AP
ԱՄՆ-ում մոտ 40 մեքենա բախվել են իրար․ կան զոհեր ու 10-նյակ վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկայի Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգում զանգվածային ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Նշվում է, որ վթարի տեղի է ունեցել նահանգի հյուսիս-արևելքում գտնվող մայրուղիներից մեկի վրա․ միմյանց են բախվել մոտ 40 մեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ։ Ըստ աղբյուրի՝ նման զանգվածային վթարի պատճառ են դարձել առատ տեղումներն…
Այսօր հայտարարվելու է՝ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան տարհանման մասին․ AP
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը նախատեսում է այսօր հայտարարել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցների տարհանման մասին։ Այս մասին գրում է Associated Press-ը: Նշվում է, որ այսպիսի հայտարարություն են անում ամերիկացի պաշտոնյաները, իսկ պատճառը՝ ռուսական ներխուժման սպառնալիքն է։ Ըստ աղբյուրի՝ փոքր թվով դիվանագետներ կարող են մեկնել Ուկրաինայի արևմուտք՝ Լեհաստանի հետ սահման, որպեսզի ԱՄՆ-ն ներկայություն պահպանի երկրում։
Քանյե Ուեսթին տուգանել են 950 հազար դոլարով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, ով անունը փոխել ու դարձրել է՝ Յե, դատի է տրվել Կալիֆոռնիայի շրջանային 4 դատախազների կողմից։ Այս մասին հայտնում է AP-ն։ Նրա դեմ դատական հայց է ներկայացվել, քանի որ նա խախտել է նահանգի օրենքներն ու 30 օրվա ընթացքում չի ապահովել իր ապրանքանիշ Yeezy-ի առցանց պատվերների առաքումը։ Արդյունքում՝ Յեին տուգանել են 950 հազար…
Լեհաստանի նախկին նախագահին 3 տարվա ազատազրկում է սպառնում
Լեհաստանի նախկին նախագահ, «Համերաշխություն» կուսակցության առաջնորդ Լեխ Վալենսային մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում։ Այս մասին հայտնել է AP-ն։ Նշվում է, որ Վալենսային մեղադրանք է առաջադրվել՝ Լեհաստանի սոցիալիստական հատուկ ծառայությունների հետ համագործակցության վերաբերյալ կեղծ ցուցմունքներ տալու համար: Ըստ աղբյուրի՝ Վալենսան չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն ու այն համարում է խայտառակություն։ Նախկին նախագահը նշել է, որ…
Թուրքիայում գտնվող Թուզ լիճը չորացել է
Կլիմիայական փոփոխությունների ու Թուրքիայում գյուղատնտեսական աշխատանքների հետևանքով առաջացած երաշտի զոհ է դարձել Թուզ լիճը, որն այս տարի չորացել է։ Այս մասին հայտնում է AP-ն։ Նշվում է, որ լիճը տուն էր հանդիսանում շուրջ 50 հազար ֆլամինգոների համար, որոնք մահացել են երաշտի հետևանքով։ Լիճն ուներ 1665 քառակուսի կիլոմետր մակերես։
Հնդկաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մատակարարում հարևան երկրներ
Շիճուկների հնդկական ինստիտուտի կողմից արտադրվող AstraZeneca պատվաստանյութը՝ կորոնավիրուսի դեմ, արդեն սկսվում է մատակարարվել այլ երկրներ։ Այս մասին հայտնում է AP-ը։ Նշվում է, որ սկզբում պատվաստանյութը ստանում են Հնդկաստանի հարևան երկրները։ Ըստ աղբյուրի՝ 150 հազար չափաբաժին տրամադրվել է Բութանին, 100 հազար՝ Մալդիվներին։ Առաջիկա շաբաթների ընթացքում պատվաստանյութի չափաբաժինների են սպասում Բանգլադեշը, Նեպալը, Մյանմարը և Սեյշելյան կղզիները։
Պանդեմիան մերկացրել է աղքատ երկրների ծանր դրությունը. Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի և պատվաստանյութերի մասին: Պապը հայտարարել է, որ հարուստ երկրները չպետք է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն: «Ցավալի կլինի, եթե հարուստ երկրները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն կամ եթե պատվաստանյութը այս կամ այն ազգին հասանելի լինի: Այն պետք է հասանելի լինի բոլորին»,-ասել է նա: Հռոմի պապը նշել է, որ…
Թրամփը դիտարկում է Բրազիլիայից թռիչքներն արգելելու հնարավորությունը. AP
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի պանդեմիայի տարածման պատճառով դիտարկում է Բրազիլիայից թռիչքներն արգելու տարբերակը: Թրամփը հայտնել է, որ ինքը չի ցանկանում, որ մարդիկ այնտեղց գան և վարակեն մյուսներին: «Ես չեմ ցանկանում, որ այնտեղ մարդիկ հիվանդ լինեն: Մենք Բրազիլիային օգնում ենք: Մենք նրանց ԹԱՕ սարքեր ենք ուղարկում»,- ասել է Թրամփը: Այս մասին հայտնում է AP-ն: Հայտնենք,…
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել լուծել կլիմայի փոփոխության խնդիրները
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկրներին և ընկերություններին կոչ է արել լուծել կլիմայի փոփոխության խնդիրները՝ հայտարարելով, որ այդ անելու անկարողությունը կհանգեցնի տնտեսական աղետի։ Այս մասին հաղորդում է AP-ն։ Ելույթ ունենալով Մադրիդում կլիմայի հարցով հանդիպմանը՝ Գուտերեշն ասել է, որ մտավախություններն այն մասին, որ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման միջոցառումները կհանգեցնեն գոյություն ունեցող ոլորտների քայքայմանը, անտեսում են կանաչ…
ԱՊԼ-ն դատապարտել է ԱՄՆ հայտարարությունը իսրայելական բնակավայրերի վերաբերյալ
Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարները դատապարտել են ԱՄՆ վարչակազմի այն հայտարարությունը, որ Վաշինգտոնն այլեւս միջազգային իրավունքի խախտում չի համարում իսրայելական բնակավայրերը: Այս մասին հաղորդում է AP-ը: ԱՊԼ գլխավոր քարտուղար Աբուլ Գեյթը հայտարարել է, որ որոշումն անարդարացի և չհիմնավորված է: «ԱՄՆ-ը կորցրել է Իսրայելի եւ պաղեստինցների միջեւ չեզոք արբիտրի իր դերը»,-ասել է նա: Հրապարակավ հայտարարելով պաղեստինցիներին աջակցելու…
Հրաձգություն Կալիֆոռնիայում․ 4 մարդ է զոհվել
ԱՄՆ-ում առնվազն 10 մարդ հրազենային վնասվածքներ է ստացել Ֆրեզնո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Նրանցից չորսը զոհվել են: Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Ավելի վաղ NBC հեռուստաընկերությունը հաղորդել էր ինը վիրավորի մասին: Հեռուստաընկերության տվյալներով՝ չարագործները ներթափանցել են մասնավոր տուն և կրակ բացել տան տերերի և նրանց բարեկամների վրա, որոնք կիրակի երեկոյան հեռուստատեսությամբ…
Թուրքիայում քրդամետ քաղաքապետեր են կալանավորվել
Թուրքիայում ոստիկանությունը կալանավորել է չորս քրդամետ քաղաքապետի: Նրանք կասկածվում են քուրդ ապստամբների հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին հաղորդում է AP-ը։ Կալանավորվել են Սավուր, Դերիք և Մազիդաղի քաղաքների ղեկավարները Մարդին նահանգում և Սուրուչի քաղաքապետը Շանլըուրֆա նահանգում, ինչպես նաև քաղաքապետարանի մոտ 20 ներկայացուցիչ։ Բոլոր քաղաքապետերը «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության անդամներ են, ընտրվել են այս տարվա մարտի…
Իրաքում բախումների ընթացքում ցուցարար է սպանվել
Բաղդադի կենտրոնում նոր բախումների ընթացքում մեկ ցուցարար է սպանվել, ավելի քան 40 մարդ վիրավոր է։ Այս մասին հաղորդում է AP-ը: Ցուցարարները կոչ են արել ուրբաթ օրը բողոքի խոշոր ակցիաներ իրականացնել, քանի որ Իրաքի իշխանությունները շարունակում են ճնշել հակակառավարական ցույցերը: Պաշտոնյաներն ասում են, որ բախումներ են տեղի ունեցել Հիլանի շրջանում՝ Թահրիր հրապարակում բողոքի շարժման էպիկենտրոնից ոչ…
S-400-ների հարցում համաձայնություն չի եղել․ AP
Չնայած նրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավաստիացնում էր, թե ինքն ու իր թուրք գործընկերը «շատ լավ ընկերներ են», Սպիտակ տանը նրանց հանդիպումը չի կարողացել լուծել խնդիրը, որն այդքան ուժգին սրել էր ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև հարաբերությունները: Այս մասին հաղորդում է AP-ն: Թրամփն ու Էրդողանը ավարտել են հանդիպումը՝ համաձայնության չհասնելով ռուսական S-400 համակարգերը գնելու և…
Իրաքում մեկնարկել են հակակառավարական բողոքի ակցիաները
Բաղդադում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել և օդ կրակել մայրաքաղաքի փողոցներում բազմահազարանոց բողոքի ցույցը ցրելու համար, որտեղ եռօրյա ընդմիջումից հետո վերսկսվել էին նախատեսված հակակառավարական ցույցերը: Այս մասին հաղորդում է AP-ը։ Բողոքները կոռուպցիայի, գործազրկության և բազային ծառայությունների բացակայության դեմ սկսվել են հոկտեմբերի 1-ին։ Բախումների ընթացքում անվտանգության ուժերը կրակել են մարտական փամփուշտներով, ինչի հետևանքով զոհվել են մարդիկ։…














