ինքնաթիռ
Brussels Airlines-ը սկսում է կանոնավոր չվերթերը
Brussels Airlines-ից հայտնում են, որ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը: Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին: Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ մնացած ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին կտեղեկացնենք պաշտոնական տեղեկատվություն ստանալոււն պես: Այս…
ԵՄ-ում ինքնաթիռի ուղևորների համար նոր կանոններ են սահմանվել
Корреспондент-ի փոխանցմամբ՝ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը մայիսի 21-ին հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ նշվում է, որ ուղևորները պետք է համոզված լինեն, որ սահմանափակ տարածության պայմաններում այլ մարդկանց հետ ինքնաթիռով ճանապարհորդելը նվազագույն ռիսկեր է պարունակում նրանց առողջության համար: Հաղորդագրության մեջ կան ավիաընկերությունների համար կանոններ, որոնք պետք է պահպանվեն կորոնավիրուսի…
Boeing-ը Սաուդյան Արաբիային ավելի քան 1000 հրթիռ կմատակարարի
Պենտեգոնը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ «Բոինգ» ավիացիոն-տիեզերական կորպորացիան 650 SLAM-ER թևավոր հրթիռ և 402 Harpoon Block II հակաօդային հրթիռ կմատակարարի Սաուդյան Արաբիային: SLAM ER-երի արդիականացման և Սաուդյան Արաբիային 650 նոր հրթիռի մատակարարման համար Boeing-ի հետ 1.971 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել: Փաստաթղթում նշվում է, որ կողմերը ակնկալում են համաձայնագիրը իրականացնել մինչև…
Թուրքիան թույլ չի տվել իր օդային տարածքով Չինաստանի ինքնաթիռին թռչել
Cyprus Mail-ի տեղեկություններով Թուրքիան թույլ չի տվել, որ իր օդային տարածքով Չինաստանից բուժսարքավորումներով ինքնաթիռը թռչի։ Ինքնաթիռը պետք է 13։30 վայրէջք կատարեր Լառնակայում, սակայն վերաուղղվել է Մոսկվա։ «Թուրքիան օդաչուին թույլ չի տվել մուտք գործել իր օդային տարածք` Կիպրոս հասնելու համար, ինչի արդյունքում նա փոխել է ուղղությունը, քանի որ բավարար քանակի վառելիք չի ունեցել, որպեսզի հասնի Կիպրոս:…
Թրամփը լրագրողներին հայտնել է՝ դիմակ կկրի Արիզոնայում Honeywell գործարան այցելելիս
Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Արիզոնայում Honeywell դիմակներ արտադրող գործարան այցելելիս դիմակ կրել՝ որպես կորոնավիրուսի դեմ նախազգուշական միջոց, եթե դրա կարիքը զգացվի։ ԱՄՆ Նախագահը, չնայած դաշնային ղեկավարության այն կոչին, որ ամերիկացիները հասարակական վայրերում պետք է դիմակ կրեն, հրաժարվել էր վերջին շրջանում դիմակ կրել։ Նա նշել էր, որ դիմակ կունենա…
Ռոնալդուն արդեն Թուրինում է․ նա կմիանա թիմի մարզումներին
Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լքել էր Թուրինը մարտին, որպեսզի տեսակցեր մորը, ով գլխուղեղի կաթված էր ստացել։ Ֆուտբոլիստը իր ինքնամեկուսացումը անցկացնում էր Մադեյրայում։ Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արդեն կարողացել է ժամանել Թուրին։ Նրա անձնական Gulfstream G200 ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրինում երկուշաբթի երեկոյան։ Ժամանելու հետո Ռոնալդուն պարտադիր 14 օր կենթարկվի ինքնամեկուսացման ռեժիմի։ Մեկուսացումից հետո նա կկարողանալ…
Բոլիվիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. 6 մարդ զոհվել է
Բոլիվիական ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 6 մարդ է մահացել: Նշվում է, որ ինքնաթիռը Տրինիդադից ուղևորվում էր դեպի Սանտա Կրուս, կործանվել է Բենի կոչվող հատվածում: Թռիչքից ընդամենը 15 րոպե հետո օդաչուն նկատել և տեղեկացրել է տեխնիկական խնդիրների մասին և հավելել, որ կփորձի հետ վերադառնալ: Ինքնաթիռում 6 մարդ է եղել` երկու ռազմական օդաչու և 4…
Airbus A380. զարմանալի հսկան
Առաջին անգամ Airbus A380 տեսնելը չափազանց հաճելի է: Այն երբևէ կառուցված ամենամեծ մարդատար ինքնաթիռն է։ Այս ինքնաթիռը այնքան մեծ է, որ նրա թևերը կարող են ձգվել ֆուտբոլի դաշտի ամբողջ երկայնությամբ։ Ինքնաթիռում, եթե բոլոր տեղերը լինեին էկոնոմ դասի, ապա ավելի քան 800 մարդ կարող էր տեղավորվել միանգամից։ Ուղևորությունը շատ հարմարավետ է, նույնիսկ այն դեպքում, երբ թռիչքը…
Առանց քաղաքակրթական բարձր ստանդարտների գիտական զարգացում չի կարող լիարժեքորեն իրացվել․ Գագիկ Քամալյան
Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ հրապարակախոսը ընդգծել է, որ արևմտյան աշխարհը պետք է ուշքի գա և հասկանա, որ առանց քաղաքակրթական բարձր ստանդարտների ու դրանից բխող մշակութային ու քաղաքական պատկերացումների, ո’չ մի տնտեսական ու գիտական զարգացում չի կարող լիարժեքորեն իրացվել: «Երբ Վ. Պուտինը միջուկային զենքի դիրքերից հայտարարեց, որ Ռուսաստանի սահմանները…
Ռուսաստանը ռազմական տեխնիկա և պաշտպանիչ միջոցներ է տրամադրել Սերբիային․ Vocic
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարկանով ապրիլի 3-ից Ռուսաստանը օգնություն է մատակարարում Սերբիային։ Սերբիայում այ պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1476 դեպք, որից 39-ը ունեցել է մահվան ելք։ Այսօր Իլ-76 երրորդ ինքնաթիռն է մեկնել Սերբիա, որը տեղափոխել է ռազմական մասնագետներ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Սերբիայից Ռուսաստան 16 միավոր ռազմական տեխնիկա է տեղափոխվել և պաշտպանիչ…
Կործանվել է ռուսական Սու-27 ինքնաթիռը
Պլանային թռիչք իրականացնելիս կործանվել է ռուսական Սու-27 ինքնաթիռը: Ըստ նախնական տվյալների ինքնաթիռը Սև ծովն է ընկել: Անբարենպաստ պայմանների պատճառով ինքնաթիռի օդաչուի որոնողական աշխատանքները ավելի քան բարդ են դարձել: Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքների համար ուղարկվել են Սևծովյան նավատորմի փոքր հակասուզանավ և քաղաքացիական նավեր, որոնք գտնվում էին դեպքի վայրի մոտ։ Այս մասին հաղորդել է ՌԴ ՊՆ-ն:
Օլիմպիական կրակը հասավ Ճապոնիա
Օլիմպիական կրակը Հունաստանից այսօր առավոտյան ինթնաթիռով բարեհաջող հասել է Ճապոնիա։ Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել «Տոկիո – 2020» կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին, Ճապոնիայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Յասուխիրո Յամաշիտան, օլիմպիական մի քանի չեմպիոններ։ Կազմակերպիչները հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը հրաժարվել են նախապես մշակված դիմավորման տոնական սցենարից։ Յոշիրո Մորին հավաստիացրել է, որ Ճապոնիան կանի ամեն հնարավորը…
Իտալիայից այսօր 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. օդանավակայանում ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մարտի 10-ին, ժամը 13:10-ին վայրէջք կկատարի Երևանում: Դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին: Տեղեկատվությունը հրապարակված է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ անվտանգության հատուկ միջոցառումներ…
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հայաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավարտեց իր այցը Բրյուսելում։ Ժամեր առաջ ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։ Վարչապետը ինքնաթիռից ուղիղ տեսակապով հայտնել է մարտի 10-ի պլանների մասին։ Ժամը 11-ին կշրջի Ագարակում, բուկլետ կբաժանի, այնուհետև քարոզարշավը կշարունակի Մեղրիի համայնքապետարանի մոտակա տարածքում, Քաջարանի շատրվանների հրապարակում, որից հետո կլինի Կապանի մարզպետարանի դիմաց, իսկ այսօրվա վերջին հանդիպումը տեղի կունենա 18․00-ին, Տեղ…














