fbpx
Մշակույթ

Տիկնիկային թատրոնը վերադարձել է Կրակով քաղաքում կայացած միջազգային փառատոնից

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը օրերս է վերադարձել Լեհաստանի Կրակով քաղաքից, որտեղ մասնակցում էր միջազգային փառատոնի: Թատրոնը ներկայացրել է Գոգոլի «Վհուկը»՝ Սամսոն Մովսիսյանի բեմադրությամբ:

Ներկայացումն արժանացել է փառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակին, իսկ բեմադրիչ Սամսոն Մովսիսյանը` Ուկրաինայի մշակույթի նախարարության ոսկե մեդալի,ինչպես նաև ուկրաինական մշակույթը արտասահմանում ներկայացնելու համար: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:

«Հունիսին էլ մեկնելու ենք Մոսկվա` Չեխովյան փառատոնին, որը աշխարհի լավագույն փառատոներից մեկն է: Այնտեղ էլ կներկայացնենք Տաթևիկ Մելքոնյանի «Я Здесь» ներկայացումը, որն անցյալ տարի Երիտասարդ ռեժիսուրայի փառատոնում արժանացել է առաջին մրցանակի»,-տեղեկացնում է Բաբայանը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ Զալցբուրգից ևս հրավեր են ունեցել «Թևավորը» ներկայացումը ցուցադրել, սակայն ստիպված են եղել մերժել, քանի որ չեն կարողացել ճանապարհածախսի համար պահանջվող գումար գտնել: Դիմել են մշակույթի նախարարություն, սակայն այդպես էլ պատասխան չեն ստացել:

Ռուբեն Բաբայանից տեղեկացանք, որ Տիկնիկային թատրոնն արդեն 2 նոր ներկայացում է բեմադրել` «Կամակոր ճուտիկը»` երեխաների համար և «Քրիստոֆերը» դրամատիկ ներկայացումը` մեծահասակների համար: «Երկու ներկայացման վրա ենք հիմա աշխատում, երկուսն էլ մանկական, երկուսն էլ տիկնիկային, մեկը՝ «Փշոտ հագուստը», որը բեմադրում է թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանը, իսկ երկրորդը՝ Թումանյանի մի քանի գործերից կազմված միքս է, բեմադրում է ռեժիսոր Սամսոն Մովսիսյանը»։

 Տպել

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ