միջազգային օր
Այսօր Առանց ծխախոտի համաշխարհային օրն է
Մայիսի 31-ը` Առանց ծխախոտի համաշխարհային օրն է, իսկ տարվա կարգախոսը` «Ժամանակն է հրաժարվել ծխախոտի օգտագործումից»: Աշխարհում շուրջ 780 միլիոն մարդ ցանկություն է հայտնել դադարեցնելու ծխախոտի օգտագործումը, սակայն նրանցից միայն 30%-ի համար է հասանելի ֆիզիկական և հոգեբանական կախվածությունը հաղթահարելու աջակցությունը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ այս օրը տարբեր միջոցառումներ իրականացնելով` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը…
Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է
Մայիսի 22-ին աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Facebook-ի էջից։ Այն հռչակվել է 2000 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։ Հայաստանի ֆլորայի և ֆաունայի հիմնական կենսատիպերի աշխարհագրական տեղաբաշխումը պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ ու տարածքի տոպոգրաֆիական բազմազանությամբ, որի շնորհիվ յուրաքանչյուր գոտու կենսաբազմազանությունը բնորոշվում է իր տեսակային կազմով,…
Այսօր Թանգարանների միջազգային օրն է
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ։ «Սիրելի´ թանգարանագետներ և թանգարանային գործի աշխատակիցներ, 1977 թ. մայիսի 18-ին Թանգարանների միջազգային խորհուրդը (ԻԿՕՄ) իր 11-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ այդ օրը հռչակեց որպես Թանգարանների միջազգային օր: Այս տարի օրվա կարգախոսն է՝ «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել», որն առավել քան արդիական է մերօրյա…
Հայաստանը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ խիստ խոցելի երկիր է
Այսօր Կլիմայի փոփոխության միջազգային օրն է, տեղեկացնում է շրջակա միջավայրի նախարարությունը. «Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ձևավորված չէ կլիմայի փոփոխության հարմարվողականության շրջանակներում իրականացվող գործողությունների համակարգված իրականացման մեխանիզմ: Հայաստանի Հանրապետությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ խիստ խոցելի երկիր է, ուստի հարմարվողականությանն ուղղված գործողությունների համակարգված իրականացումն անհրաժեշտ է կլիմայի փոփոխության հետևանքներով բնակչությանը և տնտեսությանը հասցվող վնասները նվազեցնելու համար: Մայիսի 13-ի…
«Թանգարանային գիշերը» Հայաստանում կնշվի Թանգարանների միջազգային օրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին բոլորին հրավիրում է միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը: Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Նշվում է,…
Մայիսի 12-ը Բուժքույրերի միջազգային օրն է․ ԱՆ-ի շնորհավորական ուղերձը
Առողջապահության նախարարությունը այտնում է, որ ամեն տարի մայիսի 12-ը աշխարհում նշվում է Բուժքույրերի միջազգային օրը: Պաշտոնապես այս տոնը նշվում է 1974 թվականից, երբ աշխարհի 141 երկրների գթության քույրերը միավորվել են մեկ հասարակական մասնագիտացված կազմակերպության` Բուժքույրերի միջազգային խորհրդի կազմում։ Գործելով անհատապես, նաև որպես թիմի անդամ՝ բուժքույրերը նպաստում են համայնքներում մարդակենտրոն և ծախս-արդյունավետ բժշկական ծառայությունների տրամադրմանը: Համայնքներում…
Երևանի քաղաքապետարանը չեղարկել է Ջազի միջազգային օրվա միջոցառումը
Երևանի քաղքապետարանը մերժել է Ջազի հայկական ասոցիացիային՝ Երևանում Ջազի միջազգային օրն անցկացնելու նախաձեռնությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը: «Հարգելի՛ երևանցիներ և Երևան քաղաքի հյուրեր: Ջազի Հայկական Ասոցիացիայի կողմից նախապես հայտարարված ապրիլի 30-ին Ջազի միջազգային օրվա 10-րդ հոբելյանին նվիրված միջոցառումը Սիրահարների այգում չեղարկվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, որի…
Այսօր Պարի միջազգային օրն է
Պարի միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ «Պարարվեստի հարգարժան ներկայացուցիչներ, ազգային պարարվեստի սիրելի’ գործիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Պարի միջազգային օրվա կապակցությամբ: Այսօր հրաշալի առիթ է ընձեռված մեզ մեկ անգամ ևս արժևորելու հայկական պարարվեստի նվիրյալների երախտիքն ու վաստակը, շնորհավորելու ու անկեղծ բարեմաղթանքներ հղելու պարարվեստի բոլոր գործիչներին, պարողներին, բալետմայստերներին և պարուսույցներին:…
Սպորտն աշխարհում բոլորին միավորող լեզուն է․ Դումանյանի ուղերձը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ղեկավար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սպորտի միջազգային օրվա առթիվ։ Այն ներկայացվել է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում։ «Հարգելի՛ հայրենակիցներ, ապրիլի 6-ը Սպորտի միջազգային օրն է, որը կրում է «Հանուն զարգացման և խաղաղության» խորագիրը: Սպորտն աշխարհում բոլորին միավորող լեզուն է. այն թելադրում է հարգանքի ու համերաշխության, կարծրատիպերի ու սահմանների…
Ապրիլի 1-ը նաև թռչունների միջազգային օրն է
Ապրիլի 1-ին աշխարհում՝ որպես էկոլոգիական տոն նշվում է Թռչունների միջազգային օրը: Նպատակը թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանումն է: 1906-ի ապրիլի 1-ին ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիան: Իսկ Թռչունների միջազգային օրը սկսել են նշել ԱՄՆ-ում 1984-ից, և այն արագ տարածվել է ամբողջ աշխարհով: Հայաստանի բնապահպանական օրացույցում ևս առկա է այս տոնը: Աշխարհում գոյություն ունեն…
Այսօր Ճարպակալման դեմ պայքարի միջազգային օրն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշը և ճարպակալումը ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ), մասնավորապես, սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, քաղցկեղների զարգացման ռիսկի գործոն են, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Վերջին 30 տարվա ընթացքում, ըստ ԱՀԿ տվյալների, աշխարհում ճարպակալում ունեցող մարդկանց թիվը մեծահասակների շրջանում աճել է կրկնակի, դեռահասների շրջանում` եռակի: 2016 թվականին ավելի քան…
Մեր լեզուն արյունն է մեր․ այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է
Հայաստանի ազգային գրադարանի Facebook-ի էջում գրված է․ «1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր: 2000 թվականից այս օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր: Մայրենի լեզվի միջազգային օրը նպատակ ունի հավերժացնելու այն քաղաքական պայքարը, որ շուրջ 70 տարի առաջ մղվել է բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար:…
Կրթությունն է պետության կայացման ու զորացման հիմքը․ նախարարի ուղերձը
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորանք է հղել՝ Կրթության միջազգային օրվա առթիվ։ Այն ներկայացվել է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում։ «Հարգելի՛ հայրենակիցներ, ՄԱԿ-ի կողմից հունվարի 24-ը հռչակվել է Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի: Սա լավ առիթ է մեկ անգամ ևս ամրապնդելու մեր այն համոզումը, որ կրթությունն է պետության…
Այսօր գարեջրի միջազգային օրն է
Օգոստոս ամսվա առաջին ուրբաթ օրը նշվում է որպես գարեջրի միջազգային օր։ Տոնի հիմնադիրը համարվում է բարի սեփականատեր և ձեռներեց Ջեսսի Ավշալոմովը, ով ընտրել է օգոստոսի սկիզբը՝ հաշվի առնելով ամառային տաք եղանակը և գարեջրի այլ փառատոնների նշման ամսաթվերը: Առաջին անգամ գարեջրի միջազգային օրը նշվել է 2007 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կրուզ քաղաքում: Մինչև…














