WikiLeaks
Ասանժին բանտում վերջապես թույլատրել են պսակադրվել
Մեծ աղմուկ հանած WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին ու նրա հարսնացու Ստելլա Մորիսին թույլատրել են պսակադրվել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Ասանժն ու Մորիսը միմյանց հետ են արդեն 5 տարի ու իրենց համատեղ կյանքի ընթացքում հասցրել են ունենալ 2 երեխա։ Նշվում է, որ պսակադրությունը կկայանա 2021 թվականի դեկտեմբերին, ամենայն հավանականությամբ, բանտի ժամատանը։ Ըստ աղբյուրի՝…
Ի՞նչ գործարք է առաջարկել Թրամփը Ասանժին․ The Guardian
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է առաջարկել WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, եթե նա հայտարարի, որ Ռուսաստանը կապ չունի ԱՄՆ դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու հետ: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը՝ հղում անելով դատարանում Ասանժի փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնի ելույթին: Ռոբինսոնի խոսքով՝ առաջարկը փոխանցվել է 2017 թվականի օգոստոսին հանրապետական Դանա Ռորաբախերի կողմից, որն այն…
Ասանժի՝ բռնաբարության դեպքով քրեական գործը փակվել է
Շվեդիայում դատախազությունը փակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին հասցեագրված մեղադրանքների հետաքննությունը, որին կասկածում էին բռնաբարության մեջ: Այս մասին, ինչպես փոխանցում է Aftonbladet-ը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է դատախազ Էվա Մարիա Պերսոնը։ Նրա խոսքով՝ ինքը լսել է հինգ վկաների ցուցմունքները, որոնք արդեն հայտնի էին հետաքննությանը, ինչպես նաև երկու նոր վկաների ցուցմունքները: Չնայած դրան՝ հավաքված ապացույցները բավարար…
Ասանժը չունի համակարգչից օգտվելու հնարարվություն․ փաստաբան
Լոնդոնի դատարանը հրաժարվել է մեղմացնել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կալանքի պայմանները, նրան ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հաջորդ տեխնիկական լսումները տեղի կունենան դեկտեմբերի 13-ին և 19-ին: Այս մասին հայտնել է РИА Новости-ի թղթակիցը։ Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հերթական տեխնիկական լսումներն կայացել են Լոնդոնի Վեսթմինսթերի օկրուգի մագիստրատական դատարանում: Ասանժը դրանց բանտից մասնակցել է տեսակապով, որտեղ պահվում է գրավով…
Ասանժի դատավարությունը կարող է 6 տարի տևել․ Daily Mail
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնման գործով դատավարությունը Լոնդոնում կարող է ձգվել վեց տարի: Այս մասին հայտնել է Daily Mail թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրի՝ դատավարությունը հարկատուների վրա կարող է նստել 600 հազար եվրո (777 հազար դոլար՝ ընթացիկ փոխարժեքով)։ «Նա դատարանում պայքարելու է այնքան, որքան պահանջվի»,-հրատարակությունը մեջբերել է Blueprint for Free Speech բարեգործական ընկերության…
Ասանժին պահելու պայմանները խանգարում են նրա գործով պաշտպանության նախապատրաստմանը
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի Լոնդոնի բանտում մնալը խոչընդոտում է Միացյալ Նահանգներ արտահանձնման գործով նրա գործուն պաշտպանության նախապատրաստմանը: Այդ մասին WikiLeaks-ը սեպտեմբերի 26-ին հայտնել է Twitter-ում։ «Ջուլիան Ասանժը գտնվում է մեկուսի բանտարկության պայմաններում, որոնք խոչընդոտում են ԱՄՆ արտահանձնման գործով պատրաստվելու նրա ունակությանը: Սեպտեմբերի 22-ին նա ավարտել է բանտարկության 50-շաբաթյա պատիժ կրելն այն բանի համար, որ որոնել…
Ասանժը չի արտահանձնվի որևէ երկրի, որտեղ մահապատիժ կա
WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի արտահանձնվի ոչ մի երկրի, որտեղ մահապատիժ է գործում: Այս մասին Կիտոյում Էկվադորի արտաքին գործերի նախարար Խոսե Վալենսիայի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Ալան Դունկանը: «WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի արտահանձնվի ոչ մի երկրի, որտեղ գործում է մահապատիժ: Երկու երկրների միջև այդ հարցով համաձայնություն է…
Ասանժի առողջական վիճակը կայունացել է
WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Խրաֆնսոնը պատմել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակի մասին: Նրա խոսքով՝ Ջուլիան Ասանժի առողջական վիճակը կայունացել է: «Անկասկած, նա ավելի լավ վիճակում է, քան մի քանի շաբաթ առաջ»,- ասել է Խրաֆնսոնը՝ հավելելով, որ Ասանժի վիճակը կայնունանում է: Նրա խոսքերով` Ասանժը դեռևս տառապում է, և նրա հոգեբանական վիճակը շարունակում է մնալ փխրուն:…
Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն ստորագրել է Ասանժին արտահանձնելու ԱՄՆ-ի հարցումը
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Սաջիդ Ջավիդը WikiLeaks-ի ղեկավար Ջուլիան Ասանժի արտահանձնման վերաբերյալ ԱՄՆ-ի հարցման մասին է տեղեկացրել: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Նախարարի խոսքերով՝ ինքը ստորագրել է հարցումը և ավարտել այն: «Մենք ունենք արտահանձնման օրինական հարցում, և ես ստորագրել եմ այն, իհարկե, վերջնական որոշումը պետք է կայացնի դատարանը»,- ասել է Ջավիդը: Նա…
Ասանժի գործով դատը կարող է տարիներ տևել
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով դատավարությունը կարող է տարիներ տևել: Այս մասին հայտարարել է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը: «Մենք առաջին դատավճռին սպասում ենք մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում, դա կլինի կողմերի հայտարարությունների փոխանակում: Պայքարը կարող է երկար տևել, նույնիսկ մի քանի տարի… եթե գործն անցնի ամբողջ դատական համակարգը»,-ասել է Հրաֆնսոնը հունիսի 11-ին…
Ասանժը «Բելմարշ» բանտում․ հրապարակվել են կադրեր բանտից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ruptly-ի գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը բրիտանական խիստ ռեժիմի «Բելմարշ» բանտում զրուցում մեկ այլ կալանավորի հետ։ Նշվում է, որ հոլովակը նկարահանել է Ասանժի բանտախցի ընկերը։ Ենթադրում է, որ նկարահանումն արվել է նախքան լրագրողին բանտային հիվանդանոց տեղափոխելը։ Տեսագրությունը թվագրված է 2017 թվականի հուլիսի 7, սակայն, դա, ամենայն…
Ասանժը հոգեբանական կտտանքների է ենթարկվել․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերն ասել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հոգեբանական կտտանքների է ենթարկվել տարիներ շարունակ թշնամական մթնոլորտում գտնվելու հետևանքով: Հայտնում է Ազատություն Ռադիոկայանը։ Այդ մասին Մելզերը հայտարարել է այսօր Ժնևում: Մելցերը և ևս երկու բժիշկներ մայիսի 9-ին այցելել են բրիտանական բանտում պահվող Ասանժին: «Պարոն Ասանժին տարիներ շարունակ միտումնավոր պահել են բիրտ, անմարդկային,…
Ասանժին տեղափոխել են հիվանդանոց
WikiLeaks-ի թվիթերյան էջում ասվում է, որ կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը տեղափոխվել է լոնդոնյան Բելմարշ բանտի հիվանդանոց։ Նշվում է, որ 7 շաբաթում Ասանժը խիստ նիհարել է։ Հիշեցնենք, որ Ասանժը ձերբակալվել է ապրիլի 11-ին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։ Նրան սպառնում է ընդհանուր 175 տարվա ազատազրկում։
Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում
Ապրիլի 11-ին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ձերբակալված Ջուլիան Ասանժին ԱՄՆ արդարադատության նախարարությունը 17 նոր մեղադրանք է առաջադրել։ WikiLeaks-ի հիմնադրին սպառնում է 175 տարվա ազատազրկում, քանի մեղադրանքների յուրաքանչյուրի համար, բառացությամբ մեկի, Ասանժի պատժաչափը կլինի 10 տարի, եթե նրա մեղավորությունը հաստատվի։









