Al Arabiya
Սուդանում զինված հեղաշրջան փորձ է կատարվել երկրի նախկին իշխանության գլուխ Օմար ալ-Բաշիրի կողմնակիցների կողմից։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։ Նշվում է, որ առավոտյան երկրի փողոցներում տանկեր են հայտնվել, որից հետո այժմյան իշխանություն կազմող ինքնիշխան խորհուրդը հանդես են եկել հայտարարությամբ՝ պաշտպանել երկիրը։ Այնուհետև երկրի Զինված ուժերին հաջողվել է չեզոքացնել զինված հեղաշրջման փորձը։ Ըստ աղբյուրի՝ դրա…
«Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալներն առգրավել են ամերիկյան ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ ու հրթիռներ։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։ Նշվել է, սակայն, որ դրանք քիչ քանակությամբ են։ Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն դեռևս հստակ չի որոշել, թե ինչ է անելու Աֆղանստանում գտնվող իր ռազմական տեխնիկայի ու զենք-զինամթերքի հետ։ Դրա մասին հայտնի կլինի, երբ մարդկանց տարհանումն Աֆղանստանից ավարտվի։…
Լիբանանում ներքաղաքական ճգնաժամ է․ չի հաջողվում ձևավորել կառավարություն։ Այս ֆոնին անկարգություններ են սկսվել երկրում, որոնց ժամանակ վիրավորվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ զինվորականներ։ Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն։ Անկարգությունները տեղի են ունեցել Տրիպոլիում։ Նշվում է, որ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից Լիբանանին կոչ են արել Կառավարություն ձևավորել, ինչպես նաև նախատեսում են համաժողով անցկացնել՝ Լիբանանում…
ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ալ Արաբիա հեռուստատեսության եթերում քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական և տնտեսական իրավիճակը։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց հետևյալ կետերին. – Հայաստանը ժողովրդավարական երկիր է և իշխանությունները ձևավորվել են արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում’ ստանալով ընտրողների ավելի քան 70%-ի աջակցությունը, – Երևանում տեղի ունեցող ակցիաներն ու հանրահավաքները քաղաքական պրոցեսի…
Նորվեգիայում սողանք է տեղի ունեցել։ Al Arabiya-ի հաղորդմամբ՝ դեպքը եղել է Օսլոյից 25 կիլոմետր հեռավորությամբ։ Ըստ աղբյուրի՝ սողանքն ավերել է բազմաթիվ տներ, տուժել են մի շարք բնակավայրեր։ Նշվում է, որ սողանքի հետևանքով անհետ կորած են համարվում 20 անձ։ 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նշվում է նաև, որ տարվհանվել են շուրջ 700 քաղաքացիներ։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ միջուկային ծրագիրն ունի պաշտպանական բնույթ։ Al Arabiya-ի հաղորդմամբ՝ Ընը նշել է, որ միջուկային սպառազինությունը հնարավորություն է տալիս ապահովել երկրի անվտանգությունն ու ապագան։ Նրա խոսքով՝ չնայած արտաքին կայսերական ու թշնամական ուժերի ճնշումներին և ռազմական սպառնալիքիներին, պատերազմ այլևս չի լինի։ & ;
Իրանում մեկնարկել է 2020 թվականի փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեկնածուների գրանցման գործընթացը: Այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։ Կայանալիք խորհրդարանական ընտրությունները ցույց կտան, թե ինչ հեղինակություն է վայելում նախագահ Հասան Ռոհանիի իշխանական ճամբարը: Խորհրդարանի ներկայիս խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի: Նա խորհրդարանի խոսնակի պաշտոնը զբաղեցնում է 12 տարի: Ընտրությունները…
Քուվեյթի վարչապետի պաշտոնակատար շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ աս Սաբահը հրաժարվել է երկրի նոր կառավարություն կազմելու Էմիրի առաջարկությունից: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը: Ինչպես փոխանցում է հեռուստաալիքը, վարչապետի պաշտոնակատարը պետության ղեկավարին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած պատվի համար, սակայն ներողություն է խնդրել, որ չի կարող ընդունել նոր կառավարություն ձևավորելու նրա առաջարկությունը: Իր մերժման պատճառների մասին…
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից հարավ Խալդե քաղաքում գլխին կրակոցով սպանվել է բողոքի ակցիայի մասնակից: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին և անվտանգության ոլորտում աղբյուրին: Կրակողը ձերբակալվել է: Ինչպես փոխանցում է աղբյուրը, երբ Լիբանանի նախագահ Միշել Աունը ակտիվիստներին կոչ է արել տուն գնալ, ցույցի մասնակիցները երկրի մի քանի հատվածներում, ներառյալ Բեյրութում փակել…
Իրաքի Քերբելա քաղաքաու նստացույցը ցրելու հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրների։ Նրանց տվյալներով՝ իրավապահները, փորձելով ցրել բողոքողներին, որոնք հանդես են գալիս երկրում կոռուպցիայի և տնտեսական խնդիրների դեմ, հրազեն են կիրառել: Այս տեղեկությունը, սակայն, չի հաստատվել պաշտոնապես։ Նախօրեին Mavasin News լրատվական պորտալը, հղում անելով Մարդու…
Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ երկրի տարածքում կդադարեցվի սաուդյան Al Arabiya և Al Hadath հեռուստաալիքների հեռարձակումը: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ Իրաքի ղեկավարությունի նշել է, որ այս որոշման պատճառը հեռուստաալիքների լիցենզիայի բացակայությունն է: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Իրաքում սկսվել են նոր բողոքի ցույցեր, որոնք ուղղված են կյանքի որակի վատթարացման, գործազրկության…
Ռուսաստանը կմշակի հարվածային համալիրներ, որոնք կարող են հաղթահարել ցանկացած ՀՀՊ համակարգ: Այս մասին Al Arabiya հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք դա կանենք, այժմ դա արդեն ակնհայտ է, որովհետև ՀՀՊ համակարգերը աշխատում են բալիստիկ հետագծով թռչող բալիստիկ հրթիռների դեմ, իսկ մենք, բացի այն, որ դրանք բազմիցս կատարելագործել ենք, նաև ստեղծել ենք…
Թուրքիայի իշխանությունները շաբաթ օրը Al-Arabiya հեռուստաալիքի լրագրողի են ձերբակալել՝ Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությունները լուսաբանելու համար։ Հեռուստաալիքի կայքը տեղեկացնում է, որ սիրիացի Զիդան Զանկլոյին զրահապատ մեքենայի մեջ են նստեցրել թուրք-սիրական սահմանին։ Նրան հրամայել են լքել երկիրը մինչև երկուշաբթի։ Բացի դրանից՝ չեղարկել են նաև նրա՝ լրագրողի վիզան և առգրավել աշխատանքի թույլտվությունը: Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության…
Թուրքիան 21 մարդու է ձերբակալել է, որոնք սոցցանցերում քննադատել են քրդերի դեմ թուրքական ռազմական գործողությունը Սիրիայում: Անկարան նրանց մեղադրել է «ահաբեկչության քարոզչության» մեջ: Այս մասին փոխանցում է Al Arabiya պարբերականը։ Լրատվամիջոցի տեղեկություններով ձերբակալությունները կատարվել են Թուրքիայի հարավարևելյան Մարդին քրդաբնակ քաղաքում: Իսկ Թուրքիայի ողջ տարածքում ահաբեկչության քարոզչության մեղադրանքով 78 գործ է բացվել: Էրդողանը սպառնացել է Եվրամիության…
Դեպքը տեղի է ունեցել Սինայի թերակղզում՝ Շեյխ Զովեյդ քաղաքի ավտոմոբիլային կանգառներից մեկում: Մահապարտ ահաբեկիչն ինքնապայթեցում է իրականացրել: Կան տուժածներ: Այս մասին հաղորդել է արաբական Al Arabiya հեռուստաալիքը: Արաբական այլ լրատվամիջոցների տեղեկություններով՝ զոհվել է 2 մարդ, 3-ը վիրավորվել են: Զոհերից մեկը Եգիպտոսի հատուկ ծառայությունների աշխատակից է: Պաշտոնական հաղորդագրություն առայժմ չի հրապարակվել: