Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Արցախ

Ամենադիտվածներ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Արցախի Հանրապետություն՝ մասնակցելու Ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստին։ Այս մասին ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Մնացականյանը նիստին կմասնակցի որպես Անվտանգության խորհրդի անդամ:

Հիշեցնենք, որ վաղը՝ մարտի 12-ին, Ստեփանակերտում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի հերթական նիստ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, արդեն իսկ Ստեփանակերտում է: Նրան դիմավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Ամենաթարմ