fbpx
Կառավարություն

Կփոխվի թերկոմպլեկտավորված հանրակրթական դպրոցների ֆինանսավորման ձևը

Թերկոմպլեկտավորված հանրակրթական դպրոցների բավարար ֆինանսավորման և ուսուցիչների վարձատրության հստակ քաղաքականության իրականացումն ապահովելու համար կառավարության որոշմամբ փոփոխություն կատարվեց Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևում՝ նախատեսելով նոր փոփոխական՝ դասարանների թիվը: Այս մոտեցումը թույլ կտա.

✔️ այն դեպքերում, երբ ստիպված պետք է պահել փոքր թերկոմպլեկտավորված դպրոց, հատկացնել բավարար գումարը՝ հոգալու դպրոցի նվազագույն ծախսերը, ներառյալ՝ ուսուցիչների աշխատավարձը,

✔️ վերացնել մարզի կտրվածքով միջոցների վերաբաշխման անհրաժեշտությունը,

✔️ պետական մակարդակով սահմանել ուսուցչի նվազագույն աշխատավարձի չափը:

* Թերկոմպլեկտավորված համարվում են դասարանում սովորողների առավելագույն թվի կեսից պակաս, մինչև նորմատիվային թվով դասարաններ ունեցող դպրոցները: Առանձին գործող ավագ դպրոցների համար որպես դասարանների նորմատիվային թիվ վերցված է 9-ը՝ նկատի ունենալով, որ այդ դպրոցներում ենթադրվում է 3 հոսքերի առկայություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ