fbpx
Կառավարություն

Խաղաղապահները ձախողել են առաքելությունը, բայց չեմ կարող ասել՝ չլինեին իրադրությունը Արցախում ավելի լավ կլիներ. վարչապետ

ՀՀ-ն արդյոք իրեն դավաճանված է զգում Ռուսաստանի կողմից: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը պարտավորվել էր ապահովել Լաչինի միջանցքի բաց լինելը, պահպանել այն շփման գիծը, որ առկա էր, արդյո՞ք Ռուսաստանը ձախողվե՞լ է որպես անվտանգության երաշխավոր։

«Politico Europe» պարբերականի հարցին պատասխանելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ակնհայտ է, որ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Լեռնային Ղարաբաղում անվտանգային շատ սուր իրադրություններ են տեղի ունեցել՝ շփման գծի խախտումներ, Լեռնային Ղարաբաղի տարածքի ներխուժումներ։

Մենք դեպք ենք ունեցել, երբ գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացին ռուս խաղաղապահի ներկայությամբ սպանվել է ադրբեջանցի դիպուկահարի կողմից։ Եվ գյուղատնտեսական աշխատանքի խոչընդոտներ կան, ի վերջո Լաչինի միջանցի փակումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առաջացումը։

«Այս ամենը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությամբ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության տիրույթում գտնվող հարցեր են: Եվ այս առումով, այնքանով, որքանով այս պրոբլեմներն առաջացել են, այո, ռուսաստանցի խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը: Բայց մյուս կողմից ես չեմ կարող ասել, որ եթե ռուս խաղաղապահները չլինեին Լեռնային Ղարաբաղում, հիմա Լեռնային Ղարաբաղի իրադրությունն այս պայմաններում ավելի լավ կլիներ: Այսինքն ուզում եմ, որ մենք այս նրբությունը լավ և ճիշտ հասկանանք, և կարծում եմ՝ երկու արձանագրումներն էլ ճիշտ են»:

Ինչո՞ւ է վարչապետը կարծում, որ ռուսասկան խաղաղապահ առաքելությունը ձախողվել է։ Անգործունակությու՞նն է պատճառը, Ուկրաինայի պատերազմով գերզբաղվածությո՞ւնը, թե՞ դա մտածված որոշում է՝ խուսափելու համար Ադրբեջանին և Թուրքիային զայրացնելուց։ Ռուսաստանը որոշե՞լ է այդպես վարվել, թե՞ ուղղակի ձախողվել է՝ հարցին, վարչապետը պատասխանեց.

«Կարծում եմ, երկու գործոններն էլ ունեն որոշակի դերակատարում, որովհետև Ուկրաինայի իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի հնարավորությունները փոխվել են, բայց մյուս կողմից կարծում եմ նաև կա երկրորդ գործոնը, որը Դուք նշեցիք: Թե առաջին, և թե երկրորդ գործոնը, իմ գնահատմամբ, առկա է»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ