Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Գևորգ Մալոյան» ԱՁ-ում։
Պարզվել է, որ ձկնաբուծարանում տարածքի գրունտային ստորերկրյա ջրային ռեսուրսներից պոմպերի միջոցով կատարվում է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
Ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործումը կասեցվել է։ Անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ։