fbpx
Իրավական

Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ դեկտեմբերի 24-ին ՊԾ Երևանի գնդի պարեկները Սևանի փողոցում գիշերային շրջայցի ժամանակ կասկածելի երկու տղամարդու նկատելով՝ բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։

«Բաժնում պարզվեց, որ բերման ենթարկվածներից մեկը՝ Նոր Նորքի, մյուսը Շենգավիթի բնակիչ է։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կաթուցիչներ, դեղնականաչավուն զանգվածներ ու դանակ:

Ըստ բերման ենթարկվածների՝ հայտնաբերվածը մարիխուանա է:

Հանգամանքները պարզվում են։

Նշանակվել են փորձաքննություններ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ