Ջորջ Ֆլոյդ
Դերեկ Չովինը բողոքարկել է Ջորջ Ֆլոյդի սպանության մեղադրանքը՝ նոր դատավարություն պահանջելով
Մինեապոլիսի նախկին ոստիկան Դերեկ Չովինը պաշտոնապես բողոքարկել է Ջորջ Ֆլոյդի սպանության համար իրեն առաջադրված երկրորդ աստիճանի սպանության մեղադրանքը։ Այս քայլը նորից բորբոքում է արդարադատության, ոստիկանության հաշվետվողականության և Ֆլոյդի մահվան ազդեցության մասին քննարկումները ամերիկյան հասարակության մեջ։
Դերեկ Շովինի գործը կրկին բորբոքում է. Ներողամտության կոչերը տարածվում են դատավարական խախտումների նոր մեղադրանքներից հետո
Դերեկ Շովինի դատավարության ընթացքում դատախազական խախտումների մասին աղմկահարույց դիմումը նորից ակտիվացրել է նրա ներողամտության պահանջները՝ վերստին քննարկման առիթ տալով արդարադատության համակարգի արդարացիության և վստահելիության վերաբերյալ։
Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել սևամորթներից՝ իրեն համեմատելով Ջորջ Ֆլոյդի հետ
Ռեփեր Քանյե Ուեսթը փորձել է ներողություն խնդրել սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան իրական պատճառը զրպարտելու համար՝ ասելով, որ չի հասկացել հետևանքները։ Նա նաև իր ապրած մեդիա աժիոտաժը համեմատել է ծունկը վզին վիճակի հետ և մի շարք հակասեմական արտահայտություններ արել: Այդ մասին գրում է The Daily Mail-ը։ «Երբ որպես սևամորթ մարդ տեսնում եմ այդ տեսանյութը… Դա…
Ֆլոյդի հարազատները դժգոհ են Շովինի վերաբերյալ դատավճռից
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Դերեկ Շովինի վերաբերյալ դատավճռից՝ 22,5 տարվա ազատազրկում, դժգոհ են մնացել Ֆլոյդի հարազատները։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Նշվում է, որ ըստ մահացածի քրոջ՝ Լատոնիա Ֆլոյդի, եթե սևամորթը սպաներ սպիտակամորթի, ապա նրան մահվան դատավճիռ կտային։ Դատական նիստի ընթացքում դատարանի շենքի մոտ հավաքված մի շարք քաղաքացիներ նույնպես դժգոհ են…
Աֆրոամերիկացու սպանության մեջ մեղադրվող նախկին ոստիկանը դատապարտվեց 22,5 տարվա բանտարկության
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող նախկի ոստիկան Դերեկ Շովինը դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Նշվում է, որ մեղադրող կողմը Շովինի համար պահանջել է 30 տարվա ազատազրկում, բայց այն չի բավարարվել։ Դատավորը որոշել է նաև հնարավորություն տալ Շովինին՝ 15 տարի անց վաղաժամ ազատվելու համար դիմում ներկայացնել։
Ֆլոյդի մահվան գործով նախկին ոստիկանը մեղավոր է ճանաչվել
Նախկին ոստիկան Դերեք Շովինը, ով ԱՄՆ իրավապահ համակարգից հեռացվել էր անցյալ տարվա մայիսի 25-ին, մեղավոր է ճանաչվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան քրեական գործով։ Այս մասին հայտնում է KARE հեռուստաալիքը։ Նշվում է, որ Շովինը տեղափոխվել է Օուք Փարկ Հայթս կոչվող խիստ ռեժիմի բանտ։ Նախկին ոստիկանին սպառնում է մինչև 40 տարվա բանտարկություն։
ԱՄՆ-ում շարունակվող բողոքի ցույցերն անկարգության են վերածվել 3 նահանգներում
ԱՄՆ-ում շարունակվող բողոքի ցույցերն՝ ընդդեմ ռասիզմի, մեծամասամբ խաղաղ են ընթանում։ Սակայն երեք նահանգներում ցույցերն անկարգությունների և քաոսի են վերածվել: Ինչպես հայտնում է CNN-ը, որոշ նահանգների որոշ շրջաններում կրակոցներ են հնչել, որոնց հետևել են ձերբակալությունները։ Նյու Մեքսիկո նահանգում, որտեղ ցուցարարները պահանջում են վերացնել իսպանացի նվաճողի արձանը, նույնպես կրակոցներ են հնչել: Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի ոստիկանությունը ցույցերը…
Բեռլինում կազմել են մարդկանցից բաղկացած շղթա ի նշան բողոքի
Հազարավոր մարդիկ կիրակի օրը Բեռլինում կազմել են մարդկանցից բաղկացած շղթա, ի նշան բողոքի՝ ռասիզմի և սոցիալական անհավասարության դեմ: Կազմակերպիչները ասում են, որ առնվազն 20,000 մարդ է հավաքվել Գերմանիայի մայրաքաղաքում՝ շղթան կազմելու համար, որը ձգվում էր ինը կիլոմետր՝ Բրանդենբուրգի դարպասից մինչև Նեուկոելն թաղամաս՝ Բեռլինի հարավ-արևելքում: Ցուցարարները, որոնց զգուշացվել էր՝ կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն, միացել…
Պոմպեոն Հավայիում մտադիր է հանդիպել Չինաստանի կառավարության ներկայացուցիչների հետ
Politico-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ցանկանում է հանդիպել Հավայի՝ չինական կառավարության ներկայացուցիչների հետ։ Պարբերականը նշում է, որ այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել ո՛չ ԱՄՆ Պետքարտուղարությունից, ո՛չ Չինաստանի դեսպանությունից: ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին մանրամասներ չեն հաղորդվում: Վերջին շաբաթվա ընթացքում Պոմպոեն դժգոհել էր չինական պետական լրատվամիջոցներից՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով սկսված ցույցերին երկրի իշխանությունների արձագանքը…
Անհնար է առաջընթացի հասնել` միլիոնավոր ամերիկացիների ռասիզմի մեջ մեղադրելով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դալասաում (Տեխաս նահանգ) կազմակերպված կրոնական միության, իրավապահ մարմինների և փոքր բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղանի ժամանակ հայտարարել է, որ իր աշխատակազմը հրաման կհրապարակի ոստիկանների կողմից ուժի կիրառման համազգային ստանդարտների վերաբերյալ: Թրամփը հայտնել է, որ անհնար է առաջընթացի հասնել` միլիոնավոր ամերիկացիների ռասիզմի մեջ մեղադրելով: «Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե…
Ռասիզմը տեղ չունի ինչպես ֆուտբոլում, այնպես էլ կյանքում. Դիբալա
«Յուվենտուսի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է ռասիզմի մասին: Ֆուտբոլիստը հայտնել է, որ ռասիզմը տեղ չունի ինչպես ֆուտբոլում, այնպես էլ կյանքում: «Երբ քեզ պատկերացնում ես ռասիզմից տուժած մարդու դերում, հասկանում ես՝ ինչքան դժվար է նրանց համար»,-ասել է ֆուտբոլիստը: Դիբալան հավելել է, որ ամբողջ աշխարհը պետք է պայքարի ռասիզմի դեմ: «Այս պայքարը պետք…
Տեղի է ունեցել Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության արարողությունը
Այսօր` հունիսի 10-ին տեղի է ունեցել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության արարողությունը: Ֆլոյդին հուղարկավորել են Տեխաս նահանգի խոշորագույն քաղաք Հյուսթոնի արվարձանում: Մինչև թաղումը նախորդել է հանդիսավոր արարողություն, որի ժամանակ Ֆլոյդի մտերիմներին են դիմել հոգևոր առաջնորդները, քաղաքական, հասարակական գործիչները: Նշենք, որ սգո փակ արարողությանը թույլ են տվել մասնակցել միայն ընտանիքի անդամներին, հանգուցյալի ընկերներին և սահմանափակ թվով հյուրերի,…
Պոմպեոն մեղադրել է Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ի իր միկրոբլոգում Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը մեղադրել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը սեփական քաղաքական նպատակներով օգտագործել փորձելու մեջ։ «Իր քաղաքական շահերի համար Ջորջ Ֆլոյդի ողբերգական մահը օգտագործելու Չինաստանի Կոմունիստական կուսակցության անսիրտ փորձերն անհաջողության կմատնվեն: Լավագույն ժամանակներում Պեկինը անողոք կերպով պարտադրում է կոմունիզմը: Ամենադժվար փորձությունների ժամանակ Միացյալ Նահանգները պահպանում են ազատությունը»,- գրել…
Սևամորթի կյանքը կարևոր է. Եվրոպայում ևս ցույցեր են անցկացվում
Եվրոպական քաղաքներում մեծ թվով մարդիկ դուրս են եկել փողոց՝ ցույց տալու իրենց աջակցությունը Black Lives Matter շարժմանը, անտեսելով կորոնավիրուսային համաճարակի պատճառով սահմանված սահմանափակումները: Սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետևանքով բողոքի ակցիաներն ամենաթարմն են, որոնք ուղղված են ռասիզմի և ոստիկանության դաժանության դեմ։ Հազարավոր մարդիկ հավաքվել են Լոնդոնի Միացյալ Թագավորության պառլամենտի առջև՝ բողոքելու ռասիզմի դեմ, չնայած այն…
ԱՄՆ-ում բողոքի ակցիաների ժամանակ 10 հազար մարդ է ձերբակալվել
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ-ում սկսված բողոքի ցույցերի ժամանակ շուրջ 10 հազար մարդ է ձերբակալվել: Ձերբակալությունների ավելի քան քառորդ մասը բաժին է ընկնում Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքին,ապա Նյու Յորքը, Դալլասը (Տեխաս) և Ֆիլադելֆիան (Փենսիլվանիա): Ձերբակալվածներից շատերին մեղադրանքներ են առաջադրվել մանր իրավախախտումների համար: Այս մասին հայտնում է AP-ն:













