fbpx
Արցախ

Ադրբեջանը խախտել է հրադադարը, հետո «մեղքը գցել» Արցախի ՊԲ-ի վրա

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ադրբեջանական կողմի կողմից տարածած հերթական ապատեղեկատվության վերաբերյալ։

«Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ողղությամբ կեղծ է և ոչ մի առնչություն չունի իրականության հետ:

Իրականում նշված ուղղություններում վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից, որի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Ադրբեջանական կողմից նշված խախտումների արդյունքում ՊԲ-ի ստորաբաժանումները կորուստներ չեն կրել», – ասված է ԱՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ