վետո
ԵՄ անդամ պետությունները համաձայնության են եկել ևս վեց ամսով երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ հաղթահարելով Հունգարիայի սկզբնական վետոն։ Համաձայնությունը ներառում է որոշ զիջումներ, բայց պահպանում է ճնշումը Մոսկվայի վրա։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը: Մեր առաքելությունը ոչ թե մի դրոշը մեկ ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտանգությունը, առաջընթացը և բարգավաճումը:…
Ո՞նց կարելի է ասել, թե ինչ-որ մեկը լեգիտիմացրել է Ալիևի կողմից ուժի կիրառումը՝ պատերազմ սկսելը: Պատերազմը սկսելուց լեգիտիմ հիմքը ո՞րն է արցախյան տիպի կոնֆլիկտի դեպքում, եթե ոչ՝ ունեցած ռեսուրսները՝ պատերազմում հաղթելու համար: Այլ լեգիտիմ հիմք չկա պատերազմելու համար: Ու իբր ընդունված մասնագետները, պրոֆեսիոնալ շրջանակները, խոսում են ուժի կիրառման լեգիտիմացնելու մասին, որոնց վերջում կմնա հարցնել՝ իյա,…
Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի սենատոր Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Թեդ Քրուզը երրորդ անգամ Սենատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Սակայն Հյուսիսային Դակոտայի սենատոր Քևին Քրամերն արգելափակել է բանաձևը՝ հայտարարելով, որ բանաձևն այսօր ընդունելը անցանկալի է: «Ես մտադիր եմ ելույթ ունենալ այստեղ այդ փաստաթղթով ամեն շաբաթ»,-խոստացել է Մենենդեսը: Ըստ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կանոնների՝ ցանկացած…
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, որը նոյեմբերի 13-ին վետո էր դրել Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա, Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում: Այս մասին հայտնել է անձամբ Գրեմը՝ տեղեկացնելով, որ այդ փաթեթը լինելու է հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատում ընդունված պատժամիջոցների փաթեթի նորացված տարբերակը։ Սենատորը հայտնել է, որ պատրաստվում են պատժամիջոցների օրինագիծը Սենատի օրակարգ բերել…
Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դրել. շատ զվարճալի է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Նոր կարդացի «Հրապարակ» օրաթերթը, որտեղ գրված էր. «Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացի շրջանակներում ադրբեջանցի և հայ լրագրողների փոխայցից հետո երկրորդ փուլում քննարկվում է երկու կողմերի պատգամավորների փոխայցելությունների հարցը: Ըստ լուրերի` միակ…
Լինդսի Գրեմը խոստացել է հաջորդ քվեարկությանը վետո չկիրառել Ցեղասպանության բանաձի դեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Կարծես նրա նկատմամբ հանրային ճնշումն ազդել է: Միաժամանակ Գրեմը ասել է, որ իրեն Սպիտակ Տան մի պաշտոնյա է խնդրել վետո կիրառել թուրք-ամերիկյան հարաբերությունները «փրկելու» նպատակով: «Հաջորդ քվեարկությանը ես դա չեմ…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը և Սենատում այդ բանաձևի քննարկման վրա դրված վետոյին: Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։ Էրդողանը, խոսելով թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած խնդիրներից, նշել է, որ դրանք արհեստականորեն մեծացել են ԱՄՆ-ում…
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի։ Սենատորը արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Էրդողանի հետ հանդիպումից հետո Շանս 1. Գրահամը վերացնում է իր վետոն (hold): Նման գործողության պատճառ կարող է դառնալ նրա նկատմամբ հասարակական լուրջ ճնշումը: Շանս 2. Գրահամը կարող է ամբողջ Սենատում միայնակ մնալ,…
Հունգարիան արգելք է դրել ՆԱՏՕ-ի դեսպանների՝ Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարության վրա։ Հունգարական կողմից հայտնում են, որ պատճառը այն է, որ փաստաթուղթը չի պարունակում քննադատություն Ուկրաինայի կրթության և լեզվի օրենքների մասին, որոնք, ըստ պաշտոնական Բուդապեշտի, խախտում են Ուկրաինայում բնակվող հունգարացի փոքրամասությունների իրավունքները։ Երկրում համոզված են, որ այդ օրենքները սահմանափակում են Ուկրաինայում բնակվող մոտ 125 հազար էթնիկ…
Անթալիայի Գազիփաշայի քաղաքապետարանի ավագանին որոշում էկայացրել արգելել սիրիացիների մուտքը լողափեր։ Ինչպես հայտնում է թուրքական Sozcu-ն, Գազիփաշայի ավագանին տվյալ որոշումը հիմնավորել է նրանով, որ սիրիացիները լողափերում անհանգստացնում են զբոսաշրջիկներին։ Հիշյալ որոշման վրա վետո է դրել Գազիփաշայի քաղաքապետ Մեհմեդ Ալի Յըլմազը՝ պնդելով, որ այդ որոշումը հակաօրինական է և վերադարձրել այն ավագանուն։
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի նախագիծը, որով առաջարկվում էր վարչական պատասխանատվություն կիրառել տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական այլ մարմինների այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք սահմանված ժամկետում չեն պատասխանի պատգամավորների հարցումներին ու դրանով կխոչընդոտեն նրանց աշխատանքը: Իշխանության ներկայացուցիչները դեմ են արտահայտվել՝ պատճառաբանելով, որ դրա համար գործում է կարգապահական…
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վետո է կիրառել Կոնգրեսի այն որոշման վրա, որը արգելափակել էր հենց նախագահի հրամանագիրը։ Այդ հրամանագիրը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար արտակարգ ռեժիմ սահմանելու մասին էր։ Որպեսզի հիմա Կոնգրեսը կարողանա հաղթահարի վետոն ու լիարժեք արգելափակի այդ հրամանագիրը, պետք է հավաքի քվեների 2/3, ընդ որում՝ և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Սենատում։ Ներկայացուցիչների…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կօգտվի վետոյի կիրառման իրավունքից, եթե օրենսդիրները որոշեն չեղարկել երկրի հարավային սահմանին նրա ներմուծած արտակարգ դրության ռեժիմը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ առաջնորդի խորհրդական Սթիվեն Միլլերը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ և պատրաստվում է դեմոկրատների հետ նոր մարտի։ «Նախագահը կպաշտպանի արտակարգ դրություն սահմանելու իր որոշումը»,- հայտարարել է Միլլերը Fox News-ի…