Ադրբեջանի զինված ուժերը Վարդենիսի ուղղությամբ երեկ՝ հունիսի 18-ին, կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող է զոհվել:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, զոհված զինծառայողը Հրաչ Փիլիպոսյանն է, Բյուրական համայնքի բնակիչ, բանակ էր զորակոչվել 1 տարի առաջ:
Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ հավելելով, որ այլ մանրամասների դեռևս չի տիրապետում:
Պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ առայժմ պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակել: