Marca
Բարսելոնան նորից տիտղոսներ կնվաճի․ Էնրիկե
«Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ակումբի ու Ռոնալդ Կումանի մասին։ «Բոլոր մեծագույն թիմերն անցնում են սրա միջով: Նրանց պատմությունը լի են նման պահերով: «Բարսելոնան» նորից տիտղոսներ կնվաճի, բայց ես չեմ կարող ասել, թե կոնկրետ երբ: Հավաքականի վրա նրանց խնդիրները ոչ մի կերպ չեն անդրադառնա: Ինչ վերաբերում է Կումանին, նա ոգով իսկական հոլանդացի է:…
Տնային կալանքի պայմաններում Ռոնալդինյոն երեկույթներ է կազմակերպել
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Պարագվայում, երբ գտնվում էր այնտեղ տնային կալանքի տակ, կազմակերպել է երեկույթներ, որոնց մասնակցել են մոդելներ։ Այս մասին հաղորդում են Marca-ն։ Հիշեցնենք, որ նախկին ֆուտբոլիստի ձերբակալման պատճառը կեղծ անձնագրերով Պարագվայ մուտք գործելն է եղել։ Ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով Ռոնալդինյոյին տեղափոխել էին Պարագվայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկը, որտեղ մեկ գիշերվա արժեքը մոտ 400 դոլար…
Էդեգորին կվերադառնա Ռեալ
«Ռեալը» որոշել է վերադարձնել իսպանական «Ռեալ Սոսյեդադում» վարձավճարով հանդես եկող կիսապաշտպան Մարտին Էդեգորին: Հայտնի է, որ ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ամեն կերպ ցանկանում է վերադարձնել ֆուտբոլիստին: Այս մասին հայտնում է Marca-ն:
Կարիերայիս ընթացքում հանդիպած ամենահզոր մրցակիցը Լիվերպուլն է․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Լիվերպուլի» մասին։ «Կարիերայիս ընթացքում երբևէ հանդիպած ամենահզոր մրցակիցը ներկայիս «Լիվերպուլն» է: Նրանք գերիշխում էին ինչպես այս, այնպես էլ՝ նախորդ տարի: Երբ «Լիվերպուլին» թույլ ես տալիս գերիշխել, շանսեր չես ունենում: Եթե փորձում ես ինքդ գերիշխել, նրանք ազատ տարածություն են գտնում, ինչպես ոչ ոք», – Գվարդիոլայի խոսքերը փոխանցում է…
Օբլակը մեզ հետ ունի պայմանագիր, ահա և վերջ. Էնրիկե Սերեսո
«Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է թիմի դարպասապահ Յան Օբլակի մասին շրջանառվող լուրերի մասին, որ Օբլակի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»: Նախագահը հայտնել է, որ Օբլակը աշխարհի լավագույն դարպասապահն է: «Զարմանալի չէ, որ նրա ծառայություններով հետաքրքրվում են Եվրոպայի առաջատար թիմերը: Այնուամենայնիվ, Օբլակը մեզ հետ ունի պայմանագիր, ահա և վերջ»,-ասել է Սերեսոն: Այս մասին տեղեկացնում է…
Բեյլին չէին գնել, որ այսքան քիչ խաղար․ Կրոս
Մադիրիդ «Ռեալի» ֆուտբոլիստ Թոնի Կրոսը խոսել է իր թիմակից Գարեթ Բեյլի մասին։ «Բեյլի հետ կապված իրավիճակը որևէ կողմին չի բավարարում։ Նրան չէին գնել, որ այսքան քիչ խաղար։ Կարծում եմ՝ նա ցանկանում էր անցած ամռանը հեռանալ «Ռեալից», ակումբն էլ դեմ չէր, բայց հետո որոշումը փոխվեց։ Թիմում ամեն ինչ նորմալ է։ Մենք մեծ նշանակություն չենք տալիս այդպիսի…
Նեյմարը միակն է, որին կհամոզեի վերադառնալ Բարսա․ Ալվեշ
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշը խոսել է Նեյմարի մասին։ «Միակը, որին ես կհամոզեի վերադառնալ «Բարսելոնա», Նեյմարը կլիներ։ Նա «Ռեալից» գերազանց առաջարկ ուներ, ու ես կասեի, որ եթե նա ուզում է երջանիկ լինել, պետք է «Բարսա» տեղափոխվի։ Եթե լինեի Նեյմարի տեղը, առանց մտածելու կվերադառնայի «Բարսելոնա»։ Սխալվե՞ց նա՝ ՊՍԺ տեղափոխվելով։ Չեմ կարծում, թե մարդիկ սխալվում են՝…
Չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում. Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է Արքայական ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին։ Մարզիչը հայտնել է, որ ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա հաջորդ մրցաշրջանում: «Հիմա ունեմ պայմանագիր «Ռեալի» հետ, այստեղ ամեն ինչից գոհ եմ, բայց երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ ֆուտբոլում։ Չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում»,- ասել է…
Զիդանն իր աշխատանքով ապացուցում է ամեն ինչ․ Պերես
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ու ակումբի մասին։ «Ակումբը հրաշալի աշխատանք է կատարել: Մենք Իսպանիայի չեմպիոն ենք և շարունակելու ենք տիտղոսներ նվաճել: Զիդանը երկնքից օգնություն էր մեզ: Մարդիկ կարող են նրա մասին ասել այն, ինչ ուզում են, նա իր աշխատանքով է ապացուցում ամեն ինչ», – Պերեսի խոսքերը մեջբերում…
Ամենակարևորը գոլ խփելն է, կարևոր չէ՝ ինչ միջոցով․ Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Ալավեսի» հետ կայացած Լա Լիգայի 35-րդ տուրի խաղի մասին, որում մադրիդցիները հաղթանակ տոնեցին 2-0 հաշվով։ «Առհասարակ գոլ բաց չթողնելը հնարավոր չէ, բայց մենք հիմա իսկապես շատ քիչ ենք բաց թողնում: Պետք է շարունակենք նույն ոգով, մենք ունենք Կուրտուա, որը լավ մարզավիճակ է հավաքել: Թիմը շատ քիչ է…
Պետք է հաղթենք ու սպասենք Ռեալի սայթաքելուն․ Սուարես
Կատալոնական «Բարսելոնան» 35-րդ տուրում հաղթեց «Էսպանյոլին» 1-0 հաշվով՝ Լուիս Սուարեսի գոլի շնորհիվ։ Խաղից հետո Սուարեսը մեկնաբանել է հանդիպումը։ «Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու է այն իրավիճակի պատճառով, որում գտնվում է «Էսպանյոլը»։ Կիրակի օրվա խաղից հետո հոգնել էինք ու դա ազդել էր ինտենսիվության վրա։ Բայց գլխավորն այն է, որ հաղթեցինք ու 3 միավոր վաստակեցինք։ Կարծում…
Բարսայի ֆուտբոլիստները չեն աջակցում Սետիենին․ Marca
Կատալոնական «Բարսելոնայում» Կիկե Սետիենի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Marca պարբերականի հաղորդմամբ՝ իսպանական ակումբի խաղացողները չեն աջակցում մարզչին ու նրա՝ «Բարսայում» մնալ-չմնալու հարցը կարող է որոշվել մոտ ապագայում։ Ըստ աղբյուրի՝ նրա օգնականի պահվածքը նույնպես խնդիրներ է առաջացել․ մարզչական շտաբն ու խաղացողները հեռվացել են միմյանցից։ Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լա Լիգայի վերջին խաղում ոչ-ոքի խաղաց Մադրիդի «Ատլետիկոյի»…
Էդենը մեր թիմում առանցքային խաղացող է. Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Պրիմերայի 33-րդ տուրի՝ «Խետաֆեի» հետ խաղին կիսապաշտպան Էդեն Ազարին չհայտավորելու մասին որոշումը։ Զիդանը նշել է, որ Ազարը իրենց թիմում առանցքային խաղացող է: «Գիտենք՝ նա ինչ խաղացող է։ Էդենը մեր թիմում առանցքային խաղացող է, նա շատ լավն է, ու մրցակիցները գիտեն դա։ Հուսանք, որ մրցակիցները նրան վնասվածք հասցնելու մտադրություն…
Մեսսին մոլորակի լավագույն խաղացողն է․ Չիլավերտ
Պարագվայի ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը խոսել է «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսիի մասին։ «Մեսսին, անկասկած, մոլորակի լավագույն խաղացողն է: Մարադոնան չի նվաճել Մեսսիի նվաճած տիտղոսների նույնիսկ մեկ տոկոսը: Արգենտինացիները պետք է շնորհակալություն հայտնեն Մեսսիին, ոչ թե Իսպանիան, այլ Արգենտինան ընտրելու համար: Հաճելի է նրան դիտել որպես ֆուտբոլիստ», – Չելավերտի խոսքերը մեջբերում է Marca-ն:















