Համանախագահները կոչ են արել նախապատրաստվել առարկայական բանակցությունների

Ամենադիտվածներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որն ուղղված է Հայաստանին և Ադրբեջանին։

Նրանք նախ ողջունել են հուլիսի 16-ից հաստատված հարաբերական անդորրը ու կողմերին կոչ են արել օգտվել ռազմական գործողությունների թուլացումից և հակամարտության համապարփակ լուծումը գտնելու նպատակով նախապատրաստվել առարկայական բանակցությունների։

Նրանք շեշտել են, որ այս շրջանում պետք է զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից, ինչպես նաև սպառնալիքներից կամ քաղաքացիական հասարակությանն ուղղված ենթադրյալ սպառնալիքներից։

Հայտարարությունում ասվում է, որ խաղաղ կայուն կարգավորման համար քաղաքական կամքը լավագույնս կարելի է դրսևորել՝ առավելապաշտական դիրքորոշումներից, սադրիչ հայտարարություններից ու գործողություններից խուսափելով, ինչպես նաև հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելով։

Նրանք հաստատել են, որ պատրաստակամ են ցանկացած ժամանակ հանդիպել երկրների ղեկավարների կամ նրանց ներկայացուցիչների հետ։

Ամենաթարմ