Պաղեստին
Պաղեստինը առողջապահական օգնություն է խնդրում աշխարհի երկրներից
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ավելի քան 50 հազար բնակիչ Գազայի հատվածում զրկվել է տանիքից իսրայելական բանակի հասցրած ավիահարվածների հետևանքով։ «Իսրայելական զավթիչների ագրեսիան անպաշտպան քաղաքացիների դեմ տանիքից զրկել է 50.000 քաղաքացու, որոնք տեղավորվել են ժամանակավոր կացարաններում: Այն պայմանները, որոնցում այժմ գտնվում են տարեց մարդիկ, կանայք ու երեխաներ, քրոնիկ հիվանդներ, չեն կարող չանդրադառնալ նրանց առողջության…
Պետք է ողջ աշխարհը իմանա, թե իրենից ինչ է ներկայացնում ահաբեկչական պետություն Իսրայելը
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին զարգացումներին։ Էրդողանը, հիշեցնելով նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին պաղեստինյան հարցի քննարկման մասին, նշել է, որ իրենք այդ ամբիոնից ներկայացրել են, թե ինչպես է «ահաբեկչական պետություն Իսրայելը 1947թ. սկսած օկուպացրել Պաղեստինի տարածքները»: «Մենք քարտեզները ցույց ենք տալու և պատմելու ենք: Կանգ չենք առնելու: Պետք…
Չինաստանը Պաղեստինին մարդասիրական օգնություն կտրամադրի
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջազգային զարգացման ոլորտում համագործակցության գործակալության ներկայացուցիչ Տիան Լինը հայտնել է, որ երկրի կառավարությունը կարճ ժամկետներում մարդասիրական օգնություն կտրամադրի Պաղեստինին: «Չինաստանի կառավարությունը մայիսի 20-ին գործարկել է արտակարգ արձագանքման մարդասիրական օգնության մեխանիզմ, որը կօգնի Պաղեստինի կառավարությանը և ժողովրդին հաղթահարել արտակարգ մարդասիրական ճգնաժամը և ցուցադրել միջազգային հումանիզմի ոգի»,-ասված է հայտարարության մեջ: Ընդգծվում է, որ չինական…
Իսրայելն ու Պաղեստինը դադարեցնում են բախումները․ հրադադարը մտավ ուժի մեջ
Ուժի մեջ է մտել իսրայելա-պաղեստինյան զինված բախումները դադարեցնելու մասին հայտարարությունը։ Ավելի վաղ հրադադարի հաստատման համար միջնորդական ջանքեր է գործադրել Եգիպտոսը, որ պատվիրակություններ է ուղարկել Իսրայել և Պաղեստին, որ ռեժիմը վերահսկվի։ Հիշեցնենք, որ այս հակամարտությունը սրվել էր մայիսի 10-ին, որից հետո սկսվել էին զինված բախումներ։
ՀԱՄԱՍ-ը չի պատրաստվում հրադադարի գնալ
ՀԱՄԱՍ-ը պատրաստակամ չէ դադարեցնել կրակը ու այդ մասին լուրերը կեղծ են։ Այս մասին հայտնել է խմբավորման քաղաքական բյուրոյի անդամ Իզաթ ար-Ռեշեքը՝ Twitter-ում, այն բանից հետո, երբ լուրեր էին տարածվել, որ խմբավորումը համաձայնել է մայիսի 20-ից հրադադար հաստատելու Եգիպտոսի առաջարկին։ Նա ասել է, որ հակամարտության դադարեցման միջնորդների ջանքերը լուրջ են և մշտական, բայց իրենց ժողովրդի պահանջները…
Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 132 շենք է ավերվել
ТАСС-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի հրապարակված զեկույցում նշվում է, որ Գազայի հատվածում Իսրայելի հրթիռային հարձակումներից առնվազն 132 շենքեր են ավերվել, վնասվել են տասնյակ դպրոցներ ու հիվանդանոցներ: Ըստ զեկույցի, որը հիմնված է հասարակական աշխատանքների նախարարության և առափնյա անկլավի բնակարանաշինության տվյալների վրա, «132 շենքեր, որոնք ներառում էին 621 միավոր կիացարան և կոմերցիոն օբյեկտներ, ամբողջովին ավերվել են,…
Պուտինը Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել դադարեցնել զինված հակամարտությունը
ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել դադարեցնել միմյանց միջև զինված հակամարտությունը: Պուտինն այս մասին ասել է այսօր օտարերկրյա պետությունների դեսպաններին հավատարմագրերը հանձնելու ժամանակ։ Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների միջև առճակատման բռնկումն արդեն հանգեցրել է մեծ թվով քաղաքացիական զոհերի, այդ թվում ՝ երեխաների:…
Իսրայելը գիշերը հարվածել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարների տների
Իսրայելական զինուժը մայիսի 17-ի գիշերը հարվածել է Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ խմբավորման հրամանատարների 5 տների։ Այս մասին հայտնել են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ այդ տները օգտագործվել են ահաբեկչական նպպատակներով, ինչպես նաև ծառայել որպես հրամանատարական շտաբ։ Ըստ աղբյուրի՝ Լիբանանի հետ սահմանի մոտակայքում Իսրայելը խողել է նաև մեկ անօդաչու սարք, որը մոտենում էր իսրայելական…
Ռուսաստանը դատապարտում է Պաղեստինում և Իսրայելում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը․ Լավրով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով հայտնել է, որ պաշտոնական Մոսկվան դատապարտում է Պաղեստինում և Իսրայելում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը։ «Մենք դատապարտում ենք Գազայի հատվածից Իսրայելի բնակելի շրջանների ուղղությամբ արձակվող հարվածները և անընդունելի ենք համարում Պաղեստինի տարածքում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքներին Իսրայելի կողմից հասցված հարվածները։ Կարծում եմ՝ այս իրավիճակի անհապաղ դադարեցմանն ուղղված բավական կոչեր են հնչել…
Հույս ունեմ՝ հրեաները գիտակցում են Ադրբեջանին զինելու կործանարար հետևանքները
Արցախի իշխանությունը Իսրայելին և Պաղեստինին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Այս մասին թվիթերյա իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ «Ցավում եմ բոլոր մարդկային կորուստների համար։ Հ․Գ․ հույս ունեմ հրեաները գիտակցում են Ադրբեջանին զինելու կործանարար հետևանքները, որը իսրայելական զենքով բազմաթիվ ռազմական հանցագործություններ է իրականացրել »,-…
Իսրայելը 100 ավիահարված է հասցրել Գազային․ կան տասնյակ զոհեր
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը գերլարված վիճակում է ու զինված բախումները շարունակվում են ողջ թափով։ Ինչպես հայտնում է BBC-ն՝ այս գիշեր Իսրայելը մեծ թվով ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ Ըստ պաղեստինյան բժշկական տվյալների՝ դրանց հետևանքով զոհվել են 42 պաղեստինցիներ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ իր հերթին հայտարարել է, որ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ օպերացիան շարունակելու է ամբողջ ուժով։ Հիշեցնենք,…
Մինչ այս Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 2900 հրթիռ
Իսրայելա-պաղեստինյան սրված հակամարտությունը չի հանդարտվում։ Սկսած էսկալացիայի պահից՝ Գազայի հատվածից պաղեստինյան խմբավորումների կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 2900 հրթիռ։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ դրանցից 1150-ը որսացել են իսրայելական ՀՕՊ համակարգերը, իսկ 450-ը ընկել են հենց Գազայում։ Հիշեցնենք, որ հակամարտությունը սրվել էր մայիսի 10-ի գիշերը։ Եղած տվյալների համաձայն՝…
Իսրայելում ձերբակալել են անկարգությունների մասնակցած 900 ցուցարարի
Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իսրայելական քաղաքներում մասսայական անկարգությունների մասնակցած շուրջ 900 մարդու ձերբակալել է ոստիկանությունը: Ցույցերի ընթացքում տուժել է 265 ոստիկան: Ներկայումս Իսրայելում անվտանգությունն ապահովում է իրավապահ մարմինների 15 հազար աշխատակից: «15 հազար ոստիկան ներգրավված է ամբողջ երկրում անվտանգության կանոնների պաշտպանությանը և հետագա անկարգությունները կանխարգելելուն: Ձերբակալվել է…
Թել Ավիվում կրկին լսվում է օդային հարձակման ազդանշանների ձայնը
Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Գազայի հատվածից պաղեստինցի ծայրահեղականները կրկին հրթիռային հարձակում են սկսել Իսրայելի կենտրոնական շրջանների ուղղությամբ: Օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում և դրա հարակից շրջաններում: «Ազդանշաններ են հնչում Թել Ավիվում և դրա հարակից քաղաքներում»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։ Գազայի սեկտորի ծայրահեղականները մայիսի 10-ից իսրայելական քաղաքների ուղղությամբ արձակել են շուրջ…













