ԱՄՆ-ում սկսված անկարգությունների վերաբերյալ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չի կարծում, որ ստիպված կլինի օրենք կիրառել, որը թույլ կտա երկրի ներսում զինվորական ուժի օգտագործմամբ ճնշել ցույցերը:
«Դա կախված կլինի հանգամանքներից: Չեմ կարծում, որ ստիպված կլինենք այդպես վարվել»,- ասել է Թրամփը:
Այս մասին Թրամփը հայտնել է Newsmax TV հեռուստաալիքի եթերում: