։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=806818673093704&id=118681645240747
Կոնգոյում ուղևորատար ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուղևորատար ինքնաթիռ է ընկել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Գոմա քաղաքի օդանավակայանից քիչ հեռու: Այն ընկել է բնակելի շենքի վրա։ Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, զոհվել է առնվազն 23 մարդ: Ինքնաթիռը պատկանում է Busy Bee մասնավոր ընկերությանը, ավիաաղետի պահին ինքնաթիռում եղել են 17 ուղևոր և անձնակազմի 2 անդամ: Ոչ ոք ողջ չի մնացել: Շինության բնակիչների շրջանում ևս…
Դոնի Ռոստովում կատարած արտակարգ վայրէջքից հետո օդաչուի մահվան մասին մանրամասներ են հայտնի
Բուժհանձնաժողովը թույլ էր տվել թռչել օդաչուին, որ մահացել է Մոսկվա-Անապա չվերթն իրականացնող և Դոնի Ռոստովում ինքնաթիռի՝ արտակարգ վայրէջքից հետո։ Նշենք, որ նա ինքնաթիռի երկրորդ օդաչուն էր։ Այս մասին հայտնել են «Աէրոֆլոտ» ավիաընկերությունից: Բժշկական չափաիշներով հակացուցումներ չեն եղել: Չվերթի նախօրեին օդաչուն պարտադիր բուժզննում է անցել, սակայն որևէ առողջական խնդիր բժիշկները չեն բացահայտել: Բուժզննման արդյունքներով նա բացարձակ…
Հայերը «Արդյոք, ովքե՞ր են» երգով «Գրավել» են ինքնաթիռը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում ակտիվորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ հայերը ինքնաթիռում նվագում ու երգում են «Արդյոք ովքե՞ր են» հայրենասիրական ստեղծագործությունը։ Երգողներին նվագակցում են կլառնետն ու դհոլը։ Ինքնաթիռի ուղևորները ակտիվորեն աջակցում են տարբեր մեթոդներով՝ տակտով ծափահարելով, տեսանկարահանելով և այլն։ Այս մասին հայտնում է RusArmInfo-ն։ https://www.facebook.com/Khash1ama/videos/2533342140086516/














