տեղափոխություն
Որոշել եմ կարիերաս շարունակել արտասահմանում․ Մանուչարյանը տեղափոխվեց ՌՊԼ
Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Փյունիկի» 25-ամյա պաշտպան Արմեն Մանուչարյանը կարիերան կշարունակի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող Վոլգոգրադի «Ռոտորում», հայտնում են ակումբի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Մանուչարյանը «Փյունիկում» էր 2016 թվականից և ակումբի կազմում անցկացրել է 119 խաղ։ «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Արմեն Մանուչարյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն նոր ակումբում։ Պաշտպանը…
Յուվենտուսն ու Բարսելոնան համաձայնության են եկել Արտուրի տեղափոխության շուրջ
Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ կիսապաշտպան Արտուր Ռամոսի տեղափոխության շուրջ։ Ըստ տեղեկության՝ Արտուր Ռամոսի տրանսֆերային արժեքը կազմում է 72,5 մլն ֆունտ (մոտ 80 մլն եվրո): Թուրինյան ակումբում կիսապաշտպանի աշխատավարձը կազմելու է մոտ 5 մլն եվրո։ Հաղորդվում է, որ կողմերին մնում է միայն հենց Արտուրին համոզել փոխել ակումբը: Մինչ այս հաղորդվում էր,…
Չելսին մինչև շաբաթվա վերջ կարող է պայմանագիր կնքել ՌԲ Լայպցիգի հարձակվողի հետ
«Չելսին» մինչև շաբաթվա վերջ կարող է պայմանագիր կնքել «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների հետ։ Հայտնի է, որ ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 53 միլիոն ֆունտ: Տրանսֆերի իրականացումը ձգձգվում է կորոնավիրուսի համավարակի հետ կապված բժշկական սահմանափակումների պատճառով։ Այս մասին հաղորդում է Evening Standard-ը։
Յունայթեդը հետաքրքրված է Կոուտինյոի ծառայություններով
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է հանդես գալ Պրեմիեր լիգայում: Ֆուտբոլիստը գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության ոլորտում: Sport.es-ի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաները» պատրաստ են «կապտանռնագույններին» առաջարկ կատարել բրազիլացի խաղացողի տեղափոխության համար: Այժմ 27-ամյա կիսապաշտպանը խաղում է Մյունխենի «Բավարիայի» կազմում: Այս մրցաշրջանում Կոուտինյոն Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 22 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:…
Դեմբելեն կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի տանսֆերով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»։ 22-ամյա ֆուտբոլիստի գնելու հարցում արդեն երկու ակումբներն էլ սկսել են քայլեր անել։ Մասնավորապես հետաքրքրվել, թե որոնք են Դեմբելեի վնասվածքների պատճառները։ Շատ պնդումների համաձայն՝ վնասվածքների պատճառ են դարձել այն մարզական մեթոդները, որոնցից օգտվում է «Բարսելոնան»։ Ավելի հավանական է ֆուտբոլիստի ՄՅՈՒ տեղափոխությունը, քանի որ աղբյուրի տեղեկություններով՝…
Սիթին առաջարկ կանի Ինտերի պաշտպանի տրանսֆերի հետ կապված
«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է առաջարկ անել «Ինտեր»-ի ղեկավարությանը՝ պաշտպան Միլան Շկրինիարի տրանսֆերի հետ կապված: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ սլովակ ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում «Սիթին» և «Ինտերը» արդեն բանակցություններ են ունեցել։ Անգլիական ակումբը նրա համար առաջարկել էր 65 միլիոն եվրո: «Ինտերը» չի վաճառել Շկրինյարին «Սիթի»-ին՝ սահմանելով 85 միլիոն եվրո նիլիմալ փոխհատուցման գին: Աղբյուրը…
Ատլետիկոն բանակցել է Ռակիտիչի հետ
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնվել է Մադրիդի «Ատլետիկո»-ի թիրախում։ Մադրիդյան ակումբի ներկայացուցիչները արդեն բանակցություններ են սկսել խորվաթ ֆուտբոլիստի հետ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ատլետիկոն» պատրաստ է 8 միլիոն եվրո աշխատավարձ վճարել փորձառու խաղացողին: Այսպիսով, 31-ամյա Ռակիտիչը կարող է մնալ Լա Լիգայում և ամռանը համալրել Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը: Հիշեցնենք, որ Ռակիտիչը առաջարկներ…
Նրանք ստիպված չեղան ինձ համոզել․ Ֆերլան Մենդին՝ Ռեալ տեղափոխվելու մասին
Ամեն ինչ շատ պարզ է․ չէ՞ որ սա Ռեալն է։ Այս մասին ասել է մադրիդյան ակումբի պաշտպան Ֆերլան Մենդին՝ անկեղծանալով, թե ինչու է 2019 թվականի ամռանը «Լիոն»-ից «արքայական» ակումբ տեղափոխվել: Նշենք, որ 24-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված էր նաև «Բարսելոնան», բայց նա, այնուամենայնիվ, որոշել է կարիերան շարունակել «արքայական» ակումբի կազմում. «Զինեդին Զիդանը ևս առավելություն էր: Նրանք…
Մանչեսթեր Յունայթեդը նոր առաջարկ կանի Մուսա Դեմբելեին գնելու համար
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է նոր առաջարկ անել «Լիոն»-ի հարձակվող Մուսա Դեմբելեի համար։ Այս մասին հաղորդում է Daily Star-ը: Անգլիական ակումբում պատրաստ են 12 միլիոն եվրո աշխատավարձ սահմանել 23-ամյա ֆուտբոլիստի համար, եթե նա «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու որոշում կայացնի: Հնարավոր տրանսֆերի արժեքը կազմում է 72 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ նախկինում մանչեսթերյան ակումբը հարձակվողին գնելու համար նախատեսել…
Յուվենտուսի ֆուտբոլիստը Միլանի ուշադրության կենտրոնում է
Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին կարող է շարունակել կարիերան «Միլան»-ում։ Այս մասին հաղորդում է Calcio Mercato-ն: Միլանյան ակումբը պատրաստվում է գնել 26-ամյա իտալացուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքը պետք է տեղի ունենար դեռ նախորդ ձմռանը, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնեցնել Բերնարդեսկիի տրանսֆերային արժեքը: Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի այս առաջնությունում իտալացին մասնակցել է…
Թոմաս Պարտին կարող է տեղափոխվել Ռեալ
Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Թոմաս Պարտին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հաղորդում է Sport.es-ը: «Ռեալը» մտադիր է գնել 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը ամռանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը Կազեմիրոյին փոխարինող է փնտրում: Նշվում է, որ «Ռեալ»-ի ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: Լա Լիգայի այս մրցաշրջանում գանացի կիսապաշտպանը անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2…
Հալանդը Ռեալի ուշադրության կենտրոնում է
«Ռեալը» մտադրություն ունի ձեռք բերելու Դորտմունդի «Բորուսիա»-ի և Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդին: Մադրիդցիները պատրաստ են հրաժարվել «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեին գնելու գաղափարից և արդեն ուշադրությունը սևեռել 19-ամյա նորվեգացու տարբերակին: Այս մասին հաղորդում է The Sun-ը։ «Բորուսիա»-ի հետ Հոլանդիայի պայմանագրում կա մի կետ, ըստ որի՝ ֆուտբոլիստը կարող է լքել ակումբը 2021 թվականին՝ 65 միլիոն…
Չելսին սկսել է բանակցել Ջեյդոն Սանչոյի տեղափոխության շուրջ
«Չելսին» սկսել է բանակցել «Բորուսիա» Դորտմունդի հետ՝ կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տեղափոխությունը կազմակերպելու վերաբերյալ։ Ինչպես հայտնում է The Daily Mirror-ը՝ արդեն սկսվել են քննարկումները գերմանական ակումբի հետ։ Նշվում է, որ Սանչոյի տրանսֆերը անգլիական ակումբի համար կարող է արժենալ 100-ից 150 միլիոն եվրո։
Յուվենտուսը հարձակվողի է փնտրում․ թիրախում երկու ֆուտբոլիստ կա
«Յուվենտուսը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Գաբրիել Ժեզուսի ծաչռայություններով։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։ Անգլիական կողմի հետ հարձակվողի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրին անձամբ հետաքրքրված է բրազիլացու տրանսֆերով: Հավելենք, որ «Յուվենտուսը» հետևում է նաև «Ինտեր»-ի հարձակվող Մաուրի Իկարդիի խաղին։ Վերջինս այժմ վարձավճարով հանդես է գալիս…
Լայպցիգի պաշտպանը հայտնվել է Ռոմայի թիրախում
«Լայպցիգ»-ի պաշտպան Լուկաս Կլոստերմանի ծառայությունները սկսել են հետաքրքրել «Ռոմա»-ին։ Այս մասին հաղորդում է Sky Italia-ն: Գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 35 միլիոն եվրո է: Նշենք, որ վարձավճարով հանդես եկող Քրիս Սմոլինգը կարող է ամռանը լքել ակումբը և իտալական թիմը փոխարնող է փնտրում նրա համար: «Ռոման» ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից ձեռք բերել Սմոլինգի ամբողջական տրանսֆերը, սակայն ֆուտբոլիստի…















