ցուցարարներ
Իշխան Սաղաթելյանը ցուցարարներին հորդորեց փակել կառավարության վեց մուտքերը
«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի կառավարության շենք՝ ներկայացնելու իրենց հետագա պահանջները: Կառավարության շենքի մոտ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ցուցարարներին հորդորեց շենք մտնելու փորձ չանել:«Կառավարության վեց մուտքերը փակում ենք, ոստիկանության հետ կոնֆլիկտի մեջ չենք մտնում»,-հայտարարեց նա: Հունիսի 3-ին ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստը սկսելու համար քվորում չէր…
Ցուցարարների կողմից Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան խաչմերուկում կատարվել է խուլիգանություն. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքական ընդդիմության կազմակերպած նախաձեռնության մի խումբ ցուցարարներ, խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ…
Պայքարը ավելի ուժեղ է լինելու, ժողովուրդը պետք է հրաժարականի պահանջ ներկայացնի․ Լևոն Քոչարյան
Մենք դուրս եկանք խաղաղ, ինքնաբուխ երթի, ոստիկանները եկան, սադրեցին և մարդկանց բերման ենթարկեցին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ով մի խումբ քաղաքացիների հետ անհնազանդության ակցիա է իրականացնում Իսակովի պողոտայում։ Նա նշեց, որ մոտ 20-ից ավել բերման ենթարկվածներ կան։ «Իրենց թվում է, թե նման ձևերով և միջոցներով կարող ենք կասեցնել…
Բերման է ենթարկվել 49 ցուցարար․ Ոստիկանություն
Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։ ՀՀ ոստիկանությունը այս պահի դրությամբ բերման է ենթարկել 49 անձի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով:
Մենք որևէ շենք չենք գրավելու, որևէ սադրանքի չենք գնալու. Իշխանությունը փողոցում է. Սաղաթելյան
Մենք հիմա շատ կազմակերպված, կարգուկանոնով կառաջանանք խորհրդարանի մոտ. Մենք որևէ շենք չենք գրավելու, որևէ սադրանքի չենք գնալու: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Ֆրանսիայի հրպրակում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Շենք չենք գրավելու, որովհետեւ շենքերում այլևս իշխանություն չկա, իշխանությունը փողոցում է, իշխանությունը ձերն է: Որևէ սադրանքի չպետք է տրվել: Շարժումը րոպե-րոպե թափ է…
Ժամ առ ժամ մեր թիվն ավելանում է, ժողովուրդը արձանագրել է՝ օրվա իշխանությունները պետք է հեռանան․ Իշխան Սաղաթելյան
Ակնհայտ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, մեր թիվը ժամ առ ժամ, րոպե առ րոպե ավելանում է, երեկ տեսաք, թե երեկոյան տեղի ունեցած երթին քանի տասնյակ հազար մարդ էր մասնակցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Հստակ կարող ենք արձանագրել, որ մեր ժողովուրդը իր պահվածքով արձանագրեց, որ օրվա…
Մայրաքաղաքի մուտքերի, ինչպես նաև դրա ծայրամասերում ու մարզերում փողոցների փակման փորձեր չեն նկատվել. Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուկյան էջում գրառում է կատարել ««Իրազեկ քաղաքացիների միավորման» թիմը ժամը 8:30-ից տեղերում հետևում է բողոքի գործողություններին: Այս ընթացքում փակվել են փողոցներ միմիայն Երևանի կենտրոնում և Արաբկիրում: Մայրաքաղաքի մուտքերի, ինչպես նաև դրա ծայրամասերում ու մարզերում փողոցների փակման փորձեր չեն նկատվել:Ժամը 10:00-ի դրությամբ պարբերաբար փակվում և ապա ոստիկանների կողմից բացվում են տարբեր փողոցներ մայրաքաղաքի…
Ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա․ Արմեն Մարտիրոսյան
«Անտարես» հրատարակչության հիմնադիր Արմեն Մարտիրոսյանը, ով Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում հարձակման է ենթարկվել ընդդիմադիր ցուցարարների կողմից, Facebook-ի իր էջում անդրադարձել է կատարված դեպքին։ Նա պատմում է, որ հանդիպման էր գնում ու իրեն տեսնելուն պես ցուցարարների կողմից սկսել են իրեն հայհոյել և շշեր շպրտել իր կողմ։ Նրա խոսքով՝ քանի դեռ կանգնած նայում էր, ոչ ոք չէր համարձակվում…
Երեկ բերման ենթարկված ցուցարարներից 3-ը խուլիգանության կասկածանքով ձերբակալվել են
Երեկ Երևանում իրակացված բողոքի ակցաների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 11 անձի, որոնցից 3-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին ասել են Azatutyun ռադիոկայանին։ Նշվում է, որ այդ 3-ը ձերբակալվել են՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Ոստիկանությունից այլ մանրամասներ չեն հայտնել լրատվամիջոցին։ ԶԼՄ-ին հայտնի է դարձել նաև, որ այսօր արդեն իսկ բերման է ենթարկվել 11 անձ։
Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքի վարչակազմի շենք․ լսվել էԱ
Ալմաթիում ցուցարարները ներխուժել են ակիմատի (քաղաքի վարչակազմ) շենք, լսվում Է հրաձգություն: Ինչպես Ինտերֆաքս-Ղազախստան գործակալությանը հաղորդում Է իրադարձություններից վայրից, ցուցարարներն Ալմաթիում ակիմատի շենք են ներխուժում դռնով, ջարդել են ապակիները, դատելով ձայներից, կոտրում են սարքավորումը: Թղթակցի տեղեկատվության համաձայն, ցուցարարների գրոհը զսպող ոստիկանները փորձում են փախչել, բողոքողները նրանց ծեծում են: Պարեկային ավտոմեքենաները, որոնք գտնվում Էին ակիմատի մերձակա փողոցներում,…
Մյանմայում զինվորականները մեքենայով մխրճվել են ցուցարարների բազմության մեջ․ կան զոհեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մյանմայում ողբերգական դեպք է գրանցվել․ զինվորական մեքենան դիտավորյալ մխրճվել է խաղաղ ակցիա իրականցնող ցուցարարների բազմության մեջ։ Այս մասին հայտնում է Քաղաքացիական անհնազանդության շարժման Twitter-յան էջը։ Նշվում է, որ միջադեպի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ վրաերթից հետո զինվորականները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։ Արդյունքում՝ կան նաև տուժածներ։ Նշվում է, որ կան…
Սաակաշվիլին կողմնակիցներին կոչ է արել ավարտին հասցնել պայքարը
Կալանավորված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից դիմել է Բաթումիի ցույցի մասնակիցներին։ Սաակաշվիլիի նամակն ընթերցել է Բաթումի քաղաքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Գիորգի Կիրթաձեն։ Նախկին նախագահը նշել է, որ «հետդարձի ճանապարհը փակված է, հայրենիքի փրկությունն այլընտրանք չունի»։ Սաակաշվիլին համախմբման կոչ է արել ու նշել, որ Իվանիշվիլին պարտվել է և դրան ականատես են եղել ամբողջ Վրաստանն ու…
Փարիզում մայիսմեկյան երթի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 20 մարդ
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Փարիզում սկսվել է մայիսմեկյան ավանդական երթը։ Չնայած անձրևոտ եղանակին՝ ցուցարարները սկսել են հավաքվել առավոտյան Հանրապետության հրապարակի մոտ, երգեր երգել և պարզել պաստառներ: Երթին մասնակցել են արհմիութենական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցներ, ովքեր բարձրաձայն վանկարկում էին «Մենք դեռ այստեղ ենք»: Երթի սկզբում ցուցարարները սկսել են…
Ցուցարարները ավտոմեքենաներով արգելափակել են ՊՆ-ի մուտքը
Ցուցարարները ավտոմեքենաներով արգելափակել են ՊՆ-ի մուտքը։














