Աշխատանքային այցով Թուրքմենիստանում է վարչապետի խորհրդականը

Ամենադիտվածներ

Ապրիլի 11-14-ը աշխատանքային այցով Աշխաբադ է ժամանել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։

Այս մասին տեղեկանում ենք Թուրքմենիստանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջից։

«Այցի շրջանակներում Ա. Թումանյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի, նավթագազային ոլորտը համակարգող փոխվարչապետ, ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահըմ Աբդռահմանովի, արդյունաբերական և էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրատ Պուրչեկովի և «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահ Բատըր Ամանովի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ», – ասված է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ