fbpx
Երևան

Դավիթ Խաժակյանը չի համաձայնել բանավիճել քաղաքապետի խոսնակի հետ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը չի համաձայնում բանավիճել Հայկ Մարությանի խոսնակի հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Facebook-ի իր էջում գրառում է արել Խաժակյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի ընկերներ,

բազմաթիվ լրատվամիջոցներ պատրաստակամություն են հայտնել տրամադրելու բանավեճի ուղիղ եթեր, ինչի համար շնորհակալ եմ։

Հրավեր եմ ստացել նաև Petros Ghazaryanից Հանրայինի եթերում բանավիճելու, սակայն քաղաքապետի խոսնակի հետ։

Հարկ եմ համարում նշել, որ քաղաքապետարանում որևէ այլ պաշտոնատար անձ ի պաշտոնե չի կարող պատասխանել այն հարցադրումներին, որոնք հնչեցվել են, առավել ևս մամլո խոսնակը, ով որևէ փաստաթղթի տակ ստորագրելու իրավասություն չունի։ Դեմ չեմ, որ դա լինի Հանրայինի եթերում, բայց դեմ եմ, որ քաղաքապետը առերես հարցադրումներից երկրորդ անգամ թաքնվի խոսնակի թիկունքում։

Սպասում եմ քաղաքապետի հաստատմանը, որպեսզի կարողանանք քննարկել ֆորմատի մանրամասները»։

Ավելի վաղ Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ Հայկ Մարությանին հրավիրում է ուղիղ եթերում բանավեճի։

https://www.facebook.com/khazhakyan/posts/1733148136818973

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ