Ռուսաստան
Հայաստանում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման հարցերով Հայաստանում դեկտեմբերի 11-ից 14-ը անցկացվող աշխատանքային հանդիպմանը մասնակցում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները:
Բացառվում է հունվարին գազի սակագնի բարձրացում․ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Գազի սակագնի շուրջ բանակցություններն այս փուլում դեռևս շարունակվում են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը: «Պայմանավորվածությունը դեռևս ինչ-որ կետի չեն հանգել»,- ասաց նա: Դիտարկմանը, թե տարվա ավարտին ավարտվում է նաև Ռուսաստանի հետ կնքած պայմանագրի ժամկետը, նա արձագանքեց՝ պայմանագրերի ժամկետի ավարտը խնդիր չէ, դրանք այնքան…
Մարիա Զախարովան՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրություններերինԼ: «Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսության ՀՀ նոր խորհրդարանի և կառավարության հետ, որը շուտով կձևավորվի մեր երկրների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման նպատակով, այդ թվում ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում»,- ասել է նա: Նա հիշեցրել է, որ Հայաստանի խորհրդարանի ընտրություններին հետևել են…
Բոլորս պետք է օգնենք Նիկոլ Փաշինյանին. Ռուբեն Վարդանյան
Հայաստանը ձգտում է արդիականացնել իր տնտեսությունը, մենք բոլորս պետք է օգնենք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Deutch Wele-ի հետ հարցազրույցում հայտարարել է գործարար Ռուբեն Վարդանյանը: Նրա խոսքով, Հայաստանի առջև այսօր շատ մարտահրավերներ են ծառացած, երկիրը բոլոր ոլորտներում բարեփոխումների կարիք ունի: «Կառավարության նոր ղեկավարին շատ բարդ աշխատանք է սպասվում: Բայց մենք բոլորս պետք է նրան…
Մոսկվայում կկանգնեցնեն Շառլ Ազնավուրի արձանը
Մոսկվայում պատրաստվում են տեղադրել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը: Այս շրջանում քաղաքի իշխանությունները հացումներ են անցկացնում բնակչության շրջանում, թե որտեղ նրանք կցանկանան տեսնել արձանը: ՌԴ-ում Ջավածքի սփյուռքի նախագահ Աղասի Արաբյանը նշել է, որ քաղաքային իշխանությունները համաձայն են, որ արձանը տեղադրվի քաղաքի կենտոնում: Հնարավոր է՝ այն լինի Զամոսկվորեչիեում գտնվող Մոսկվայի…
Հովհաննես Բաչկովը պարտվեց
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը մասնակցեց Ռուսաստանի հավաքականն ընդդեմ աշխարհի մրցաշարին: Աշխարհի թիմի կազմում 63 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը 5-ռաունդանոց մենամարտում զիջել է Ալեքսեյ Մազուրին: Ռուսաստանի թիմն առավելության է հասել 6:2 հաշվով:
Ուկրաինայի գլխավոր դատախազը հորդորել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հորդորել է պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում ռուսական ակտիվների նկատմամբ՝ երկրում սահմանված ռազմական դրության ընթացքում, հայտնում է УНН-ն: «Ռազմական դրության ընթացքում անհրաժեշտ է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդի որոշում ընդունել՝ երկրի տարածքում եղած Ռուսաստանի ակտիվների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ», – հայտարարել է գլխավոր դատախազը: Նրա խոսքով՝ «ոչ մեկ որևէ բիզնես չի խլի»,…
Լոնդոնը հաստատել է ռուսաստանցի օլիգարխների սև ցուցակը
Բրիտանական հատուկ ծառայությունները մտադիր են ուժեղացնել ճնշումը ռուսաստանցի այն գործարարների նկատմամբ, որոնց հետախուզությունը կասկածում է Կրեմլին մոտ լինելու մեջ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ցանկի մեջ են մտել Ռոման Աբրամովիչը, Ալիշեր Ուսմանովը, Օլեգ Դերիպասկան, Բորիս և Արկադի Ռոտենբերգները։ Ցանկը ներկայացվել է վարչապետ Թերեզա Մեյին, և նա հավանություն է տվել։ Հիմա Լոնդոնը պատրաստվում է փաստաթուղթը փոխանցել դաշնակից երկրների հատուկ…
Չեխիայի անվտանգության ծառայությունը հայտնաբերել է ռուս և չինացի գործակալների
news.am-ը գրում է՝ Չեխիայի անվտանգության եւ տեղեկատվության ծառայությունը (BIS) հայտարարել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում հայտնաբերել է տասնյակ ռուս եւ չինացի գործակալների գործունեությունը եւ կանխել այն, հաղորդում է DW-ն: Ուրբաթ՝ դեկտեմբերի 7-ին, BIS-ի ղեկավար Միխայիլ Կոուդելկան նշել է, որ իր աշխատակիցները Չեխիայի տարածքում կանխել են լրտեսային ցանցի աշխատանքը, որը վերահսկվում էր ինչ-որ «ակտիվ ռուսական…
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության գործով դատական նիստը կսկսվի հունվարին
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019 թվականի հունվարի 8-ից, հայտնում է NTV-ն: Ավելի վաղ թուրքական դատախազությունը Կառլովի սպանության գործը քննության համար փոխանցել էր դատարանին, մեղադրանքներ են ներկայացվել 28 կասկածյալների, ներառյալ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենին, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO)…
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժեց ՀԱՄԱՍ-ին դատապարտող բանաձևը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի ներկայացրած բանաձևը, որը դատապարտում էր ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից Իսրայելի տարածքի գնդակոծումները: Քվեարկության ընթացքում 87 երկիր հանդես է եկել բանաձևն ընդունելու օգտին, 57 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, դեմ է արտահայտվել, 33 երկիր ձեռնպահ է մնացել: Արդյունքում՝ փաստաթուղթը չհավաքեց ձայների երկու երրորդի անհրաժեշտ մեծամասնությունը:…
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: B24-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան…
Պետք է հստակեցնել ՀԱՊԿ անդամ երկրների փոխադարձ պարտավորությունները. Փաշինյանի հարցազրույցը «Ռոսսիա 24»-ին
Հայաստանի համար կարևոր է հստակեցնել ՀԱՊԿ անդամ երկրների հետ փոխադարձ պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Ռոսսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մեզ համար շատ կարևոր է հստակեցնել փոխադարձ պարտավորությունները, այն պարտավորությունները, որոնք ՀԱՊԿ անդամ երկրները ստանձնել են միմյանց նկատմամբ: Մեզ համար շատ կարևոր է հստակեցնել այն պարտավորությունները, որոնք Հայաստանն ունի գործընկերների…
Վրաստանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ համագործակցել, «որն իրեն այդպես է պահում օկուպացիոն գծում»
Այս մասին Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Բի-Բի-Սիի ռուսական ծառայությանը, փոխանցում է Newmag֊ը։ «Քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր գործողություններն օկուպացիոն գծում, որտեղ օրական մարդ են առևանգում, և քանի դեռ այդ գիծը մշտական վտանգ է ներկայացնում, քանի դեռ սողացող օկուպացիա է իրականացվում դեպի մեր տարածքի խորքն՝ ավելի ու ավելի մոտենալով Թբիլիսիին, չեմ կարծում,…














