AS

  • Ռեալը շատ մեծ բան է կորցրել, երբ հրաժարվել է Ռոնալդուից. Ադեբայոր

    Ռեալը շատ մեծ բան է կորցրել, երբ հրաժարվել է Ռոնալդուից. Ադեբայոր

    «Տոտենհեմի» և «Ռեալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը խոսել է Արքայական ակումբում իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին: Ֆուտբոլիստը հայտնել է, որ «Ռեալը» շատ մեծ բան է կորցրել, երբ հրաժարվել է Ռոնալդուից: «Կարծում եմ՝ «Ռեալում» մտածում էին, որ կկարողանան փոխարինել Ռոնալդուին, սակայն նրա մակարդակի ֆուտբոլիստներ ծնվում են 200 տարին 1 անգամ: Արժանին պետք է մատուցել Քարիմ…

  • Հավանական է, որ տեր Շտեգենը կվիրահատվի

    Հավանական է, որ տեր Շտեգենը կվիրահատվի

    «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հնարավոր է վիրահատության ենթարկվի: Հայտնի է, որ դարպասապահը ծնկի հետ կապված խնդիր ունի, մասնավորապես, Շտեգենը ցավեր ունի ծնկի հատվածում, որը պայմանավորված է ջլերի վնասվածքով: Նշվում է, որ վիրահատության հարցը կորոշվի ՉԼ խաղարկության ավարտից հետո։ Եթե դարպասապահը վիրահատվի, 3-4 ամիս բաց կթողնի։ Այս մասին հաղորդում է AS-ը։

  • Ռեալը մտադիր է հրաժեշտ տալ Զիդանի որդուն

    Ռեալը մտադիր է հրաժեշտ տալ Զիդանի որդուն

    Վարձակալությամբ Սեգունդան ներկայացնող «Ռասինգում» հանդես եկող Լուկա Զիդանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալ» Մադրիդին, կարող է փոխել ակումբային գրանցումը։ AS-ի հաղորդմամբ՝ կրտսեր Զիդանի հետ մադրիդյան ակումբը առանձնապես հույսեր չի կապում։ Նշվում է, որ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Մոնպելյեն»։ Ըստ աղբյուրի՝ Զինեդին Զիդանի որդու փոխարեն «Ռեալը» մտադիր է հետ վերադարձնել Անդրեյ Լունինին, ով այս պահին…

  • Ինչ-որ տպավորիչ բան արեցինք. Մոդրիչ

    Ինչ-որ տպավորիչ բան արեցինք. Մոդրիչ

    Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է ակումբի չեմպիոնական կոչումը նվաճելու մասին։ «Շատ եմ աշխատել, անդադար երկու տարի։ Սրանք աշխատանքիս պտուղներն են։ Շատ գոհ եմ անհատական ելույթներից ու հատկապես թիմից։ Ինչ-որ տպավորիչ բան արեցինք ոչ միայն այս ամիս, այլև ողջ մրցաշրջանում։ Մարզչին միշտ ասում եմ, որ ուզում եմ խաղալ, որ խաղալով ինձ ավելի լավ եմ…

  • Մենք չեմպիոնությունից զրկվել ենք մեր սխալների պատճառով

    Մենք չեմպիոնությունից զրկվել ենք մեր սխալների պատճառով

    «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Լա Լիգայի 37-րդ տուրում «Օսասունային» պարտվելուց և չեմպիոնությունից զրկվելուց հետո խոսել է իրենց խաղի մասին: Մեսին նշել է, որ ինքը հայտարարել էր, որ եթե նման կերպ շարունակեն, ապա չեն կարող հաղթել Չեմպիոնների լիգայում: «Փաստորեն, ես ճիշտ էի: Մենք չեմպիոնությունից զրկվել ենք ոչ թե «Ռեալի» հաջողությունների, այլ մեր սխալների պատճառով»,-ասել Մեսին: Այս…

  • Հավանական է, որ Յովիչը կտեղափոխվի ԱՊԼ

    Հավանական է, որ Յովիչը կտեղափոխվի ԱՊԼ

    Մադրիդի «Ռեալի»հարձակվող Լուկա Յովիչի ծառայություններով հետաքրքրված է«Չելսին» և հավանական է, որ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Անգլիայում: Այս մասին գրում է AS- ը:    

  • ՈւԵՖԱ-ն մտադիր է փոխել ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղերի ձևաչափը

    ՈւԵՖԱ-ն մտադիր է փոխել ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղերի ձևաչափը

    ՈւԵՖԱ-ն կարող է փոփոխության ենթարկել Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշարջանն ավարտելու համար ստեղծված նոր ձևաչափը։ Այս մասին հայտնում է AS-ը։ Նշվում է, որ կառույցի ղեկավարությունը մտադիր է 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումներն անցկացնել ոչ թե չեզոք մարզադաշտերում, այլ այն ստադիոններում, որտեղ պետք է տեղի ունենային հանդիպումները։ Միջանկյալ հիշեցնենք, որ ՉԼ-ն դադարեցվել է հենց 1/8 եզրափակչի առաջին հանդիպումից…

  • Նեյմարը համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ

    Նեյմարը համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ

    «Բարսելոնան» դեռևս շարունակում է պայքարել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի տրանսֆերի համար: Ֆուտբոլիստն էլ դեռ ցանկություն ունի «Բարսելոնա» վերադառնալու: Հայտնի է, որ Նեյմարը համաձայնության է եկել փարիզյան ակումբի հետ, որի համաձայն` ՊՍԺ-ն բաց կթողնի Նեյմարին, եթե կատալոնական ակումբը հանդես գա նոր առաջարկով: Միևնույն ժամանակ ՊՍԺ-ն Նեյմարից պահանջել է մեծ ջանք գործադրել ակումբի համար մրցաշրջանի վերջում։ Օգոստոսին…

  • Ազարը չի մասնակցի Աթլետիկի դեմ հանդիպմանը

    Ազարը չի մասնակցի Աթլետիկի դեմ հանդիպմանը

    «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը ոտնաթաթի վնասվածք է ստացել, որի պատճառով բաց կթողնի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպումը: Հայտնի է, որ վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը չի կարողացել մասնակցել թիմի հերթական մարզմանը: Հայտնենք, որ «Աթլետիկ» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 16։00-ին։ Այս մասին հաղորդում է AS-ը։

  • Դա Կարիմի գոլն է․ Կազեմիրո

    Դա Կարիմի գոլն է․ Կազեմիրո

    Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կազեմիրոն խոսել է թիմակցի մասին։ Նա նաև անդրադարձ է կատարել իսպանական ակումբին սպասվող հետագա խաղերին։ «Դա Կարիմի գոլն է։ Մենք սովորել ենք նրա բարձր կարգին և խաղի որակին։ Ես պետք է այդ գոլը նշեի նրա հետ։ Իմ գոլը Բենզեմայի շնորհիվ էր։ Մենք գիտենք նրա որակները և փոխանցում խնդրեցի, քանի որ գիտեի՝ այդ…

  • Ռեալի պաշտպանով լրջորեն հետաքրքրված է Ինտերը

    Ռեալի պաշտպանով լրջորեն հետաքրքրված է Ինտերը

    Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Աշրաֆ Հակիմին, ով վարձակալությամբ այժմ հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում» հայտնվել է «Ինտերի» ուշադրության կենտրոնում։ AS պարբերականի հաղորդմամբ՝ Հակիմին մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անձամբ խոստացել է պաշտպանին, որ վերջինս մշտական տեղ կունենա մեկնարկային կազմում։ Նշվում է, որ հենց սա է Հակիմիի համար որոշիչ դեր ունեցել՝…

  • Ռամոսը կարիերան կշարունակի Ռեալում

    Ռամոսը կարիերան կշարունակի Ռեալում

    «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ: Հայտնենք, որ ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2021 թվականին: Սպասվում է, որ մինչև մրցաշրջանի ավարտը կողմերը կերկարաձգեն պայմանագիրը: Այս մասին հայտնում է AS-ը:  

  • Ռամոսը հրաժարվել է մասնակցել Իսպանիայի կառավարության հրավիրած տեսակոնֆերանսին

    Ռամոսը հրաժարվել է մասնակցել Իսպանիայի կառավարության հրավիրած տեսակոնֆերանսին

    Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հրաժարվել է մասնակցել Իսպանիայի կառավարության կազմակերպած տեսակոնֆերանսին, որը նվիրված է եղել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Լա Լիգայի վերսկսմանը։ Ինչպես հայտնում է AS-ը՝ Ռամոսին փոխարինել է Դանի Կարվախալը։ Քննարկմանը ներկա են եղել նաև այլ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Ժերար Պիկեն։ Նշվում է, որ Ռամոսը դժգոհ է Իսպանիայի առողջապահության նախարարության քայլերից՝ կապված համաճարակի հաղթահարման…

  • Ռոնալդուն երաշխավորում է բազմաթիվ գոլեր․ Ֆիգու

    Ռոնալդուն երաշխավորում է բազմաթիվ գոլեր․ Ֆիգու

    Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ «Կրիշտիանուն ուժեղացրեց «Ռեալին», իսկ «Ռեալը» ուժեղացրեց Կրիշտիանուին։ Յուրաքանչյուր թիմ կցանկանար նրան ունենալ կազմում, քանի որ նա երաշխավորում է բազմաթիվ գոլեր։ Սա ամենակարևորն է», -Ֆիգուի խոսքը է AS-ը։