Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Տիտեին կողոպտել են Ռիո դե Ժանեյրոյում։ Այս մասին հաղորդում է O Globo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 61-ամյա մասնագետից գողացել են վզնոցը։ Կողոպտիչը դժգոհել է նաև ԱԱ-2022-ում Բրազիլիայի հավաքականի անհաջող ելույթներից։
ԱԱ-2022-ում Բրազիլիան հասավ մինչև 1/4 եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց Խորվաթիային։
Մրցաշարի ավարտին Տիտեն հեռացավ զբաղեցրած պաշտոնից։