fbpx
Քաղաքականություն

ԿԽՄԿ-ի մուտքը Արցախ բացառապես միջազգային ճնշման արդյունք է. Այվազյան

ԿԽՄԿ-ի մուտքը Արցախ՝ Բերձորի միջանցքով, Հայաստանից և Ասկերանի ճամփով, Ադրբեջանից, ունի մարդասիրական բնույթ, որը բացառապես միջազգային ճնշման արդյունք է: Սա գետնի վրա պայմանավորվող կողմերին պարտադրվել է: Մեր իրավունքների տեսանկյունից Ակնայով մուտքը ընդունելի չէ, սակայն միայն դա է թույլ տվել միջազգայիններին համագործակցային ցանց ձևավորել աղետի դեմն առնելու համար, որը չի կասեցնում մեր պայքարը:

Արցախում նորանշանակ վարչակազմը ներկայացնելու է ԿԽՄԿ-ի մուտքը որպես իր հաղթանակ, Ադրբեջանը՝ իր հաղթանակը: Սա ռուսական զորքերը և Հայաստանը ոչ մի կերպ չեն կարող ներկայացնել հանրությանը որպես իրենց ձեռքբերում, չնայած որ հայկական կողմի ջանքերը ակնհայտ են, միևնույն ժամանակ թերի: Միգուցե արցախահայությանը իրենց վարչակազմը ներկայացնի որպես ռուսական կողմի ջանքերի արդյունք:

Հաջորդը և ամենակարևորը: Պայքար Արցախում կա: Արցախը շարունակում է շրջափակման մեջ մնալ, ուժի սպառնալիքի տակ մնալ, որոնք ոտնահարում են Արցախի հայ ժողովրդի հիմնարար իրավունքները: Եվ մեր հայրենակիցների պայքարի հիմքով մենք շարունակում ենք միջազգային կազմակերպություններին ու հանրությանը ներկայացնել Արցախի հայ ժողովրդի քաղաքական ձայնը:

Կոչ եմ անում արցախցիներին, որ ընկճման, նսեմացման ու պիտակավորման արատավոր պրակտիկան մի կողմ դնեն: Ձեր ուժն ավելին է, քան միգուցե այս պահին զգում եք: Հուսալքությունը թոթափեք, առավել ևս դրանց հրապարակումները: Ձեր կամքով բոլորն են զարմացած և բոլորս ենք դրանից ոգևորվում ու պայքարի ուժ գտնում:

Ձեր քաղաքացիական կամարտահայտմամբ, մեր համատեղ ուժերով մենք բերելու ենք նաև անվտանգության մեխանիզմներ Արցախի համար: Սրան կա ձևակերպելու ճանապարհ և ԲԱՑՈւՄ/OPENING-ն այդ ուղղությամբ աշխատում է: Ակնկալում ենք, որ Հայաստանի և սփյուռքի հայ հանրությունը մեզ աջակցի ու մասնակից դառնա այս գործին:

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ