Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կոշտ քննադատության է ենթարկել միջազգային ֆուտբոլային կառույցներին՝ ՖԻՖԱ-ի կողմից ԱՄՆ հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի չեղարկումն անվանելով ֆուտբոլի պատմության ամենալուրջ միջադեպը։ Լոնդոնում FIFPro-ի կազմակերպած գագաթնաժողովի ժամանակ Տեբասը շեշտել է, որ որոշումը փոխվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՖԻՖԱ-ի ղեկավարության հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։
Կառավարման համակարգի խորը ճգնաժամ
Բալոգունը հեռացվել էր խաղադաշտից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում VAR-ի ստուգումից հետո, սակայն ՖԻՖԱ-ն հետագայում չեղարկել է որակազրկումը։ Տեբասի խոսքով՝ այս դեպքը վառ ապացույց է այն բանի, որ համաշխարհային մարզական կառույցները չեն հարգում ներքին լիգաների և ակումբների շահերը և ենթարկվում են քաղաքական ճնշումների։ Նա հավելել է, որ գործող կառավարման մոդելը հիմնարար փոփոխությունների կարիք ունի։

