Գովազդ

Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Վիլնյուս-Երևան-Վիլնյուս երթուղով չվերթները

Ամենադիտվածներ

Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Վիլնյուս-Երևան-Վիլնյուս երթուղով չվերթները

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 19-ից մեկնարկել է Վիլնյուս- Երևան- Վիլնյուս երթուղով չվերթերը: Այս մասին հայտնել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,-ասվում է հաղորդագրությունում:

Ամենաթարմ