փայտանյութ
Ոստիկանները հետապնդել ու բռնել են ապօրինի փայտանյութ տեղափոխողին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հունիսի լույս 8-ի գիշերը, ուժեղացված ծառայության ընթացքում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների տեսադաշտում էր հայտնվել Վանաձորի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդը» և սկսել են հետապնդել, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու ոստիկանների պահանջին։ Դսեղ գյուղի վարչական տարածքում ոստիկանները կանգնեցրել են մեքենան, որը բեռնված էր մոտ չորս խորանարդ…
Ճամբարակում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով 2 մեքենա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մայիսի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Թթուջուր գյուղի սկզբնամասի անշարժ պահակետում ստուգել են նույն գյուղի 25-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության…
Տավուշում հայտնաբերվել են ապօրինի փայտանյութով արտադրամասեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մայիսի 19-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները իրականացրին միջոցառում՝ բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու նպատակով: Միջոցառման շրջանակներում Նոյեմբերյանի ոստիկանները ստուգայց են կատարել բաժնի սպասարկման տարածքի փայտամշակման արտադրամասեր։ Արտադրամասերում հայտնաբերվել են տարբեր չափերի ու տարբեր ծառատեսակներից պատրաստված կողահատ և անկողահատ տախտակներ՝ ընդհանուր 120 խորանարդ մետրից ավելի։ Բացի այդ, արտադրամասերում հայտնաբերվել են ընդհանուր 20 խորանարդ…
Տղամարդը ապօրինի հատել է 60-ից ավել ծառ ու բռնվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ապրիլի 25-ին տեղեկություններ են ստացվել, որ մի տղամարդ Գյուլագարակի անտառպետության տարածքում ապօրինի ծառեր է հատում, հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։ Տեղեկությունների օպերատիվ իրացման արդյունքում Կուրթան գյուղի բնակիչ, 34-ամյա տղամարդը հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին։ Նշվում է, որ նրա «ՈւԱԶ» մակնիշի մեքենան էլ, որը բեռնված էր մոտ 3 խորանարդ մետր փայտանյութով,…
Ապօրինի ծառահատման դեպք Տավուշում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 21-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Նավուր գյուղի հանդամասում ստուգել են Բերդ քաղաքի Թեհլերյան փողոցի 48-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ բեռնատարի վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Արդյունքում՝ ոստիկանները մեքենան ու փայտանյութը տեղափոխել…
Որոշ ոստիկանական հենակետերում կոռուպցիոն ռիսկեր կան․ Դատախազություն
ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ապօրինի հատված փայտանյութի հայտնաբերման նպատակով ստեղծված ոստիկանական որոշ հենակետերում իրականացվող հերթապահության ընթացքում տեղի են ունենում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթներ, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցավոր արարքների կատարման համար: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ-ում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված տվյալների հիման վրա 2019թ. նոյեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
Անտառապահը փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել
Ոստիկանության ծառայողները մարտի 22-ին, բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու և հայտնաբերելու նպատակով, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնելիս, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը, որ անտառպետության պահաբաժիններից մեկի անտառապահն է, փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է…
Տավուշի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ապօրինի ծառահատումները կանխելու նպատակով իրականացրած միջոցառման շրջանակներում փետրվարի 13-ի գիշերը ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հայտնաբերել և բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել փայտանյութով բարձված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Այն վարած Արծվաբերդի 53-ամյա բնակիչը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։…
Ոստիկանները ապօրինի հատված փայտանյութ են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փետրվարի 1-ին, ժամը 23.30-ին, ապօրինի ծառահատումների և տեղափոխման դեմ ոստիկանության պայքարի շրջանակներում Դիլիջանի ոլորաններում տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկանները հայտնաբերել են 3 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-2705» մակնիշի մեքենա։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Աչաջուր գյուղի բնակիչ վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Հայտնել է, որ փայտանյութը բարձել է…
Առաջարկվում է արգելել ՀՀ-ից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանումը ոչ ԵՏՄ երկրներ
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է «ՀՀ կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է արգելել փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանումը Հայաստանից երրորդ՝ ոչ ԵԱՏՄ երկրներ։ Նախագծում նշվում է, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի համաձայն՝ երրորդ երկրների հետ ապրանքների փոխադարձ առևտրում ԵԱՏՄ…
Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ՝ Դարպաս գյուղում
Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու նպատակով ժամը 18.55-ի սահմաններում, Դարպաս գյուղում շրջայցի ժամանակ ստուգել են «Լադա 2121» ավտոմեքենա, որի բեռնախցիկում հայտնաբերվել է փայտանյութ: 58-ամյա ուղևորը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն։ Բենզասղոցով հատել էր մոտ 10 տարբեր տեսակի ու տրամագծի ծառեր Դարպաս գյուղի վարչական տարածքում գտնվող անտառում և ցանկացել…
Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Կողբ բնակավայրի «Թեղանց փոս» կոչվող տեղամասի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են «Գազ-63» մակնիշի մի մեքենա։ Այն բարձված է եղել շուրջ 5 խմ փայտանյութով։ Կողբ համայնքի 47-ամյա բնակիչ վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստւգում։ Նախապատրաստվում…
Շենգավիթի ոստիկանները փայտանյութով բարձված բեռնատար են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 3-ին, ժամը 9․45-ին, Շենգավիթի ոստիկանները Շիրակի փողոցից ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման են ենթարկել Աղավնաձոր գյուղի 44-ամյա մի բնակչի՝ հատած ծառի կոճղերով բարձված «ԳԱԶ-53» բեռնատարով հանդերձ։ Ուղևոր 64-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ կտրել է Աղավնաձոր գյուղի իր հողամասի ուռենին և խնդրել ազգականին՝ փայտանյութը տեղափոխել Երևան։ Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին։…
Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ: Սեպտեմբերի 9-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձորի Նարեկացու փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել Վանաձորի բնակիչ, 49-ամյա վարորդի «Զիլ-131» մակնիշի բեռնատարը: Մեքենան բեռնված է եղել մոտ 3 խմ փայտանյութով: Վարորդը բեռի օրինականությունը փաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ սեպտեմբերի 7-ին Վանաձորի…












