fbpx
ՏՏ

Ո՞րն է սեպտեմբերի ամենահզոր և բյուջետային Android սմարթֆոնների լավագույն տասնյակը

AnTuTu կայքը կազմել է սեպտեմբերի ամենահզոր միջին բյուջետային սմարթֆոնների ցանկը։

Արդեն երկար ամիսներ առաջատար է ճանաչվում OnePlus Ace 3V-ը, որը հիմնված է Snapdragon 7+ Gen 3-ի վրա և AnTuTu-ի թեստերում հավաքում է 1,42 միլիոն միավոր:

Վարկանիշային աղյուսակի հաջորդ տեղում է Realme GT Neo6 SE-ն (1,36 միլիոն միավոր)՝ նմանատիպ սարքաշարով և Redmi K70E-ն (1,35 միլիոն միավոր)՝ MediaTek Dimensity 8300 Ultra պրոցեսորով։

Չորրորդ և հինգերորդ տեղերը բաշխված են Realme GT Neo5 SE-ի (1,14 միլիոն միավոր) և Redmi Note 12 Turbo-ի (1,12 միլիոն միավոր) միջև, որոնց կատարողականության համար պատասխանատու է Snapdragon 7+ Gen 2 չիպը:

Վեցերորդից ութերորդ տեղերը զբաղեցնում են Dimensity 8200 պրոցեսորով աշխատող սմարթֆոններ՝ iQOO Z8 (968,000 միավոր), iQOO Neo7 SE (950,000 միավոր) և Redmi Note 12T Pro (871,000 միավոր) համապատասխանաբար։

Իններորդ տեղում է iQOO Z9-ը (816,000)՝ Snapdragon 7 Gen 3 չիպով, իսկ լավագույն տասնյակը եզրափակում է նոր Redmi Note 14 Pro+-ը (774,000), որը համալրված է Snapdragon 7s Gen 3 չիպսեթով։

Նշվում է, որ լավագույն տասնյակում ներառված են եղել չինական շուկայում պաշտոնապես ներկայացված սարքերը։ Ուսումնասիրությունն անցկացվել է 2024-ի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը։ Համաշխարհային շուկայի համար նախատեսված սմարթֆոններից բաղկացած ցանկը կհայտնվի ավելի ուշ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ