fbpx
Սպորտ

Ես ամեն ինչ արեցի մնալու համար, բայց չստացվեց․ Մեսսի

Հարձակվող Լիոնել Մեսսին «Բարսելոնայից» հեռանալուց հետո գրառում է կատարել սոց.ցանցի իր էջերում.

Մեսսին խոսել է իր հրաժեշտի միջոցառման մասին՝ նշել, որ կցանկանար այլ կերպ հեռանալ, չնայած այն հանգամանքին, որ հրաժեշտները հաճախ չեն լինում։

«Ես ուրախությամբ կմնայի, ամեն ինչ արեցի դրա համար, բայց չստացվեց: Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում հանդիպել եմ ակումբում անցկացրած այս տարիների ընթացքում: Ինչպես նաև բոլոր երկրպագուներին, ովքեր ինձ իրենց սերն են տվել ու որոնց ես փորձել եմ պատասխանել նույն կերպ՝ ամբողջ ուժերս ներդնելով այս մարզաշապիկի համար:

Ես հեռանում եմ, բայց հրաժեշտ չեմ տալիս: Մինչ նոր հանդիպում: Առաջ «Բարսա»,- գրել է Մեսսին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ