«Իմ քայլը» խմբակցության կողմից ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված Գագիկ Ջհանգիրյանը Աժ-ում՝ պատասխանելով պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հարցին, ասաց, որ դատավորներին երբեք այսքան վճարունակ հաճախորդներ չեն հասել։
Ջհանգիրյանն ասաց, որ զսպող, պատժող մեխանիզմ չկա, և նրանք հանգիստ մեկ որոշմամբ լուծում են և իրենց, և իրենց թոռների թոշակի հարցը։
Նախկին զինդատախազը նշեց նաև, որ դատավորների անկախության խնդիրը մեկ օրում լուծվող խնդիր չէ։
