Ողբերգական վթար Պերմ-Եկատերինբուրգ մայրուղում․ կան զոհեր

Ամենադիտվածներ

Ռուսաստանի Պերմ-Եկատերինբուրգ մայրուղու 50-րդ կիլոմետրին ողբերգական վթար է տեղի ունեցել։

Man բեռնատարը չի իջեցրել թափքը, շարժման ընթացքում հարվածել է հետիոտնային վերգետնյա անցումին, որը փլուզվել է։ Դրա տակ է մնացել ոչ միայն բեռնատարը, այլ նաև հանդիպակաց ուղղությամբ երթևեկող «Գազելը»։

Այս մասին տեղեկանում ենք Պերմի ՆԳՆ ծառայության մամուլի բաժնից։

Ըստ աղբյուրի՝ 2 ավտոմեքենաների վարորդները տեղում մահացել են։ Ճանապարհն այս պահին փակ է։ Կատարվում է քննություն։

Ամենաթարմ