Միխայիլ Միշուստին
Ռուս-Ադրբեջանական համագործակցության նոր հեռանկարներ
Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են առևտրատնտեսական և ենթակառուցվածքային համագործակցության հարցեր՝ շեշտելով համատեղ նախագծերի կարևորությունը։
Փաշինյանը կհանդիպի Միխայիլ Միշուստինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է ՌԴ կառավարության տուն հանդիպելու ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ի թղթակիցը, ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՌԴ-ում…
Փաշինյանը շնորհավորել է Միշուստինի ծննդյան օրը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Պետք է վերաիմաստավորել ներկան․ նախագահի թեկնածու Փաշինյանը զրուցել է Մակրոնի հետ․ խոսվել է նաև ԼՂ իրավիճակից Ուղերձում ասված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով։…
Տարածաշրջանը ներքաշվեց լարվածության նոր փուլ, որի պատասխանատուն Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ ՀՀ քաղաքացիները կկարողանան վարկեր վերցնել ԵԱՏՄ բոլոր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից ՀՀ առևտուրը Ղազախստանի հետ աճել է գրեթե 90 տոկոսով․ Փաշինյան Նշվում է, որ նիստին մասնակցում…
ՀՀ քաղաքացիները կկարողանան վարկեր վերցնել ԵԱՏՄ բոլոր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները կկարողանան վարկի համար դիմել ԵԱՏՄ-ի ամբողջ տարածքում ու բանկերն էլ, համապատասխանաբար, հնարավորություն կունենան վարկեր տրամադրել Միության անդամ բոլոր երկրների քաղաքացիներին։ Այս մասին երևանյան նիստում այսօր հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Նա նշեց, որ վարկառուները հավասար հնարավորություններ կստանան միության ողջ տարածքում։ Նրա խոսքով՝ շուտով երկրների Կենտրոնական բանկերը կհաստատեն վարկային պատմություններով…
ՌԴ վարչապետը ժամանել է Երևան
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ վարչապետին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: ՌԴ վարչապետը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ը: Նիստին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները: Երևանում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Երևան է գալիս Ռուսաստանի վարչապետը
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, երկօրյա այցով Երևան կայցելի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ կառավարությունը։ Նշվում է, որ Միշուստինը մասնակցելու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Ըստ աղբյուրի՝ դրան մասնակցելու են նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի վարչապետերը, ինչպես նաև որպես դիտորդ մասնակցելու են Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները։ Նիստի օրակարգում են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման…
Փաշինյանը շնորհավորել է Միշուստինին ու Պուտինին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Միշուստինին ուղված ուղերձում ասվում է․ «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՌԴ ժողովրդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ռուսաստանի բազմադարյա պետականության պատմության մեջ այս տոնը խորհրդանշում է երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական…
Պուտինն ու Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր նշում է ծննդյան 46-ամյակը։ Դրա առթիվ Փաշինյանին շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Պուտինի ուղերձում ասված․ «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ հաջող են զարգանում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետասյու ևս հնարավորինս կամրապնդենք…
Ռուսաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին
ТАСС-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և հաղորդակցության նախարարությունը և Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը համաձայնագիր են ստորագրել կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին: Փաստաթուղթը ստրոգրել են երկու երկրների վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովը երեկ Մոսկվայում։ Նաև հուշագիր է ստորագրվել նաև Ռուսաստանի Դաշնության Մտավոր սեփականության դաշնային ծառայության և ԱՀ մտավոր սեփականության…
Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և նրա ադրբեջանցի գործընկեր՝ Ալի Ասադովի հանդիպումը։ Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն «տնտեսության, գյուղատնտեսության, մաքսային, կապի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ հաղորդման՝ հանդիպման արդյունքում նախատեսվում է…
Փաշինյանը շնորհավորել է Միշուստինին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից: Ուղերձում ասված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման…
Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը. Նիկոլ Փաշինյան
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլահ Արիպովը, հեռահար…















