Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյբուքյան էջը տեղեկացնում է, որ Օզուրգեթի քաղաքում Կոմիտասի անունը կրող կենտրոն է բացվել.
«Ապրիլի 2-ին տեղի ունեցավ Օզուրգեթիի հոգևոր, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որն իրականացրեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանի շրջանակներում նորաբաց կենտրոնը անվանակոչվեց Կոմիտաս վարդապետի անունով», – գրված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ մարտի 20-21-ին Գուրիայի տարածաշրջան և Աջարիայի ԻՀ կատարած աշխատանքային այցի ընթացքում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելել էր Օզուրգեթիի երիտասարդական կենտրոն և ծանոթացել վերանորոգման աշխատանքներին։
Օզուրգեթիի կենտրոնը վարձակալել է Վիրահայոց թեմը, իսկ վերանորոգությունը կատարվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի միջոցներով: Վերջին տարիներին տեղի հոգևոր հովվության կողմից հիմնվել էր Սբ. Սահակ Պարթև մեկօրյա դպրոցը։Սբ. Պատարագ մատուցելու համար կենտրոնի սրահում տեղադրվել է Խորան: Առաջիկայում կենտրոնում կհիմնվեն երգի և պարի խմբակներ:
