Հանս-Դիտեր Ֆլիկ
Բարսայի հաղթանակը Մալյորկայի նկատմամբ՝ 5:1 (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Բարսելոնան» շարունակում է իր վստահ ելույթները Իսպանիայի առաջնությունում՝ հաղթելով «Մալյորկային» 5:1 հաշվով։ Այս տպավորիչ հաղթանակը կրկին ցույց տվեց թիմի հարձակողական ուժը և մարտավարական պատրաստվածությունը, որը բերեց 37 միավորի և ամրապնդեց «Բարսելոնայի» դիրքերը մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ Հանդիպման ընթացքում բրազիլացի Ռաֆինյան դարձավ դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով 56-րդ և 74-րդ րոպեներին, որոնցից մեկը՝ 11-մետրանոցից։ Մեկական գոլերով «Բարսելոնայի»…
Ֆլիկը պատմական ռեկորդ է գրանցել Գերմանիայի հավաքականում
Մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Գերմանիայի հավաքականում պատմական ռեկորդի է հասել։ Նրա գլխավորելուց հետո հավաքականն իր անցկացրած բոլոր 6 հանդիպումներում հաղթել է, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ մինչ այ Գերմանիան գլխավորած ոչ մի գլխավոր մարզչի չէր հաջողվել հաղթել մեկնարկային 6 խաղերում։ Հիշեցնենք, որ Գերմանիան երեկ 9-0 հաշվով ջախջախեց Լիխտենշտեյնին ու…
Կլոպը կարող է գլխավորել Բավարիան
Մյունխենի «Բավարիան» կարող է շուտով գլխավորել Յուրգեն Կլոպը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ մյունխենցիների ներկայիս մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է շուտով գլխավոր Գերմանիայի հավաքականը՝ Յոհախիմ Լյովի փոխարեն։ Իսկ երբ Ֆլիկը հեռանա, «Բավարիան» մտադիր է կանչել Կլոպին։ Ըստ աղբյուրի՝ բացի «Բավարիայի» մտադրություններից, առհասարակ կասկածի տակ է Կլոպի մնալը «Լիվերպուլում»։
Եթե պարտվել, ապա միայն այս որակի խաղով․ Ֆլիկ
ՊՍԺ-ից կրած «Բավարիայի» երեկվա պարտությունը (3-2) մեկնաբանել է գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։ «Մենք շատ պահեր և հնարավորություններ ունեինք, մեր խաղը լավ տպավորություն թողեց: Ես չեմ սիրում զիջել, բայց եթե պարտվում ենք, ապա միայն այս որակի խաղով: Գնահատելով մեր այսօրվա խաղը՝ մենք կարող ենք դրական տրամադրվել Փարիզում պատասխան խաղի նկատմամբ», – Ֆլիկի խոսքերը մեջբերում…
ESPN. Կլոպը՝ տարվա լավագույն մարզիչ
ESPN-ի վարկածով տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Կլոպի հետ այդ տիտղոսի համար մրցակցում էին «Բավարիան» մարզող Հանս-Դիտեր Ֆլիկը, «Մանչեսթեր Սիթին» մարզող Պեպ Գվարդիոլան, «Ատալանտան» մարզող Ջան Պյերո Գասպերինին ու «Լայպցիգը» մարզող Յուլիան Նագելսմանը։ Մրցանակը ստանալուց հետո Կլոպը ներողություն է խնդրել Ֆլիկից, նշելով, որ, երևի, վերջինս ավելի արժանի էր այդ մրցանակին։…
Բավարիայի պաշտպանը կարող է 2 ամիս դաշտ դուրս չգալ
«Այնտրախտի» դեմ խաղի սկզբնամասում վնասվածք է ստացել Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը։ Ինչպես նշել է մյունխենցիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտնել է, որ ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի 2 ամիս։ Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել Բունդեսլիգայի 5-րդ տուրի շրջանակներում ու ավարտվել է «Բավարիայի» խոշոր 5-0 հաշվով։
Ֆլիկը հետաքրքրված է Գյոթցեյով
Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Մարիո Գյոթցեն կարող է վերադառնալ Մյունխենի «Բավարիա»։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Նշվում է, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է անձամբ ակումբի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, բայց Գյոթցեի վերադարձին դեմ է «Բավարիայի» ղեկավարությունը։ Ըստ աղբյուրի՝ Ֆլիկն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ ու հայտնել, որ հետաքրքրված է իրենով։
Որպես մարզիչ ուզում եմ`առաջիկա տարիներին Տիագոն մնա թիմում․ Ֆլիկ
Sport1.de-ի հաղորդմամբ՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հարցազրույցի ընթացքում անդրադարձել էթիմի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ապագային։ «Ես կարող եմ հասկանալ, երբ խաղացողն անհանգիստ է։ Տիագոն խաղացել է Իսպանիայում «Բարսելոնայի» կազմում, իսկ Բունդեսլիգայում՝ «Բավարիայում»։ Ես կհասկանամ նրան, եթե նա որոշի խաղալ ԱՊԼ-ում»,- նշել է Ֆլիկը։ Ֆլիկի խոսքով՝ տխուր կլինի, որ Տիագոն լքի թիմը։ «Ես՝ որպես մարզիչ, ուզում…
Բավարիայում տրամադրությունը պարզապես ֆանտաստիկ է․ Ֆլիկ
Երեկ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում Մյունխենի «Բավարիան» հաղթեց «Բայերին» 4-2 հաշվով։ Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է այդ հաղթանակը։ «Մենք շատ հպարտ ենք, որ արեցինք դա: Թիմը վերջին մի քանի շաբաթների ընթացքում խաղաց սենսացիոն, տրամադրությունը պարզապես ֆանտաստիկ է: Հաճելի է տեսնել, որ խաղացողները հավատում են իրենց ուժերին: Մենք պարզապես շատ ուրախ ենք:…
Բավարիայի գլխավոր մարզիչը մեկնաբանել է Հավերցի հետ հնարավոր պայմանագրի ստորագրումը
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է «Բայերի» տաղանդավոր կիսապաշտպան Կայի Հավերցի հետ հնարավոր պայմանագրի ստորագրումը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» մտադիր է առաջարկ անել 20-ամյա ֆուտբոլիստին: Ֆուտբոլիստով հետաքրքրված են Եվրոպայի շատ բարձրակարգ ակումբներ: «Կարծում եմ, քիչ են այն մարզիչները, ովքեր չէին ցանկանա տեսնել իրենց թիմում Կայի Հավերցին: Նրան ճանաչում եմ Գերմանիայի U17…
Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը Բավարիայի հետ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին տեղեկացնում են գերմանական ակումբի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ Ֆլիկն ու ակումբի ղեկավարությունը դեռևս ապրիլին արդեն համաձայնեցրել էին պայմանագրի երկարաձգումը մինչև 2023 թվականը։
Թիմում իմ անձնական դերը փոխվել է․ Մյուլեր
Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա հարձակվող Թոմաս Մյուլերը հաճախ չէր ընդգրկվում թիմի մեկնարկային կազմում, երբ այն մարզում էր Նիկո Կովաչը։ Հանս-Դիտեր Ֆլիկի գալուց հետո իրավիճակը փոխվեց ու սրա արդյունքում Մյուլերը որոշեց երկարաձգել պայմանագիրը։ «Իմ անձնական դերը փոխվել է անցած տարվա աշնանը՝ ծանր ժամանակահատվածից հետո: Հաշվի առնելով ընդհանուր իրավիճակը, ներառյալ մեր մարզչի հետ պայմանագրի երկարաձգումը, ես զգացի, որ…
Չեմ կարողանում պատկերացնել Բոատենգի հեռանալը․ Ֆլիկ
Տեղեկություններ էին տարածվել, որ «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգին։ Այս լուրը մեկնաբանել է գերմանական ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Հանս-Դիտեր Ֆլիկը։ «Ժերոմը «Բավարիայի» ֆուտբոլիստ է, և ես նրա վերաբերյալ որևէ շշուկ չեմ մեկնաբանի: Մենք միշտ կապի մեջ ենք նրա հետ: Նա լավ պատրաստված վերադարձել է մարզումներին, շատ է աշխատել արձակուրդի ընթացքում:…
Ֆլիկը կմնա Բավարիայի գլխավոր մարզչի պաշտոնում. Ռումենիգե
Հանս-Դիտեր Ֆլիկը պաշտոնապես նշանակվել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ: Ակումբի վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն նշել է, որր նա կմնա գլխավոր մարզչի պաշտոնում առնվազն մինչև Սուրբ Ծնունդ: «Ուլի Հյոնեսը, Հասան Սալիհամիջիչը և ես նախորդ շաբաթ «Բորուսիայի» հետ խաղից հետո հրապարակավ հայտարարել էինք, որ Հանս Ֆլիկը դեռ մնում է «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Եվ քանի որ մենք չենք…















