Մեզ չհերիքեց ագրեսիվ խաղն ու մարզական չարությունը. Կապառոսը՝ Շվեդիայի հետ խաղի մասին

Ամենադիտվածներ

Մեզ չհերիքեց ագրեսիվ խաղն ու մարզական չարությունը. Կապառոսը՝ Շվեդիայի հետ խաղի մասին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Շվեդիայի դեմ հանդիպման մասին և ամփոփել մարզական հավաքը:

«Ցանկացած հանդիպման մեջ կան և՛ դրական, և՛ բացասական պահեր: Մենք խաղում էինք շատ ուժեղ թիմի դեմ, որը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:

Բացասական երևույթները պետք է մեր մեջ ամփոփենք: Կարծում եմ՝ մեր կիսապաշտպանության գիծը հագեցած էր բոլորովին նոր ֆուտբոլիստներով: Առաջին անգամ էր, որ այս խաղացողները հանդես էին գալիս կիսապաշտպանությունում: Մեզ չհերիքեց ագրեսիվ խաղն ու մարզական չարությունը հատկապես առաջին կեսում: Պետք է բարելավենք մեր խաղը ստանդարտներն իրացնելիս: Մեր տղաները շատ բարձրահասակ չեն, այդ իսկ պատճառով պետք է աշխատենք այս ուղղությամբ ու հասկանանք, թե ինչպես է պետք հսկել հակառակորդներին:

Դրականն այն է, որ տեսանք ու ստուգեցինք նոր տղաներին: Հիմա ավելի շատ տեղեկություն ունենք: Ամեն ինչ բացահայտվում է հենց խաղում»:

Մանրամասները՝ ՀՖՖ-ի պատրաստած տեսանյութում։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ