հավելավճար
Նախատեսվում է կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն տալ արվեստի և մարզադպրոցների ուսուցիչներին, մարզիչներին
Կառավարությունը հավանություն տվեց «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին. նախատեսվում է կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն տալ արվեստի և մարզադպրոցների ուսուցիչներին, մարզիչներին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախագծով իրագործվում է Կառավարության հնչեցրած այն քաղաքականությունը, որով նաև արտադպրոցական կրթության ոլորտում կարիք կա անելու էական փոփոխություններ և, մասնավորապես, ներդնելու ոլորտում մասնագիտական զարգացման…
Զինծառայողների համար կսահմանվի ատեստավորման համակարգ, որի արդյունքներով կհաշվարկվի հավելավճար
ՀՀ Ազգային ժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայության կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի այն զինծառայողների համար, որոնք զբաղեցնում…
Ատեստավորված ուսուցիչներին կհատկացվի հավելավճար․ կառավարության որոշումը
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում 77 մլն դրամ հատկացրեց ատեստավորված ուսուցիչներին հավելավճար տրամադրելու համար: Ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի հատկացումները վերաբաշխել ըստ մարզերի, կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու համար: «2021-ի սեպտեմբերին անցկացվել է ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքների ստուգում 7-12 դասարանների համար՝ մի շարք առարկաների գծով: Հայտ…
Դասղեկների վարձատրության համար առաջարկվել է կիրառել 10-20 տոկոս հավելավճար
Քննարկվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ Facebook-ի պաշտոնական էջում։ Նշվում է, որ դասղեկների վարձատրության համար առաջարկվել է կիրառել 10-20 տոկոս հավելավճար` ըստ դասարանում աշակերտների թվի: Մեթոդմիավորման նախագահների համար առաջարկվում է 10 տոկոս հավելավճար: Միաժամանակ նոր կարգի անցումային դրույթներով նախատեսվում է, որ եթե ֆինանսավորման նոր կարգի գործարկման պահին դպրոցներում առկա դրույքաչափերն ավելի…
Amazon-ը բարձրացրել է պահեստային աշխատողների աշխատավարձը
Քանի որ կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխարհում աճել է ցանցային գնումների պահանջարկը Amazon ընկերությունը բարձրացրել է ԱՄՆ պահեստների աշխատակիցների համար արտաժամյա վճարները: Ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը Amazon կայքում տեղադրված իր ուղերձում հայտնել է այս մասին, նա մասնավորապես ասել է, որ աժմ իր ժամանակն ամբողջությամբ կետրոնացված է կորոնավիրուսի վրա, բացի այդ նա նաև մտածում է, թե ինչպես…
Նախատեսվում է 225 դասղեկի հավելավճար տրամադրել, իսկ արդենիսկ ստացողներինը հնարավոր է բարձրացվեն
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց Միքայել Մելքումյանի առաջարկած օրինագիծը, որով առաջարկվում է դպրոցներում բոլոր դասղեկներին հավելավճարներ տրամադրել: Նա ներկայացրեց օրինագծի նախապատմությունը՝ շեշտելով, որ դպրոցներում դասղեկի ինստիտուտը վերաիմաստավորման կարիք ունի. «Բոլոր դպրոցներում դասղեկները, կախված մի շարք չափանիշներից, տարբեր հավելավճարներ են ստանում: Դա կարող է կախված լինել, օրինակ,…






