Օրերս Կանադայի հավաքականի խաղացող Տեյջոն Բյուկինենը տեղափոխվել է «Ինտեր» բելգիական «Բրյուգեից»:
24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ:
Բյուկինենը կդառնա կանադացի առաջին ֆուտբոլիստը, ով կխաղա Իտալիայի առաջնությունում (Սերիա Ա)։
Նա Կանադայի հավաքականի կազմում անցկացրել է ավելի քան 30 հանդիպում և խփել չորս գոլ, ինչպես նաև մասնակցել է 2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնությանը։