Grand Chess Tour

  • Չեղարկվել են շախմատային գերհզոր մրցաշարեր

    Չեղարկվել են շախմատային գերհզոր մրցաշարեր

    «Մրցաշրջան 2020» –ի ընթացքում, «Grand Chess Tour»- ի շրջանակներում, նախատեսված էր անցկացնել հինգ մրցաշար ՝ աշխարհի 10 լավագույն շախմատիստների մասնակցությամբ: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով բոլոր մրցաշարերը չեղարկվել են։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

  • Grand Chess Tour․ Արոնյանը պարտվեց Կարլսենին ու գրավեց վերջին հորիզոնականը

    Grand Chess Tour․ Արոնյանը պարտվեց Կարլսենին ու գրավեց վերջին հորիզոնականը

    Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Լոնդոնում ավարտված Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի երրորդ տեղի համար մրցամարտում պարտվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։ 2 դասական պարտիաներից առաջինում հաղթել է նորվեգացի գրոսմայստերը, իսկ երկրորդում գրանցվել է ոչ-ոքի։ Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած արագ շախմատի երկու պարտիաներում գրոսմայստերները տարել են մեկական հաղթանակ: Այնուհետև անցկացվել են կայծակնային խաղի (բլից)…

  • Grand Chess Tour․ Արոնյանը պարտվեց Լիրենին

    Grand Chess Tour․ Արոնյանը պարտվեց Լիրենին

    Grand Chess Tour մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը պարտություն կրեց Չինաստանը ներկայացնող գրոսմայստեր Դին Լիրենից: Մյուս կիսաեզրափակչում Մաքսիմ Վաշիե-Լագրավը հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ: Այսպիսով՝ Լիրենը և Վաշիե-Լագրավը կպայքարեն առաջին հորիզոնականի համար, իսկ Արոնյանը և Կարլսենը՝ 3-րդ տեղի համար: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։  

  • Grand Chess Tour․ կայացավ Արոնյան – Լիրեն պատասխան պարտիան

    Grand Chess Tour․ կայացավ Արոնյան – Լիրեն պատասխան պարտիան

    Grand Chess Tour մրցաշարի եզրափակիչ մրցաշարը անցկացվում է նոկաուտ համակարգով: Համաձայն մրցաշարի կանոնադրույան առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը մրցում է 4-րդ հորիզոնականը զբաղեցրածի հետ, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրածները՝ միմյանց դեմ: Երեկ տեղի ունեցած երկրորդ դասական պարտիայում Արոնյանը հաշտություն կնքեց Դին Լիրենի հետ: Ոչ-ոքի գրանցվեց նաև Կարլսեն – Վաշիե-Լագրավ պարտիայում: Այսօր տեղի կունենան արագ և…

  • Grand Chess Tour․ Արոնյանն ու Կարլսենը իրենց մրցակիցների հետ խաղաղ դաշինք կնքեցին

    Grand Chess Tour․ Արոնյանն ու Կարլսենը իրենց մրցակիցների հետ խաղաղ դաշինք կնքեցին

    Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում երեկ մեկնարկեց Գրանդ Չեսս Տուր մրցաշարի եզրափակիչը, որին մասնակցում են Գրանդ Չեսս Տուրի բոլոր մրցաշարերի արդյունքներով 1-4-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները: Ընդհանուր հաշվարկում առաջին հորիզոնականը 67,5 միավորով զբաղեցրել է Մագնուս Կարլսենը, Դին Լիրենը 43,8 միավորով դարձել է երկրորդը, Լևոն Արոնյանը 37,5 միավորով գրավել է 3-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը 36,8 միավորով՝ 4-րդ հորիզոնականը:…

  • Grand Chess Tour. Արոնյանը դարձավ արագ և կայծակնային մրցաշարի չեմպիոն

    Grand Chess Tour. Արոնյանը դարձավ արագ և կայծակնային մրցաշարի չեմպիոն

    Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի հաղթանակով է ավարտվել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Superbet Rapid & Blitz մրցաշարը, որը Grand Chess Tour-ի 6-րդ փուլն է: Արագ շախմատի 9 տուրերի և կայծակնային խաղի 18 պարտիաների արդյունքում հայ գրոսմայստերը հավաքել է 20 միավոր և առաջին տեղը կիսել ռուս Սերգեյ Կարյակինի հետ: Հաղթողը որոշվել է թայ-բրեյքում, որտեղ Լևոն…

  • Grand Chess Tour. Արոնյանը կիսեց վերջին հորիզոնականը (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Grand Chess Tour. Արոնյանը կիսեց վերջին հորիզոնականը (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    ԱՄՆ-ում կայացավ Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային մրցաշարի վերջին՝ 11-րդ տուրը։ Արոնյանը մրցեց Սո Ուեսլիի հետ, ով իր հետ միասին կիսում էր վերջին հորիզոնականը։ Արոնյանը սև խաղաքարերով էր։ Գերհավասար պայքարում ընթացած պարտիան տեղափոխվեց տարագույն փղերի վերջնախաղ ու 35-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի։ Այս արդյունքը ոչինչ չփոխեց կողմերի համար ու նրանք մրցաշարը ավարտեցին վերջին և…

  • Grand Chess Tour․ Արոնյանն ուժերը չափեց մրցաշարի առաջատարի հետ

    Grand Chess Tour․ Արոնյանն ուժերը չափեց մրցաշարի առաջատարի հետ

    ԱՄՆ-ում ընթացող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային մրցաշարը մոտենում է ավարտին։ Կայացել են մրցաշարի նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները։ Տուրի շրջանակներում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Դինգ Լիրենի հետ։ Խաղն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում ու պարտիայի 43-րդ քայլում կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի։ 10-րդ տուրում արդյունավետ են եղել Մագնուս Կարլսեն – Սո Ուեսլի և Յան…

  • Grand Chess Tour․ Արոնյանը մրցեց աշխարհի չեմպիոնի հետ

    Grand Chess Tour․ Արոնյանը մրցեց աշխարհի չեմպիոնի հետ

    ԱՄՆ-ում ընթացող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային մրցաշարը մոտենում է եզրագծին։ Երեկ կայացել են 9-րդ տուրի պարտիաները։ Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը չափեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ Ընդհանուր առմամբ հավասար ընթացած պարտիան ավարտվեց 41-րդ քայլում՝ խաղաղ դաշինքով։ Տուրի արդյունավետ պարտիաները 2-ն էի։ Մեկում Դինգ Լիրենը սպիտակներով հաղթեց Ֆաբիանո Կարուանային։ Իսկ մյուսում…

  • Grand Chess Tour․ Արոնյանը ձախողվեց 8-րդ տուրում

    Grand Chess Tour․ Արոնյանը ձախողվեց 8-րդ տուրում

    ԱՄՆ-ում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Երեկ կայացան 8-րդ տուրի պարտիաները։ Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Յան Նեպոմնյաշչիի հետ։ Մի քանի սխալների հետևանքով հայ գրոսմայստերը խաղի միջնամասում ստացավ ծանր դիրք։ Ձեռք բերած առավելությունը Նեպոմնյաշչին կարողացավ հասցնել հաղթական ավարտին։ Պարտիայի 54-րդ քայլում Արոնյանն իրեն պարտված ճանաչեց։…

  • Grand Chess Tour․ Արոնյանը հայտնվեց վերջին տեղում

    Grand Chess Tour․ Արոնյանը հայտնվեց վերջին տեղում

    ԱՄՆ-ում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Երեկ կայացան 7-րդ տուրի պարտիաները։ Արոնյանը սպիտակներով մրցեց Հիկարու Նակամուրայի հետ։ Պարտիան ընթացավ խիստ հավասար պայքարում ու 40-րդ քայլում համաձայնվեցին ոչ-ոքի։ Խաղաղ արդյունք է գրանցվել նաև տուրի մնացած պարտիաներում։ Այսպիսով՝ հայ գրոսմայստերը 7 տուրերից հետո վաստակել է 3…

  • Grand Chess Tour. Արոնյանը սևերով մրցեց Կարյակինի հետ

    Grand Chess Tour. Արոնյանը սևերով մրցեց Կարյակինի հետ

    ԱՄՆ-ում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Երեկ կայացան 6-րդ տուրի պարտիաները։ Արոնյանի մրցակիցը ռուս Սերգեյ Կարյակինն էր։ Հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով։ Կողմերը չկարողացան հաղթողին որոշել ու 38-րդ քայլում ոչ-ոքի համաձայնվեցին։ Տուրի մնացած պարտիաները նույնպես ավարտվեցին խաղաղ դաշինքով։ Այսպիսով՝ Արոնյանը վաստակած 2,5 միավորով հետնապահների…

  • Grand Chess Tour․ Արոնյանի մրցակիցը ադրբեջանցի Մամեդյարովն էր

    Grand Chess Tour․ Արոնյանի մրցակիցը ադրբեջանցի Մամեդյարովն էր

    ԱՄՆ-ում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը։ Երեկ՝ օգոստոսի 21-ին, կայացան մրցաշարի 5-րդ տուրի պարտիաները։ Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Ադրբեջանը ներկայացնող Շահրիար Մամեդյարովի հետ։ Կողմերը պարտիայի 54-րդ քայլում համաձայնվեցին ոչ-ոքի։ Արդյունքում՝ հայ շախմատիստը վաստակած 2 միավորով կիսում է վերջին 3 հորիզոնականները (1, 11, 12):…

  • Grand Chess Tour․ Արոնյանն այս անգամ ոչ-ոքի չխաղաց․ մրցակիցը Կարուանան էր

    Grand Chess Tour․ Արոնյանն այս անգամ ոչ-ոքի չխաղաց․ մրցակիցը Կարուանան էր

    ԱՄՆ-ում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Երեկ կայացան մրցաշարի 4-րդ տուրի պարտիաները։ Արոնյանը սև խաղաքարերով ուժերը չափեց ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ։ Հայ շախմատիստը խաղի վերջնամասում մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց ու 53-րդ քայլում անձնատուր եղավ։ Մնացած 5 պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի։ Արդյունքում՝ ողջ…

  • Grand Chess Tour․ Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը

    Grand Chess Tour․ Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը

    ԱՄՆ-ում ընթացող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային մրցաշարում ավարտվեցին 3-րդ տուրի պարտիաները։ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը չափեց Վիշվանաթան Անանդի հետ։ Հանդիպումն ընթացավ խիստ հավասար պայքարում ու նավակային վերջնախաղ հասնելուց հետո կողմերը ոչ-ոքի համաձայնվեցին 42-րդ քայլում։ Ոչ-ոքի ավարտվեցին նաև տուրի մնացած պարտիաները։ Ուշագրավն այն է, որ մրցաշարի ողջ ընթացքում կայացել…