fbpx
Հասարակություն

Երևանի ավտոբուսները 405 հատ մետաղադրամների հաշվիչ մեքենաներ կունենան

Երևանի քաղաքապետարանը 67,800.0 hազ. դրամ կուղղի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռք բերմանը, որով նախատեսվում է ձեռք բերել թվով 405 հատ մետաղադրամների հաշվիչ մեքենաներ՝ ավտոբուսներում ուղևորափոխադրումները արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծն ընդունվեց հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ:

Նախագծին ընդունվեց 36 «կողմ», 0 «դեմ» և երկու «ձեռնպահ» քվեարկության արդյունքում:

Մարությանն նշել է, որ սա հարցի ժամանակավոր լուծում է, որովհետև առաջիկայում նախատեսում են անցնել քարտային համակարգի: Անկանխիկ համակարգը կընդունի բոլոր տեսակի քարտերը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ