Երեկ գիշերը կայացավ Ազգերի Լիգայի եզրափակիչը՝ Իսպանիայի ու Ֆրանսիայի հավաքականների միջև։ Ֆրանսիան հաղթեց 2-1 հաշվով։
Խաղի հաղթական գոլը խփեց Կիլիան Մբապեին, որի վերաբերյալ խոսակցությունները չեն դադարում, քանի որ շատերի կարծիքով ֆրանսիացին փոխանցման պահին եղել է խաղից դուրս վիճակում։
Այդպես է կարծում նաև իսպանացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, ում խոսքերով՝ խաղից դուրսն ակնհայտ էր այդտեղ։
Այս մասին հաղորդում է AS պարբերականը։
Նա նշել է, որ իրեն վատ է զգում ֆուտբոլիստների և երկրպագուների տխուր դեմքերը տեսնելիս։
Էնրիկեն ասել է, որ իրենք պաշտպանվում էին աշխարհի լավագույն հարձակման գծի դեմ։
https://www.youtube.com/watch?v=MfVz4wQ7Q48