Պաղեստին
Իսրայելն ու Պաղեստինը համաձայնագիր են ստորագրել հրադադարի շուրջ
Եգիպտոսի և ՄԱԿ միջնորդական ջանքերով ստեղծված պաղեստինյան խմբավորումները և Իսրայելը երկուշաբթի երեկոյան պայմանավորվել են հրադադարի շուրջ։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն: Հեռուստակայանի փոխանցմամբ՝ կողմերի միջև կրակի դադարեցումն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով կեսգիշերին: Երկուշաբթի լույս գիշերը Իսրայելի ՌՕՈՒ-ն հրթիռային հարված էր հասցրել Դամասկոսի արվարձաններին, որտեղ տեղակայված է պաղեստինցիների ռազմաբազան, և որտեղ, ըստ…
Պաղեստնիը խզում է հարաբերությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հետ
Տեղեկացրել եմ ԱՄՆ-ին և Իսրայելին «դարի գործարք» ծրագրի ֆոնին նրանց հետ բոլոր հարաբերությունների խզման մասին: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը։ «Մենք երկու նամակ ենք ուղարկել․ մեկը Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենիամին Նեթանյահուին, մյուսը՝ ԱՄՆ-ին։ Նամակներն այն մասին են, որ Պաղեստինը ոչ մի հարաբերություն չի ունենա նրանց հետ, այդ թվում՝ անվտանգության…
Սաուդյան Արաբիան դրական է արձագանքել «դարի գործարքին»
Սաուդյան Արաբիան բարձր է գնահատում համապարփակ խաղաղ պլան մշակելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերը և կոչ է անում պաղեստինցիներին ու իսրայելացիներին՝ ուղղակի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հովանու ներքո: Այս մասին նշված է թագավորության ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։ «Պաշտպանում ենք պաղեստինյան և իսրայելական կողմերի միջև ուղղակի բանակցություններ սկսելը Միացյալ Նահանգների հովանու ներքո»: Ինչպես ավելի վաղ հայտնել…
Դեմոկրատ սենատորները «դարի գործարքի» պլանը քննադատող նամակ են ուղարկել Թրամփին
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից սենատորներ նամակ են ուղարկել նախագահ Դոնալդ Թրամփին, որում մի շարք քննադատական նկատառումներ են հայտնել հունվարի 28-ին Սպիտակ տան կողմից հրապարակված պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման պլանի վերաբերյալ: Նամակի տեքստը հրապարակվել է սենատորներից մեկի Twitter-ի էջում։ Նամակն ստորագրած 12 օրենսդիրների մեջ 2020 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու երեք հավակնորդներ են՝ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը,…
ԱՄՆ-ն պատրաստ է հաշվի առնել Պաղեստինի դիրքորոշումը և մշակել «դարի գործարքը»
«Դարի գործարքը» կարող է լրամշակվել՝ հաշվի առնելով նաև պաղեստինցիների դիրքորոշումը։ Այս մասին CNN հեռուստաալիքի եթերում ասել է ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական և նրա փեսա Ջարեդ Քուշները։ Խոսելով պլանի մասին՝ նա նշել է, որ այդ պայմանները վերջնական չեն։ «Սա մեկնարկային առաջարկություն է։ Եթե պաղեստինցիները ցանկանան ուղղումներ մտցնել, փոխել ինչ-որ գծեր, ինչ-որ ձևակերպում, բանակցություններ վարել այլ հարցերի…
Լիբանանից հայտարարում են, որ երկիրը դեմ է «դարի գործարքին»
Լիբանանը վճռականորեն դեմ է պաղեստինյան փախստականներին իրենց ժամանած երկրներում հպատակագրման ուղղորդող իսրայելապաղեստինյան հակամարտության լուծման՝ ԱՄՆ-ի «դարի գործարքին» և չի փոխի իր դիրքորոշումը անգամ տնտեսական և ֆինանսական ճնշումների պարագայում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Լիբանանի նախագահի խորհրդական Ամալ Աբուզեյդը։ Լիբանանում սեփական 4 միլիոն բնակչության հետ համատեղ ապրում են 600 000 պաղեստինցի և 1,5 միլիոն…
Պաղեստինում բախումներ են տեղի ունեցել իսրայեցի զինվորականների հետ․ պատճառը «դարի գործարքն» է
Պաղեստինում՝ Հորդանան գետի արևմտյան ափին, Իսրայելի բանակի զինծառայողների հետ բախումներ են տեղի ունեցել: Հայտնի է նվազագույնը 22 տուժածի մասին։ Այս մասին հաղորդում է Maan գործակալությունը: Լրագրողները հայտնում են, որ Ալ Ազարիա քաղաքում 12 մարդ բուժօգնության է դիմել: Նրանցից մեծ մասը դժգոհել է շնչառության հետ կապված խնդիրներից, քանի որ զինվորներն արցունքաբեր գազ են կիրառել: Պաղեստինյան Կարմիր…
Թրամփը հրապարակել Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ «դարի գործարքի»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ համաձայն իր առաջարկած «դարի գործարքի»: Այս մասին նա գրել է իր Twitter-ի էջում: «Այսպիսի տեսք կարող է ունենալ Պաղեստինի ապագա պետությունը՝ Արևելյան Երուսաղեմի հատվածում տեղակայված մայրաքաղաքով»,- քարտեզի լուսանկարին կից գրել է ԱՄՆ ղեկավարը: This is what a future State of Palestine can look…
Արմեն Սարգսյանը հանդիպել է Պաղեստինի Ազգային իշխանության նախագահի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Պաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբասի հետ: Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Պաղեստինի Ազգային իշխանության նախագահին, կառավարությանն՝ այն ամենի համար, ինչ նրանք անում են հայ եկեղեցու համար։ Նա նշել է, որ Սուրբ Ծննդյան տաճարի՝ Հայ առաքելական եկեղեցու կողմից տնօրինվող հատվածը ոչ միայն պատմության, քրիստոնեության մաս է, այլ…
Իսրայելը խոցել է Գազայում ՀԱՄԱՍ արմատական շարժման զենքի արտադրության օբյեկտը
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները դեկտեմբերի 19-ին խոցել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական շարժմանը պատկանող զենքի արտադրության օբյեկտը: Այս մասին տեղեկացնում է Իսրայելի Պաշտպանության բանակը: Ինչպես հաղորդում է աղբյուրը, սա այդ տարածքից հրեական պետության վրա ձեռնարկված գրոհի պատասխանն է։ «Ի պատասխան Գազայի (հատվածի) կողմից գիշերն Իսրայելի հրթիռակոծման Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները հարված են հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի…
Պաղեստինի տնտեսությունը տարեկան 2,5 միլիարդ դոլարի վնաս է կրում Իսրայելի պատճառով․ ՄԱԿ
Վերջին քսան տարվա ընթացքում Պաղեստինի տնտեսությունը տարեկան 2,5 մլրդ դոլարի վնաս է կրում, իսկ պատճառը Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների շրջափակումն են։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման զեկույցում: Ըստ փաստաթղթի հեղինակների՝ 2000-2017թթ. Պաղեստինի կառավարությունը կրել է 47,7 մլրդ դոլարի վնաս: Մասնագետները նշել են, որ այս գումարը բավարար կլիներ կառավարության բյուջեի պակասորդը երկու անգամ…
ԱՊԼ-ն դատապարտել է ԱՄՆ հայտարարությունը իսրայելական բնակավայրերի վերաբերյալ
Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարները դատապարտել են ԱՄՆ վարչակազմի այն հայտարարությունը, որ Վաշինգտոնն այլեւս միջազգային իրավունքի խախտում չի համարում իսրայելական բնակավայրերը: Այս մասին հաղորդում է AP-ը: ԱՊԼ գլխավոր քարտուղար Աբուլ Գեյթը հայտարարել է, որ որոշումն անարդարացի և չհիմնավորված է: «ԱՄՆ-ը կորցրել է Իսրայելի եւ պաղեստինցների միջեւ չեզոք արբիտրի իր դերը»,-ասել է նա: Հրապարակավ հայտարարելով պաղեստինցիներին աջակցելու…
Թուրքիան դատապարտել է Իսրայելի վերաբերյալ Պոմպեոյի հայտարարությունը
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել և դատապարտել Հորդանան գետի արևմտյան ափում Իսրայելի կողմից կառուցված բնակավայրերի մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հնչեցրած արտահայտությունները: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Պոմպեոն նախօրեին հայտարարել էր, որ Վաշինգտոնն արդեն անօրինական չի համարում Իսրայելի վերահսկողության տակ գտնվող (պաղեստինյան-խմբ.) տարածքներում հրեական կառավարության կողմից հիմնված բնակավայրերը: Թուրքական կողմի հայտարարության մեջ մասնավորապես ասվում…
Հրեական բնակավայրերի կառուցումը Հորդանանի ափին ապօրինի է․ Մոգերինի
Եվրամիությունը շարունակում է անօրինական համարել Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի Արևմտյան ափին: Այս մասին ասված է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ։ «Բռնազավթված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման Իսրայելի քաղաքականության նկատմամբ Եվրոպական միության դիրքորոշումը հստակ է, այն անփոփոխ է մնում։ Բնակավայրերի կառուցման այդ ամբողջ գործունեությունն անօրինական է՝ ըստ միջազգային իրավունքի, և խարխլում է պաղեստինաիսրայելական…














