fbpx
Տեսանյութեր

Ադրբեջանում խռովություն է հասունանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

TolishMedia–ի թղթակցի հաղորդմամբ՝ Բաքվի իշխանությունները ծայրաստիճան անհանգստացած են բնակչության շրջանում ամեն օր աճող հակակառավարական գործողություններով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ իշխող ռեժիմն արդեն սկսել է նախապատրաստվել՝ կանխելու առաջիկա հնարավոր հանրահավաքները, մասնավորապես՝ ոստիկանության և ներքին զորքերի աշխատանքը կատարվում է ուժեղացված ռեժիմով: Հավաքները ցրելու համար տեխնիկական միջոցների մեծ պաշարներ արդեն հասցվել են ոստիկանություն՝ զրահապատ հատուկ մեքենաներ, ջրցան մեքենաներ, հակագազեր, ականանետեր, ռետինե կամ պլաստմասե փամփուշտներով տրավմատիկ պարկուճներ, արցունքաբեր գազ և այլն։

Ժողովուրդը դժգոհ է ռազմական գործողությունների ընթացքից, և հրադադարի մասին համաձայնագրի մասին լուրն ընկալվում է որպես ռազմական արշավի ձախողում: Պարզվել է, որ զինծառայողների զոհերի թիվը զգալիորեն ավելին է, քան մարդիկ սպասում էին: Դիակների փոխանակումը կարող է ջրի երես հանել Ի. Ալիևի սուտն այն մասին, որ ադրբեջանական կողմը հայերից անհամեմատ ավելի քիչ կորուստներ է ունեցել:

Սոցցանցերի ադրբեջանական հատվածի օգտատերերը սկսել են միմյանց կոչ անել միավորվել և իրենց բողոքն արտահայտել հանրահավաքում: Գյանջայից, Թերթերից, Բարդայից, Գերամբոյից և երկրի տարբեր շրջաններից ակնկալվում է մեծ թվով մարդկանց հոսք դեպի Բաքու՝ այնտեղ բողոքի ցույցեր անցկացնելու համար: Արդեն երեկ Խիրդալան քաղաքում մարդկանց կուտակումներ են եղել. մարդիկ ցանկացել են մեկնել Բաքու, սակայն ոստիկանության աշխատակիցները փակել են ճանապարհը և կանխել նրանց տեղաշարժը:

Իշխանությունները քաջատեղյակ են, որ երբ զոհերի իրական թվերը հրապարակվեն, բողոքների ալիքը վերահսկելը գրեթե անհնար կլինի: Ժամանակ շահելու համար իշխանությունները կարող են շարունակել ռազմական գործողությունները՝ հայկական կողմին մեղադրելով հրադադարի համաձայնագրերը խզելու սադրիչ գործողությունների մեջ: Այսպիսով, Ալիևը հույս ունի գոնե հաջողությունների հասնել ռազմի դաշտում, որպեսզի կորուստների այդպիսի ահռելի քանակը արդարացված լինի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ