fbpx
Ժամանց

Տարանտինոն հայտարարել է նոր ֆիլմի և կարիերան ավարտելու մասին

Ռեժիսոր Քվենթին Տարանտինոն հայտարարել է «գերֆիլմ» նկարահանելու իր մտադրության մասին: Ժապավեն, որը կամփոփի նրա բոլոր ֆիլմերը: Այն կդառնա կինոռեժիսորի կարիերայի թվով տասներորդ ֆիլմը:

«Ես ուզում եմ մի հսկայական գերֆիլմ ստեղծել, որը կամփոփի իմ ֆիլմերի տրամաբանությունը»,- ասել է ռեժիսորը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Հայտնի է, որ Տարանտինոն բազմիցս հայտարարել է իր տասներորդ ֆիլմից հետո կարիերան ավարտելու մտադրության մասին:  «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը, որը վերջերս է համաշխարհային վարձույթում հայտնվել, ռեժիսորի իններորդ ֆիլմն է:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Մի անգամ Հոլիվուդում»-ը Տարանտինոյի համար դարձել է ամենադրամարկղային ֆիլմը:

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ